Լրահոս
Կարևոր


Մեծ հարված Բաքվին. Ալիևի «ոտքը» կապեցին բանակցային սեղանից

Հասարակություն

Hayeli.am-ը գրում է. 

ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը շարունակվում է, TACC գործակալությանը տված հարցազրույցում երեկ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Շփումները շարունակվում են, թեև դրանք այդքան էլ հրապարակային բնույթ չեն կրում», - նշել է դիվանագետը։ Նրա խոսքով` համանախագահներն առաջիկա օրերին Նյու Յորքում նախատեսում են բանակցություններ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հետ։ «Եթե [ այդ բանակցությունները] կայանան, ապա դա լավ ցուցիչ կդառնա առ այն, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումը գործնական տեսք է ստանում։ Մենք շարունակում ենք Մինսկի խումբը ընկալել որպես խաղաղ գործընթացում առաջընթաց ապահովելու կարևոր մի գործիք», - նշել է Ռուդենկոն։

Այսպես, Ադրբեջանին բանակցությունների սեղանի շուրջ բերելու հարցում հստակ քայլեր են արվում, ինչը, խոստովանենք, չի կարող հունից չհանել Ալիևին, որը պատերազմի ավարտից մեկ տարի անց կրկին ստիպված է Հայաստանի հետ բանակցել:
Սա լուրջ դիվանագիտական քայլ է, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի հաջողվի օրակարգ ձևավորել և հետևողական առաջ տանել այդ օրակարգը:

Առհասարակ, Ղարաբաղյան հակամարտության թեման Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի մասնակիցների հանդիպումների օրակարգում է։ Հայաստանից, հիշեցնենք, որ նստաշրջանին մասնակցում է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Միացյալ Նահանգների պաշտոնյաները ղարաբաղյան հարցը քննարկել են Թուրքիայի, Ադրբեջանի պաշտոնյաների հետ։

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խնդրին անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ընթացքում։ Ինչպես փոխանցել է Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը, «երկու պաշտոնյաները համեմատաբար երկար զրույց ունեցան Կովկասի` Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին»։ «Պետքարտուղարը հստակ հասկացնել է տվել Թուրքիային, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգտակար լինել», - ասվում է Պետքարտուղարության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրությունում։ Հակամարտության թեման անցած գիշեր էլ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդն է քննարկել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Իսկ Թբիլիսիում քննարկում են Հայաստանի և Թուրքիայի միջև Վրաստանի հնարավոր միջնորդությունը: «Անհամբեր սպասում ենք առաջընթացի, այդ թվում` Մինսկի խմբի համանախագահների մեխանիզմների միջոցով՝ տարածաշրջանում կայունությանն ու խաղաղությանը նպաստելու, գերիների ազատ արձակման, ականազերծման և քաղաքական հաշտեցման համար», - Բայրամովի հետ քննարկումից հետո Թվիթերում գրել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարի տեղակալը։

Ադրբեջանական կողմն իր հերթին հանդիպման մասին նշում է, որ բարձրաստիճան դիվանագետները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ անցած նոյեմբերին Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: «Ադրբեջանը կառուցողական քայլերի է դիմում այդ ուղղությամբ, սակայն հայկական կողմից պատասխան քայլեր չկան», - դիմելով Նուլանդին` հայտարարել է Բայրամովը։ 44-օրյա պատերազմից հետո Բաքվի և Երևանի կողմից ստորագրված համաձայնագրի կազմմանը որևէ կերպ չմասնակցած Վաշինգտոնը անցած նոյեմբերից ի վեր խոսում է հակամարտության կարգավորման միջնորդ հանդիսացող Մինսկի խմբի աշխատանքը վերականգնելու մասին, ինչին Բաքուն ընդդիմանում է։

Ամերիկացի պաշտոնյաներն այս օրերին հայ և ադրբեջանցի գործընկերներին միևնույն առաջարկն են անում: Ամերիկյան պետքարտուղարության կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն` ամերիկացի պաշտոնյան լրագրողներին հայտնել է, թե ամերիկացի պաշտոնյաներն այս օրերին հայ և ադրբեջանցի գործընկերներին միևնույն առաջարկն են անում, սակայն թե ինչ առաջարկի մասին է խոսքը, չի հստակեցվում։ Պետքարտուղարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ Վաշինգտոնն արդեն մասնակցել է Ադրբեջանի և Հայաստանի միջև ականազերծման մի քանի քարտեզների, ինչպես նաև հայ գերիների փոխանակումներին։ «Այժմ հարց է ծագում՝ արդյոք հնարավո՞ր է Միացյալ Նահանգների, Մինսկի խմբի մյուս երկրների ու Թուրքիայի աջակցությամբ ավելին անել` նպաստելու երկու երկրների միջև լարվածության թուլացմանը ինչպես սահմանին, այնպես էլ ձերբակալվածների, ականների հարցում, ինչը թույլ կտա շարունակել խաղաղության և հաշտեցման ճանապարհը»,- ասել է ամերիկյան պետքարտուղարության պաշտոնյան։

Ի դեպ, Նյու Յորքում նախօրեին հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Վրաստանի վարչապետը։ Ըստ պաշտոնական Թբիլիսիի տարածած հաղորդագրության` Ռեջեփ Էրդողանն ու Իրակլի Ղարիբաշվիլին խոսել են ականապատման քարտեզների դիմաց Ադրբեջանի կողմից 15 հայ ռազմագերիների՝ Վրաստանի կառավարության միջնորդությամբ իրականացված վերադարձի մասին։ «Ղարիբաշվիլին և Էրդողանն ընդգծել են, որ այդ փոխանակումը հարևանների միջև համագործակցության լավ հիմք է հանդիսանում», - նշված է մամուլի հաղորդագրության մեջ։ «Վրաստանի կարևորագույն խնդիրը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումն է։ Մեր երկիրը պատրաստ է իր խաղաղապահ գործառույթները կատարել՝ հանուն կովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման», - Էրդողանի հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի վարչապետը, ով, ի դեպ, անցած շաբաթ անձամբ էր փոխանցել հայաստանցի պաշտոնակցի՝ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպելու առաջարկը։

Իսկ Բաքուն արդեն նյարդային է ստեղծված մթնոլորտում. Ողջ միջազգային հանրությունը ստիպում է Բաքվին բանակցել, ռազմագերիներին բաց թողնել:

Ու այս վիճակում Բաքուն հերթական մեղադրանքներն է հնչեցնում հայկական կողմի հասցեին, կոչ անում միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա։ ՎՈւԱՄ դաշինքի անդամ պետությունների` Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ նախօրեին Նյու Յորքում տեղի ունեցած նիստին ելույթ ունենալով՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է․ - «Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա, որպեսզի [Հայաստանը] հրաժարվի իր ռևանշիստական մոտեցումներից և փոխարենը օգտվի կայուն խաղաղության և զարգացման համար հնարավորությունից»:

«Եռակողմ հայտարարությունների ամբողջությամբ իրականացումը չունի այլընտրանք, և Բաքուն, Երևանն ու Մոսկվան արդեն աշխատանքներ են սկսել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների բացման համար կոնկրետ ուղղություններով», - նաև ասել է Ջեյհուն Բայրամովը։ Ադրբեջանցի պաշտոնյայի կարծիքով՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերագործարկումը «նշանակալիորեն կարագացնի Հայաստանի և Ադրբեջանի տարածքով առևտուրն ու տրանսպորտային փոխադրումները, ինչը շահույթ կապահովի թե՛ այդ երկրների, թե՛ նրանց գործընկերների համար՝ դառնալով կարևոր գործոն, և դրական դեր կխաղա տարածաշրջանում կայունության և խաղաղության պայմանների ստեղծման համար»։

Մետաքսյա Շալունց

Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անդամները ակցիա են իրականացնում Ազատության պողոտայումՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՀաջորդ եռամսյակում մեր վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը. ԶՊՄԿՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ