Լրահոս
Կարևոր


Հայ-ռուսական պատերազմի նոր փուլը

Հասարակություն

Lragir.am-ը գրում է. 

«Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիա», «Արցախի դեմ թուրք-ադրբեջանական սանձազերծած պատերազմ», «թուրք-ադրբեջանական այս կամ այն»՝ 2020-ի սեպտեմբերի 27-ից մեկ տարի անց հայկական մեդիա-քաղաքական շրջանակների գերակշիռ մասի բառապաշարում դեռ խնամքով բացակայում է Ռուսաստանը, չնայած այս մեկ տարում ՌԴ առաջին դեմքերի, պաշտոնական եւ կիսապաշտոնական հնարավոր ու անհնար ամենատարբեր շրջանակների խոստովանություններին ու բացահայտումներին՝ իր պրոքսի թուրքերի հետ պատերազմի նախաձեռնման եւ «հետպատերազմյա կարգավորման» վերաբերյալ։ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, եռակողմ հայտարարությունը պետք է անվերապահ կատարվի, Ղարաբաղի հարցը լուծված է, կարգավիճակի խնդիր չկա՝ ռուսական այս եւ նման այլ պնդումները պարզվում է ոչինչ են հայկական այս շրջանակների համար։

 Փոխարենը, հրապարակ են նետվել «ռուս-թուրքական, ռուս-ադրբեջանական հակասությունների», «Մոսկվան մտափոխվել է, պրոհայկական երանգներ են նկատվում», «պատերազմը երկու անգամ կարելի էր կանգնեցնել» տիպի քարոզչական թեզեր, ինչը նշանակում է, որ մոտ է Հայաստանի դեմ ռուս-թուրքական նոր գրոհը։
 2014-ից սկիզբ առաջ «ռուսական նոր քաղաքականությունը թուրքերի հետ սիներգիայով» ենթադրում էր ռուսական զորքի մուտքը Արցախ ու Հայաստան, ինչը հնարավոր չէր առանց Հայաստանի կանխորոշված պարտության ու ԼՂՀ-ի ոչնչացման։ 200-ամյա փորձարկված ավանդական սխեման՝ «թուրքը հարձակվում է՝ ռուսը փրկում», փոխելու կարիք չկար՝ հայկական միջավայրում արմատավորված այս հավատամքի պատճառով։ Դա լուծում է մի շարք խնդիրներ՝ բացառապես հայկական մեղավորության կանխավարկածից մինչեւ ռուս-թուրքական ծրագրերի «լեգիտիմացում» հայերի ձեռքով։ Նույնն է կատարվում 2020-ի ռուս-թուրքական արշավին՝  հայկական իշխող ու չիշխող քաղաքական դասի, մեդիա-փորձագիտական շրջանակների գերակշիռ մասի ձեռքով։
 

Երեկ ու այսօր առավոտից պատերազմի տարելիցի կապակցությամբ ելույթներում ու գրառումներում շարունակվում է գնահատականների ու մոտեցումների այս ողբերգական պրիմիտիվիզմը։

Հայաստանի դեմ 2020-ի աշնանը պատերազմի տաք փուլը, հաջորդիվ ոչ կանոնավոր պատերազմի լայնածավալ կիրառումը՝ գերիներ, ներխուժումներ, հայկական ինքնության ու քաղաքակրթական ժառանգության ոչնչացման փորձեր, նպատակ ունեն Հայաստանին հարկադրել «խաղաղության դարաշրջանը» կամ Կարս-2-ը՝ ՀՀ լիակատար շրջափակմամբ ու ինքնիշխանության վերացմամբ։ Եռակողմ հայտարարությանը հավատարմության հիմքով կազմավորված խորհրդարանը եւ Փաշինյանի կառավարությունը կոչված են դրա անվերապահ կատարմանը՝ հրաժարվելով հայկական իրավունքներից ու պահանջներից։

Ռուսաստանը եւ Թուրքիան լուծում են իրենց գոյության խնդիրը եւ Հայաստանում կանգ չեն առնելու ոչնչի առաջ։ Իրերն իրենց անուններով կոչելուց, հայկական պահանջներից հրաժարվելն ազատում է հայերի դեմ դարավոր ոճրի հեղինակների ձեռքերը։ Պատասխանատվությունը հստակ է ու հնարավոր չէ քողարկել դրսից նետված նողկալի հեքիաթներով։ Դիմադրությունը սկսում է դրանից՝ քաղաքական հստակ գնահատականներից։

Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումԶՊՄԿ ՓԲ ընկերությունը նախատեսում է իրականացնել 110 ԿՎ «Ագարակ» օդային գծի տեղափոխում ընկերության բացահանքի տարածքից և 220 ԿՎ օդային գծի կառուցում գործունեություններ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Ինչ է լինում, երբ իրավապահ համակարգը դառնում է կազմակերպված հանցավոր խմբավորում` բանդա. Դավիթ ՍարգսյանԸնդդիմադիր ուժերն ակտիվանում են. ի՞նչ է սպասում իշխանություններին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 17-ի համար Մեդիատասովչիկների կամ մեդիասվաղչիների մասին Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էՀայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված է․ Լիաննա ՄանուկյանԱկնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԹվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՀաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Հայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԵրևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկԱպրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները