ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ՀասարակությունԱնձնակազմի մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկում անցկացվել են գործնական վարժանքներ։
Այս մասին Analitik.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Զինծառայողները ճշգրտել են պայմանական հակառակորդի տեղակայման վայրը, ստացված կոորդինատները հաղորդել համապատասխան ստորաբաժանման անձնակազմին և լիարժեք կատարել իրենց առջև դրված խնդիրները։