Կրթության որակը Հայաստանում կբարելավվի, երբ փոխվի ուսուցչի հանդեպ վերաբերմունքը

Վերջին տարիներին պետական բուհ ընդունվելը դարձել է ավելի հեշտ, քան եղել է նախկինում։ Տարեցտարի դիմորդների քննական արդյունքները զիջում են նախորդ տարիներերի արդյունքներին։ Այս տարվա քննական երկրորդ փուլի արդյունքներով բուհ ընդունվողների 46.9%-ը չի հաղթահարել հայոց լեզվի, իսկ 40%֊ը՝ մաթեմատիկայի անցողիկ շեմը, այսինքն` դիմորդները չեն կարողացել վաստակել 8 միավոր հնարավոր 20֊ից։
 
Այս թեմայով Past.am կայքը զրուցել է կրթության մասնագետ, «Մաշտոց» կրթահամալիրում Հայոց լեզու և գրականության ուսուցիչ Արման Մաթոսյանի հետ։
 
Հարցին, թե այս արդյունքները ինչի՞ հետևանք են մասնագետը պատասխանել է․ «Այդ 46․9 տոկոսը երկրորդ փուլի արդյունքն է, որը բավականին շատ քննարկվեց։ Երկրորդ փուլում դիմում են բանակից զորացրվածները, ովքեր դպրոցից հետո երկու տարի կտրված են եղել, ես դա որպես փաստ ասեմ։ Իսկ ընդհանուր առմամբ այն, որ իսկապես քննությունները բարդացվել են դա փաստ է, և այդ մոտեցումը ճիշտ չէ, հայոց լեզվի քննությունը չպետք է նման կերպ անցներ»։
 
Հարցին, թե ի՞նչ քայլեր պետք է անել կրթության որակը բարելավելու համար Արման Մաթոսյանը պատասխանել է․ «Եթե չեմ սխալվում ճապոնական մի ասացվածք կա, որ ասում են․ «Ինչի է ձեր կրթական մակարդակն այդքան բարձր, որովհետև ուսուցչին հարգում են ինչպես կայսերը, լիազորություններ ունի ինչպես նախարարը, աշխատավարձ է ստանում ինչպես պատգամավորը»։ Եթե այս հարցերի պատասխանը մեզ մոտ լինի, ապա մեր կրթության մակարդակն էլ շատ բարձր մակարդակի կհասնի։ Ուսուցիչը հարգված չէ այսօր ու այն փոքր գումարը, որ ստանում է դպրոցում մեծ մասամբ հենց այդ գումարի էլ աշխատում է»։
 
Անդրադառնալով այն հարցին, թե կոնկրետ առկա ինչ խնդիրներ կան, որոնք այսօր պետք է լուծում ստանան ուսուցիչը պատասխանել է․ «Եթե կրթության ծրագրային մասով ասեմ, ապա պետք է կրթությունն ավելի հետաքրքիր դարձնել։ Սովորելը և կրթություն ստանալը պետք է աշակերտին հետաքրքրի։ Օրինակ, եթե հայ գրականության մասով ասեմ, ապա այսօր 9-րդ դասարանի աշակերտին չի հետաքրքրում Խաչատուր Աբովյանը, իսկ մենք ստիպում ենք կարդալ «Վերք Հայաստանի» վեպը։ Այսօր կան մի շարք ժամանակակից լավ գրողներ որոնք ևս պետք է ներառել դասագրքերում։ Պետք է կրթությունը դարձնել հետաքրքիր, դա ամենակարևոր նախապայմանն է»։
 
Սոնա Գիշյան
Լրահոս
Ատեստավորված ուսուցիչների աշխատավարձը նոյեմբերից կբարձրանա 30-50 %-ով. Փաշինյան Շոուն շարունակվում է. Արմեն Աշոտյան Ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հրթիռային հարձակման ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Աշտարակի կամրջի տակից փրկարարները դուրս են բերել 2 օր որպես անհետ կորած որոնվող 17-ամյա աղջկա դին. հայտնաբերվել է երկտող, որում գրված է. «Ես գնում եմ այնտեղ, որտեղ ինձ սպասում են» Ուսուցիչներն ատեստավորման միջոցով կկարողանան բարձրացնել իրենց աշխատավարձը. վարչապետ Ինչ եղանակ է սպասվում. պարզաբանում է Գագիկ Սուրենյանը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Գարիկ Սարգսյանը նույն բախտին կարժանանա. «Հրապարակ» Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վանո Սիրադեղյանը կտակում գրել է, թե որտեղ հուղարկավորեն իրեն Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռոնալդուն՝ եվրագավաթների բացարձակ ռեկորդակիր Լավ լուր Սյունիքից Տիգրան Կարապետյանը հիվանդանոցում է. վիճակը ծանր է «Ժողովուրդ». Նոյեմբերի 3-ին թեժ է լինելու. առաջին դեմքերը կգան խորհրդարան Զանգահարել են ռազմաբազա եւ հայտնել, որ տարածքում ռումբ կա տեղադրված․ արտակարգ դեպք Գրիգոր Դանիելյանի կինը՝ Հռիփսիմեն այնքան է նիհարել, որ նրան հազիվ կճանաչեք Երկար ժամանակով գազ չի լինելու Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և մարզերում Սյունիքի մարզի որոշ հատվածներում կդադարեցվի ջրամատակարարումը Լարված իրավիճակ` 7-րդ Մասիվում. քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է եղել (տեսանյութ) Զանգեզուրի միջանցքի հարցում հասնում ենք մեր ուզածին․ Ալիև ԱԱԾ-ն սահմանված ժամկետում հարցադրումներիս չի արձագանքել.Տիգրան Աբրահամյան Չե՞ս ջոկել, որ չեմ լռելու ու քո վերջը ամեն կերպ մոտեցնելու եմ, грёбанный евнух.Արմեն Աշոտյանը`Փաշինյանին
Ամենադիտվածը