Եվրոպայում առաջինն ենք. ՀԱՕԿ նախագահը ծանր օրեր ապրող մեր ազգի համար այս հաղթանակը շատ բարձր է գնահատում.

«Փաստ» օրաթերթը գրում է

Եվրոպայի մինչև 23 տարեկանների և երիտասարդական առաջնություններում Հայաստանի ծանրամարտի հավաքականը ուղղակի ֆուրոր է արել: Հայաստանը ներկայացնող 17 մարզիկից 15-ը կանգնել է պատվո պատվանդանին. երկամարտի ընդհանուր գումարով մեր ծանրորդներից 9-ը դարձել է չեմպիոն, իսկ երեքական պատվիրակ՝ արծաթե և բրոնզե մեդալակիր: Իսկ ընդհանուր առմամբ, առանձին վարժություններում և երկամարտում Հայաստանի ներկայացուցիչներն իրենց հետ հայրենիք են բերել 21 ոսկե, 9 արծաթե, 8 բրոնզե մեդալ:

Արդյունքում, մերոնք առաջինն են Եվրոպայում և՛ անհատական, և՛ թիմային հաշվարկով: Սա կարելի է ասել, վերջին շրջանի բացառիկ լուսավոր կետերից մեկն էր մեր իրականության մեջ: Ասել, որ այս հաղթանակը մեր ազգի համար այս ծանր օրերին չափազանց կարևոր է, նշանակում է ոչինչ չասել: Այդ մասին նշեց նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ որդիների հետ օդանավակայանում մեր մարզիկներին դիմավորելիս: Սակայն նման արդյունքները, ինչպես ասում են, «երկնքից չեն ընկնում»: Այդպիսի հաջողության համար տևական ծանր աշխատանք է պետք, համապատասխան մասնագետներ, ֆինանսներ և, իհարկե, նվիրում ու սեր սպորտի հանդեպ, հայրենիքի հանդեպ և Հայրենիքիդ դրոշը բարձր պահելու անհագ ցանկություն:

Մարզաշխարհի ներկայացուցիչների համոզմամբ, հերթական այս հաղթանակի թիկունքին ևս կանգնած է Գագիկ Ծառուկյանը: Մեզ հետ զրույցում մի շարք մարզիկներ ու մարզիչներ շեշտում էին, որ հենց նրա պրակտիկ գործողությունների շնորհիվ էլ հնարավոր են դառնում այսպիսի մեծ հաջողությունները: Իսկ այդ գործողությունները մշտական են, ամենօրյա՝ մարզիկների ֆինանսավորում, մարզադաշտերի կառուցում, մարզերում սպորտային դահլիճների վերանորոգում և այլն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս
Աշտարակի կամրջի տակից փրկարարները դուրս են բերել 2 օր որպես անհետ կորած որոնվող 17-ամյա աղջկա դին. հայտնաբերվել է երկտող, որում գրված է. «Ես գնում եմ այնտեղ, որտեղ ինձ սպասում են» Ուսուցիչներն ատեստավորման միջոցով կկարողանան բարձրացնել իրենց աշխատավարձը. վարչապետ Ինչ եղանակ է սպասվում. պարզաբանում է Գագիկ Սուրենյանը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Գարիկ Սարգսյանը նույն բախտին կարժանանա. «Հրապարակ» Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վանո Սիրադեղյանը կտակում գրել է, թե որտեղ հուղարկավորեն իրեն Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռոնալդուն՝ եվրագավաթների բացարձակ ռեկորդակիր Լավ լուր Սյունիքից Տիգրան Կարապետյանը հիվանդանոցում է. վիճակը ծանր է «Ժողովուրդ». Նոյեմբերի 3-ին թեժ է լինելու. առաջին դեմքերը կգան խորհրդարան Զանգահարել են ռազմաբազա եւ հայտնել, որ տարածքում ռումբ կա տեղադրված․ արտակարգ դեպք Գրիգոր Դանիելյանի կինը՝ Հռիփսիմեն այնքան է նիհարել, որ նրան հազիվ կճանաչեք Երկար ժամանակով գազ չի լինելու Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և մարզերում Սյունիքի մարզի որոշ հատվածներում կդադարեցվի ջրամատակարարումը Լարված իրավիճակ` 7-րդ Մասիվում. քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է եղել (տեսանյութ) Զանգեզուրի միջանցքի հարցում հասնում ենք մեր ուզածին․ Ալիև ԱԱԾ-ն սահմանված ժամկետում հարցադրումներիս չի արձագանքել.Տիգրան Աբրահամյան Չե՞ս ջոկել, որ չեմ լռելու ու քո վերջը ամեն կերպ մոտեցնելու եմ, грёбанный евнух.Արմեն Աշոտյանը`Փաշինյանին Ավինյանը մասնագիտական կարողություններ չունի ԶՊՄԿ–ն ղեկավարելու համար .Վահե Հակոբյան ՊՇՌ թեստի բացասական սերտիֆիկատ չեն ներկայացնի նաև մինչև 18 տարեկան աշխատողները. ԱՆ Որ ընկերություններն են գլխավորում 1000 խոշոր հարկատուների ցանկը Միջազգային համաժողով. ինչպե՞ս Հայաստանում զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը
Ամենադիտվածը