Լրահոս
Կարևոր


«Բիզնեսդ կխլեմ, կպետականացնեմ». դրսի ներդրողն անհանգստացած է՝ կարո՞ղ է իր բիզնեսն էլ խլեն. Նաիրի Սարգսյան

Վիդեո

2022 թվականի բյուջեի նախագծով նախատեսված 7 % տնտեսական աճն իրատեսական չէ, իսկ քանի որ այս Կառավարությունն ինձ ու ՀՀ բնակչությանը խաբել է բազմիցս, ուստի հերթական խաբկանքին չեմ ուզում տրվել և չեմ ցանկանում նման մեղավորությունն ինձ վրա վերցնել ու բացատրել, թե այդ 7 % տնտեսական աճն իրենք ինչպես են պատկերացնում։

Ընդունելով հանդերձ, որ այս թիվը խաբկանք է, վստահ եմ՝ վիճակագրական թվերը նկարելով՝ ցույց կտան անգամ դրանից ավելի աճ, բայց իրականությունն այն է, որ Կառավարությունն ընդունել է ընդամենն իներցիայով գրված մի բյուջեի նախագիծ, որը մեր տնտեսության առաջ ծառացած խնդիրների ու մեր առաջնահերթությունների հետ որևէ կապ չունի։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, երբ անդրադարձավ 2022 թվականի բյուջեի նախագծին, ապա շարունակեց.

«Մենք չունենք տնտեսական աճի հնարավորություն, որովհետև տնտեսական զարգացման հասնելու պատկերացումն այս իշխանության մոտ սահմանափակվում է ընդամենը սրճարաններում մարդկանց այցերի քանակով և ՀԴՄ կտրոններով, մինդեռ իրական տնտեսական աճը հիմնվում է հենց տնտեսության բազմազանության, արտահանման ծավալների աճի վրա։ Եթե Կառավարությունը տնտեսության աճի հույսը դնում է հանքերի շահագործման վրա, ապա դա ցույց է տալիս, որ գործ ունենք հորից ժառանգություն ստացած մի անգործունյայի հետ, որը ստացած գույքը վաճառում է ու որևէ բան չի ավելացնում եղածի վրա, որևէ բան չի ժառանգում իր հետնորդներին։ Հանքարդյունաբերոթյան վրա տնտեսություն կառուցող Կառավարությունը հենց այդ անգործունյա ժառանգին է նման»,- ասաց Նաիրի Սարգսյանը։

Դիտարկմանը՝ Կառավարությունը խոսում է միլիարդավոր դոլարների ներդրումային ծրագրեր իրականացնելու, նոր ատոմակայան կառուցելու մասին, արդյո՞ք դա բավարար հիմք չի ստեղծում 7 տոկոսանոց տնտեսական աճին հասնելու համար, Նաիրի Սարգսյանը պատասխանեց.

«Ընտրություններից անմիջապես հետո էլ Կառավարությունը նախաձեռնեց Հայաստանում և դրսում ապրող գործարար շրջանակների հետ հանդիպումներ. անցել են ամիսներ, արդյո՞ք որևէ մեկը լսել է որևէ ներդրումային ծրագրի մասին վկայող պլանի կամ փաստաթղթի մասին։

Ինչ վերաբերում է վերջերս Հայաստանում անցկացված գործարար համաժողովին, ապա դա այնպիսի բան է, որին մասնակցելը ոգևորում է բոլոր գործարարներին, սակայն արդյո՞ք դրան հաջորդել է որևէ գործողություն, արդյո՞ք որևէ բիզնես պլան կա։ Չկա, որովհետև հիմա տեղական բիզնեսը մտածում է իր բիզնեսը կամ փակելու, կամ այլ երկիր տեղափոխելու մասին, իսկ արտասահմանյան ներդրողների մոտ առայժմ կա կրավորական վարքագիծ. չկա վստահություն իշխանության և Կառավարության նկատմամբ»։

Նշենք, որ ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ այս տարվա վեց ամիսներին կան երկրներ, որոնք իրենց ուղղակի ներդրումները հանել են Հայաստանից։ Հայաստանից Ֆրանսիա արտահանած կապիտալը կազմել է 5 մլրդ 15 մլն դրամ։ Իտալիան նվազեցրել է ուղղակի ներդրումների ծավալները։ Օրինակ՝ Վրաստանը 4.5 մլն դրամի չափով իր կապիտալը դուրս է հանել Հայաստանից։

Ռուսաստանի Դաշնությունն է նվազեցրել ուղղակի ներդրումները։ Ռուսական ներդրումների ծավալները Հայաստանից արտահանվել են. անցյալ տարվա ընթացքում Հայաստանից Ռուսաստանի արտահանած ուղղակի ներդրումների չափը կազմել է 9 մլրդ 379 մլն դրամ։

Ըստ Աուդիտորների պալատի նախագահի՝ նման վիճակագրության դեպքում Հայաստանը չի կարող խոսել բյուջեով նախանշված տնտեսական աճին իրականում հասնելու մասին, չի կարող նաև որևէ դրական ազդակ հղել որևէ ներդրողի, որովհետև երբ գործարարը տեսնում է, թե ինչպե՞ս էր ընտրությունների քարոզարշավի ժամանակ Կառավարության ղեկավարը խոսում մարդկանց բիզնեսը խլելու և պետականացնելու մասին, իսկ ընտրություններից հետո լսում է անհասկանալի նվիրատվությունների մասին, նա չի կարող դիմել ռիսկի և Հայաստանում ներդրում անել։

«Բոլոր ներդրողները տեսնում են, որ երկրի ղեկավարն իրեն թույլ է տալիս ասել՝ «բիզնեսդ կխլեմ, կպետականացնեմ, կվերցնեմ կբաժանեմ ժողովրդին», ու դա ասելուց երկու ամիս անց արտասահմանյան կապիտալով բիզնեսից 25 % բաժնեմաս է նվիրվում վարչապետի աշխատակազմին։ Սրանից հետո որևէ բանական մարդ չի կարող մտածել ներդրում անելու մասին։ Անձամբ ինձ դրսի ներդրողները հարց են տվել՝ իսկ հնարավո՞ր է՝ մենք իրականացնենք ներդրում, և այն մեզանից խլեն, կարո՞ղ է արդյոք պետությունը մեզ ճնշել»,- ասաց Սարգսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Բաց դռների մոտեցումը Ընկերության որդեգրած թափանցիկության քաղաքականության մաս է կազմում և ԶՊՄԿ ՓԲԸ-ն ակտիվացնելու է Ընկերության գործունեությանը ծանոթանալ ցանկացողների հետ շփումը Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը «Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 360-ի ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր