«Ծանր շրջան էր, բայց արդեն լավ ենք»․ Սիլվա Հակոբյանը՝ ընտանիքով COVID-19-ով վարակվելու և հոր սիրտը ստենտավորելու մասին

Երգչուհի Սիլվա Հակոբյանն ամբողջ ընտանիքի հետ վարակվել է COVID-19-ով։ 14 օր մեկուսացված մնալուց հետո երեկ նրանք առաջին անգամ տանից դուրս են եկել, քանի որ այլևս վարակակիր չեն համարվում։

Tert.am Life–ի հետ զրույցում Սիլվան ասաց, որ համեմատաբար լավ են զգում իրենց, սակայն դեռ շարունակում են բուժում ստանալ։

«Տանն ենք բուժում անցել, բայց բժիշկների հսկողությամբ։ Ծանր շրջան էր, բայց փառք Աստծո, ամենադժվար փուլն արդեն անցել ենք»,– ասաց երգչուհին։

Վարակված են եղել նաև երգչուհու ծնողներն ու քույրը։ «Մենք շատ անհանգիստ էինք ծնողներիս համար։ Մայրիկս շաքար ունի, հայրիկիս վերջերս սրտի ստենտավորում էին արել։ Երկուսին էլ ռիսկային գոտում էին։ Հետևողական բուժման կուրս անցան, հիմա լավ են»,– ասաց երգչուհին ու հավելեց, որ առաջիկայում պետք է որոշվի՝ հայրիկին սրտի վիրահատության կենթարկե՞ն, թե՞ ոչ։

«Առողջական առումով դժվար շրջան էր, բայց ստենտավորումից հետո հայրիկս շատ հետևողական է բժշկի ցուցումներին։ Չի ծխում, հետևում է առողջությանը»,– ասաց երգչուհին։

Սիլվան պատմեց, որ այս ընթացքում Միլան էլ թեթև գրիպ է եղել, սակայն երեխայի մոտ COVID-19 չի հաստատվել։ «Մի փոքր հազում է, բայց կոկորդային հազ է, ոչ թե թոքային»։

Լրահոս
Պատկերացնու՞մ եք, ընտրվելու դեպքում, Ղազինյանն ինչ կանի Անդրանիկ Քոչարյանին կամ «Ուսապարկ Վահագին». քաղաքագետ Տրոցենկոն դեռ չի վճարել ԶՄՊԿ-ի 60 տոկոս բաժնետոմսերը ձեռք բերելու համար. Բանկերը վարկեր չեն տրամադրում Առողջապահության նախարարությունը պատվաստումների վերաբերյալ նոր հաղորդագրություն է տարածել Պուտինը սպառնացել է Ուկրաինային նոր պատերազմով Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց. զոհվել է 1 գնդապետ, 5 մայոր, 4 կապիտան, 2 լեյտենանտ Արագածոտնի մարզում բախվել են Opel-ն ու BMW-ն. վերջինս կողաշրջվել է, կան վիրավորներ ՆԱՏՕ-ն ռազմատեխնիկա է տեղափոխում Ռուսաստանի հետ սահմանի մոտ. Լավրով Ռուբլու և դոլարի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ Աշխարհը թևակոխում է համաճարակի նոր ալիքի մեջ․ Պուտին Դժգույն ու դժբախտ Շուշիին, ինչպես տեսանք, հաջորդեց տխրահռչակ gps-ը. Անժելա Նալբանդյան Փոխոստիկանապետի գործարար որդին՝ ՔՊ-ի ցուցակում Աշխատանքից կազատվեք, եթե. ԱՆ-ն տեղեկացնում է Մասնակցել եմ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովին. Հռիփսիմե Ստամբուլյան Հայտնի են ադրբեջանական ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված զինծառայողների անունները Հանրակրթական դպրոցներում համաճարակը հաղթահարելը խնդրահարույց է Իշխանասարի երրորդ և չորրորդ գագաթներում շարժ չկա. Այնտեղ հիմա բուք է ու սառնամանիք. կամավորական Զենք֊զինամթերքը, զինտեխնիկան թեթևացրել են, պոստերից դուրս գալն էլ ընթացքի մեջ է. իրավիճակը սահմանագոտում Երկար ժամանակով գազամատակարարումը կդադարեցվի Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր ՀՀ անվտանգությանը սպառնալու դեպքում ՀՕՊ-ը կարող է ոչնչացնել օդանավը. Պաշտպանության փոխնախարար ՊՆ-ն՝ Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերի հետ քաշվելու լուրերի մասին Ալեն Սիմոնյանի եղբայրը ձյունանուշիկնե՞ր կներկրի Լապլանդիայից Իլհամ Ալիեւը հարցազրույց է տվել «Кремль. Путин. Москва» հաղորդաշարին 11 մարմիններ են հայտնաբերել ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ամենադիտվածը