Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է
ՀասարակությունԱռողջապահության նախարարությունից և Առողջապահության ազգային ինստիտուից հայտնում են.
«ԱստրաԶենեկա» պատվաստանյութի հիմքում ընկած է շիմպանզեի ադենովիրուսը, որը գենետիկորեն փոփոխվել է այնպես, որ չի կարողանում առաջացնել հիվանդություն, վերարտադրվել կամ ինտեգրվել մարդու ԴՆԹ-ի մեջ:
Այն մշակվել է Օքսֆորդի համալսարանում (հաճախ այս պատվաստանյութն անվանում են նաև «Օքսֆորդյան պատվաստանյութ»):
Ըստ կլինիկական փորձարկումների արդյունքների՝ պատվաստանյութը ցուցաբերում է 76% արդյունավետություն ախտանշանային COVID-19-ի դեմ և 100% արդյունավետություն ծանր և ծայրահեղ ծանր դեպքերում, հոսպիտալացման և մահացության իմաստով:
Ավելին՝ այստեղ