Լրահոս
Կարևոր


Նիկոլի իշխանությունը Հայաստանի կապիտուլյացիայի միակ հեղինակն է.Արտակ Զաքարյան

Հասարակություն
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
Ի նկատի ունենալով, որ Հարավային Կովկասում տարբեր ռեգիոնալ խաղացողների շահեր են բախվել և դեռ բախվելու են, հետևաբար ՌԴ համար խիստ կարևոր է, որպեսզի կապիտուլյանտ Նիկոլի պոչը լինի բացառապես Մոսկվայի ոտքի տակ, և չփորձի այլ խաղեր տալ (հատկապես թուրքերի հետ)։ Նիկոլի կապիտուլյացիոն ռեժիմն այլևս ռուսական խոշորացույցի տակ է և ինչպես ընդունված է ասել «шаг в лево, шаг в право-расстрел»։
 
Նիկոլի «վերընտրությունը» շնորհավորելիս, 2021թ հունիսին գերտերությունները նշել էին, որ Հայաստանը դեռ պետք է ցավալի որոշումներ կայացնի։ Արցախում ստատուս քվոյի արմատական փոփոխությունից և Սյունիքը ռազմավարական բախման օջախ դարձնելուց հետո, Նիկոլի «գործողությունները» մեր համար, առ այսօր բացառապես կորստաբեր են եղել։ Ամենայն հավանականությամբ, Մոսկվայում քննարկվել է նաև 2020թ նոյեմբերի 9-ի և 2021թ հունվարի 11-ի հայտարարություններով, Սյունիքով դեպի Նախիջևան գնացող ճանապարհը վերահսկողության տակ վերցնելու ընթացակարգերը։
 
Կարծում եմ, որ Պուտին-Փաշինյան աշխատանքային հանդիպման ոչ ֆորմալ շփումների ընթացքում Մոսկվան փորձել է նաև հասկանալ, թե ի՞նչ նոր փորձանք կարող է բերել Նիկոլի կապիտուլյացիոն ռեժիմը Հարավային Կովկասում, եթե հանկարծ Իրանի Իսլամական Հանրապետությունը որոշի ուժի կիրառման միջոցով (թեկուզ քիչ հավանական է) պաշտպանել իր ռազմավարական շահերը։ Քանի որ նույնիսկ ռուսների համար կարծես պարզ չէ, թէ ու՞մ է վերջում խաբելու Նիկոլը. Արևմուտքի՞ն ի դեմս անգլո-թուրքական շահերի, Արևելքին՝ ի դեմս Իրանի և նրա խաղաղօվկիանոսյան գործընկերների, թե Հյուսիսին՝ ի դեմս Ռուսաստանի ու նրա ԵԱՏՄ անդամ գործընկերների։
 
Զարմանալի չի լինի, եթե Նիկոլն առաջիկայում ոչ ֆորմալ շփումներ ունենա նաև Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Բոլորի հետ առևտուր անելու, բոլորին-բոլորի դեմ հանելու, բոլորի խնդիրները խճճելու «վարպետը», արդյունքում բոլորին հանելու է Հայաստանի դեմ։ Այդպես եղավ նաև Արցախի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում՝ նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, որի արդյունքում Արցախը ռազմա-քաղաքական առումով մնաց մեն-մենակ թուրք-ադրբեջանական տեռորիստական պատերազմում։
Մեկ տարի անց, տարածաշրջանային գործընթացներից աստիճանաբար ակնհայտ է դառնում, որ իրավիճակի բերումով Հայաստանը կարող է շանսեր ունենալ վերականգնելու իր կարևոր դերակատարումը ռեգիոնալ պրոյեկտներում։ Բայց մեր կապիտուլյացված «իշխանությունը», հայտնի պատճառներով, մաքսիմալ բարոյալքված ու չգոյացած է միջազգային ասպարեզում։ Ափսոսանքով պետք է արձանագրենք, որ որպես պետություն՝ ոտքի կանգնելու, մեջքներս ուղղելու և արժանապատիվ ապրելու մեր միակ հնարավորությունը հենց այս օրերին փոշիացվում է։ Այն սկսվեց 2021թ հունիսի 20-ի ընտրություններից հետո։
Պատճառն այն է, որ.
 
ա) Նիկոլի իշխանությունը Հայաստանի կապիտուլյացիայի միակ հեղինակն է և օբյեկտիվորեն չի կարողանում դիմակայել թուրք-ադրբեջանական շարունակվող ագրեսիային։ Այսինքն չունի ոչ ռազմական, ոչ քաղաքական, ոչ էլ բարոյական ռեսուրսներ՝ դիմակայելու համար։
 
բ) 2018թ ապրիլի հայտնի իրադարձությունների արդյունքում, Հայաստանում սորոսախառը իշխանության բերված, առայժմ «ռուսոֆիլ» դարձած, դրսում անտիռուս խաղացող «Քաղպայմանագիրը», այլևս չունի ոչ մի արտաքին ուժի գործընկերային վստահություն։ Հետևաբար, բոլորը փորձելու են Նիկոլին պահել կարճ թոկի վրա՝ մաքսիմալ վերահսկելի, և օգտագործելու են որպես անվերապահ կատարածու։ Հատկապես Ռուսաստանն ու Թուրքիան։ Իսկ կարճ ժամանակ հետո՝ նաև Իրանն ու ԱՄՆ-ը։ Արդյունքում՝ Հայաստանն իր շահերով, տարածքներով ու զարգացման հեռանկարով դառնալու է աշխարհաքաղաքական մեծ առևտրի հաշիվը փակելու և բոլորին գոհացնելու միակ մանրադրամը։
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներ