Լրահոս
Կարևոր


Սրացում՝ Հայաստանի համար անհարմար պահին

Հասարակություն

1in.am-ը գրում է.Ռուսաստանը փակել է իր ներկայացուցչությունը ՆԱՏՕ-ում և խզել դաշինքի հետ ունեցած դիվանագիտական կապերը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՆԱՏՕ ղեկավարությունը հետ է ուղարկել ՌԴ ներկայացուցչության մի քանի դիվանագետների, որոնց համարել է ծպտյալ հետախույզներ:

Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերության լարման հերթական դրվագը համընկնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի հարցերի նոր հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի ռեգիոնալ այցին: Կոլոմինան հոկտեմբերի 19-ին Ադրբեջանից մեկնել է Վրաստան, իսկ 20-ին Վրաստանից կայցելի Հայաստան:

Ինչպես արդեն անդրադարձել էինք նրա սպասվող այցին, Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ունեն թերևս փոխադարձաբար հնչեցնելիք հարցեր և փոխադարձ հասկացվածության խնդիրներ: Միաժամանակ, այդ ամենը կարևոր է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերության այսպես ասած էքզիստենցիալ նշանակության տեսանկյունից, մասնավորապես Հայաստանի համար, որը ներկայումս ունի անվտանգային միրջավայրի առավելագույնս հավասարակշռման և բազմազանեցման կենսական անհրաժեշտություն:

Այդ առումով սակայն, ՆԱՏՕ ԳՔ հատուկ ներկայացուցչի Հայաստան այցի շեմին Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերության սրացումը սրում է մտահոգությունն ու անհանգստությունն առ այն, թե դա որքանով կազդի Հայաստան-ՆԱՏՕ հարաբերության արդյունավետության վրա: Այն, որ ՌԴ-Արևմուտք 2013 թվականից բորբոքված լարվածությունը թողել է իր ազդեցությունը և էապես սառեցրել հյուսիսատլանտյան դաշինքի հետ Երևանի գործակցության ծավալն ու տեմպը, ակնառու է: Միաժամանակ, կասկածից վեր է, որ Հայաստանը խոշոր հաշվով զգացել է այդ իրավիճակի հետևանքը ռեգիոնալ անվտանգային համակարգի համապատկերում: Միևնույն ժամանակ, խնդիրը լոկ անվտանգային ռեգիոնալ համակարգի վրա ունեցած ազդեցությունը չէ:

Բանն այն է, որ Հայաստան-ՆԱՏՕ գործակցությունը տարիներ շարունակ էապես նպաստել է Հայաստանի զինված ուժերի համակարգի կառավարման գործընթացում արդիականության տարրերի ներդրմանը: Իհարկե դրանք չեն ստացել ինստիտուցիոնալ, համակարգային բնույթ, բայց այդտեղ նաև իր ազդեցությունն է թողել հենց քաղաքական միջավայրի փոփոխությունը:

Մինչդեռ, զինված ուժերի կառավարման մեթոդաբանական արդիականացումը թվում է ոչ ուղղակի, սակայն էական ազդեցություն ունի անվտանգության ամբողջական, համալիր արդիականացման և երկրի անմիջական պաշտպանունակության գործում: Ավելին, թերևս կա մեծ հավանականություն, որ այդ առումով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունը թիրախավորվել է նաև միտումնավոր, այն ռազմա-քաղաքական գործընթացի համատեքստում, որ հյուսվում էր Հայաստանի և Արցախի շուրջ եվրասիա-թյուրքական աշխարհաքաղաքական ծրագրի տրամաբանությամբ, որ ամրագրվել էր Մոսկվայի ռեգիոնալ քաղաքականության հիմքում:

Առկա իրավիճակում թերևս ռացիոնալ չի լինի մտածել այն մասին, որ հնարավոր է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերության էական վերբեռնում: Այդ իմաստով կա անցնելու երկար, բավականին բարդ ճանապարհ, ինչը պահանջելու է ժամանակ, համբերություն, և իհարկե մասնագիտական որակների վրա հիմնված դիվանագիտական-քաղաքական աշխատանք: Բայց, շատ կարևոր է այն սկսելը, թեկուզ փոքր քայլերից, բայց գործընկերային պատասխանատվությամբ, առանց ավելորդ պատրանքների և փոխադարձ կամ ինքնախաբեության դրսևորումների:

«ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԱյստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՄիայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ