Դանակով զինված տղամարդը հարձակվել է բուժքույրերի վրա. ՔԿ

2021թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Արթիկ քաղաքի բնակիչը գնացել է «Արթիկ բժշկական կենտրոն», իրեն վատ զգալու պատրվակով մտել ընդունարան, որտեղ իր հետ նախապես վերցրած, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ հարձակում է գործել բժշկական կենտրոնի ընդունարանի և շտապ բուժօգնության կայանի հերթապահ բուժքույրերի վրա, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել իրեն տալ նրանց մոտ եղած գումարը և հեռախոսները, սակայն հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել, քանի որ բուժքույրերից մեկը, բժիշկ կանչելու պատրվակով, ահազանգել է ոստիկանություն, ովքեր ժամանելով դեպքի վայր՝ վնասազերծել են առերևույթ հանցագործություն կատարած անձին, վերցրել դանակը և բերման ենթարկել նրան:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, առգրավվել են բժշկական կենտրոնում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունները և դեպքի պահին ենթադրյալ հանցագործություն կատարած անձի հագին եղած հագուստները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, բուժքույրերը ճանաչվել են տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Արթիկ քաղաքի բնակիչը ձերբակալվել է՝ դանակի գործադրմամբ ավազակություն կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
Ինչ եղանակ է սպասվում. պարզաբանում է Գագիկ Սուրենյանը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Գարիկ Սարգսյանը նույն բախտին կարժանանա. «Հրապարակ» Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վանո Սիրադեղյանը կտակում գրել է, թե որտեղ հուղարկավորեն իրեն Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռոնալդուն՝ եվրագավաթների բացարձակ ռեկորդակիր Լավ լուր Սյունիքից Տիգրան Կարապետյանը հիվանդանոցում է. վիճակը ծանր է «Ժողովուրդ». Նոյեմբերի 3-ին թեժ է լինելու. առաջին դեմքերը կգան խորհրդարան Զանգահարել են ռազմաբազա եւ հայտնել, որ տարածքում ռումբ կա տեղադրված․ արտակարգ դեպք Գրիգոր Դանիելյանի կինը՝ Հռիփսիմեն այնքան է նիհարել, որ նրան հազիվ կճանաչեք Երկար ժամանակով գազ չի լինելու Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և մարզերում Սյունիքի մարզի որոշ հատվածներում կդադարեցվի ջրամատակարարումը Լարված իրավիճակ` 7-րդ Մասիվում. քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է եղել (տեսանյութ) Զանգեզուրի միջանցքի հարցում հասնում ենք մեր ուզածին․ Ալիև ԱԱԾ-ն սահմանված ժամկետում հարցադրումներիս չի արձագանքել.Տիգրան Աբրահամյան Չե՞ս ջոկել, որ չեմ լռելու ու քո վերջը ամեն կերպ մոտեցնելու եմ, грёбанный евнух.Արմեն Աշոտյանը`Փաշինյանին Ավինյանը մասնագիտական կարողություններ չունի ԶՊՄԿ–ն ղեկավարելու համար .Վահե Հակոբյան ՊՇՌ թեստի բացասական սերտիֆիկատ չեն ներկայացնի նաև մինչև 18 տարեկան աշխատողները. ԱՆ Որ ընկերություններն են գլխավորում 1000 խոշոր հարկատուների ցանկը Միջազգային համաժողով. ինչպե՞ս Հայաստանում զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը Արցախից տեղեկացնում են Մհեր Գրիգորյանը մեկնել է Մոսկվա. Սպասվում է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ միջկառավարական հանձնաժողովի հերթական հանդիպումը
Ամենադիտվածը