Ինգա Արշակյանի երեխաների առաջին լուսանկարները, ԱՄՆ–ում ապրելու պատճառն ու նոր նախագիծը

EXCLUSIVE

Երգչուհի Ինգա Արշակյանն ամուսնությունից և մայրիկ դառնալուց հետո աշխատանքային դադարի մեջ էր։ Այս շրջանում ԱՄՆ–ում բնակվող երգչուհին երկու բալիկ ունի՝ 5-ամյա Մարիան և 3-ամյա Միքայելը։ Մայրիկն արդեն պատրաստ է ընտանեկան կյանքը համատեղել աշխատանքային գործունեության հետ և մեկնարկել է «Haynots» նախագիծը։

Tert.am Life–ի հետ զրույցում նա առաջին անգամ պատմել է նոր նախագծի, երեխաների և ԱՄՆ–ում լինելու մասին։ Ինգան տրամադրել է նաև երեխաների լուսանկարները, որոնց փորձում էր հեռու պահել հանրային հետաքրքրությունից։

«Կարծում եմ՝ երեխաները փոքր տարիքում ավելի անպաշտպան են։ Այդ իսկ պատճառով սպասում էի մի փոքր մեծանան, հետո ներկայացնեի հանդիսատեսին»,– ասաց Ինգան՝ պարզաբանելով, թե ինչու է միայն այսքան տարի անց ներկայացնում երեխաների առաջին լուսանկարները։

Խոսելով աշխատանքային դադարի մասին՝ Ինգան պատմեց, որ այս ընթացքում  իրեն նվիրել էր ընտանեկան կյանքին։ «Փոքրիկներիս էի մեծացնում, ինձ ամբողջովին նվիրել էի ընտանիքիս։ Կարծում եմ՝ նրանք իմ լավագույն ստեղծագործությունն են։ Երկու զավակս իմ հրաշքներս են»,– ասաց Ինգան։

Երգչուհուց հետաքրքրվեցինք՝ արդյոք վերջնական տեղափոխվել է ԱՄՆ, քանի որ վերջին տարիներին այնտեղ է բնակվում, որդին՝ Միքայելը, ծնվել է Միացյալ Նահանգներում։ «Աշխատանքի բերումով հիմա գտնվում  ենք ԱՄՆ-ում, բայց այստեղ մնալու որոշումը վերջնական չէ»,– ասաց նա։

Անդրադառնալով երեխաներին՝ Ինգան նկատեց, որ երկուսն էլ շատ երաժշտասեր են։ «Դեռևս լույս աշխարհ չեկած նրանք մասնակցել են բոլոր ձայնագրություններին և համերգներին։ Դա անշուշտ չէր կարող չանդրադառնալ նրանց երաժշտական լսողության, ճաշակի և ունակությունների վրա»,– ասաց մայրիկը, որն այս ընթացքում որոշել է իրականացնել մանկական նախագիծ։

«21–րդ դարում երեխաների մեծամասնությունը չի պատկերացնում ազատ ժամանակն առանց պլանշետների, և ինձ մոտ միտք հղացավ տեղափոխել նրանց էկրանի հակառակ կողմ, մասնակից դարձնել երաժշտական հեքիաթի ստեղծմանը, ինչի համար պրոֆեսիոնալ մոտեցում է անհրաժեշտ։ Որոշեցինք հիմնել «ՀայՆոթս» երաժշտական ստուդիան։  Արտիստը պետք է լավագույնս դրսևորի իր ունակությունները. դրա համար անհրաժեշտ են վոկալ, ոճաբանություն, պար, բեմական արվեստ և երաժշտական գրականություն։ Ես և ընկերներս հաճույքով կսովորեցնենք արտիստական բոլոր հմտությունները»,– ասաց նա ու հավելեց, որ երեխաների մասնակցությամբ արդեն տեսահոլովակ են նկարահանել «Bunny party» անունով։

«Այս երգն անգլերեն է, սակայն կլինեն նաև կատարումներ հայերենով։ Մեր նպատակն է հայ երեխաներին լսելի դարձնել նաև օտարազգի հանդիսատեսի համար, քանզի պետք է կարողանանք միջազգային լեզվով խոսել, այնուհետև մատուցել մերը»,– կարծում է նա։

Ինգան խոստանում է նաև նոր երգեր թողարկել։ Անդրադառնալով քրոջ՝ Անուշ Արշակյանի հետ համատեղ նախագծերի պասիվությանը՝ նա ասաց․ «Ինգա և Անուշ նախագիծը կա և շարունակական կլինի։ Սակայն բազմիցս նշել ենք, որ երկուսս էլ ունենք մեր հետաքրքրությունները ու մտահղացումները։ Պահը հասունացել է, որպեսզի հանդես գանք նաև որպես մեներգչուհիներ՝ մեր անհատական նախագծերով։ Ցավոք, այս երկու տարին շրջադարձային էին բոլորիս համար և ցավոտ, այդ իսկ պատճառով դադարեցրեցինք որևէ նորությունների լուսաբանումը կամ ծրագրերը կյանքի կոչելը։ Փորձենք լավատես լինել՝ լույս կբացվի բոլորիս համար»։

Լրահոս
Մենք նոր ծրագիր ունենք UN Armenia - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ. Նարինե Մանուկյան Ինչո՞ւ է նորից ջղաձգվում Ալիևը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես տապալվեց Սղնախի բեկումնային օպերացիան. 3 օր անց գրավվեց Շուշին. hetq.am Ատեստավորված ուսուցիչների աշխատավարձը նոյեմբերից կբարձրանա 30-50 %-ով. Փաշինյան Շոուն շարունակվում է. Արմեն Աշոտյան Ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հրթիռային հարձակման ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Աշտարակի կամրջի տակից փրկարարները դուրս են բերել 2 օր որպես անհետ կորած որոնվող 17-ամյա աղջկա դին. հայտնաբերվել է երկտող, որում գրված է. «Ես գնում եմ այնտեղ, որտեղ ինձ սպասում են» Ուսուցիչներն ատեստավորման միջոցով կկարողանան բարձրացնել իրենց աշխատավարձը. վարչապետ Ինչ եղանակ է սպասվում. պարզաբանում է Գագիկ Սուրենյանը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Գարիկ Սարգսյանը նույն բախտին կարժանանա. «Հրապարակ» Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վանո Սիրադեղյանը կտակում գրել է, թե որտեղ հուղարկավորեն իրեն Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռոնալդուն՝ եվրագավաթների բացարձակ ռեկորդակիր Լավ լուր Սյունիքից Տիգրան Կարապետյանը հիվանդանոցում է. վիճակը ծանր է «Ժողովուրդ». Նոյեմբերի 3-ին թեժ է լինելու. առաջին դեմքերը կգան խորհրդարան Զանգահարել են ռազմաբազա եւ հայտնել, որ տարածքում ռումբ կա տեղադրված․ արտակարգ դեպք Գրիգոր Դանիելյանի կինը՝ Հռիփսիմեն այնքան է նիհարել, որ նրան հազիվ կճանաչեք Երկար ժամանակով գազ չի լինելու Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և մարզերում Սյունիքի մարզի որոշ հատվածներում կդադարեցվի ջրամատակարարումը Լարված իրավիճակ` 7-րդ Մասիվում. քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է եղել (տեսանյութ)
Ամենադիտվածը