Լրահոս
Կարևոր

Սահմանադրությունը ոտնահարում են ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում

Քաղաքականություն

Արցախի նախագահական ընտրություններից հետո ձեւավորված Սամվել Բաբայան-Արայիկ Հարությունյան դրամատիկ հարաբերությունները բազում առիթներ ենք ունեցել ներկայացնելու։ Գրել ենք, որ Սամվել Բաբայանը՝ Կամանդույուշչին, խորհրդարանի եւ նախագահի ընտրություններում հաղթանակից հետո իշխանության մաս կազմեց․ նրա քաղաքական ուժը մտավ Արցախի ԱԺ, իսկ ինքը՝ Ազգային անվտանգության խորհուրդ եւ այժմ օրեցօր ընդլայնում է  ազդեցության շրջանակը։ Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնում նշանակվելուց հետո նա հսկայական պահանջներ է ներկայացրել նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին՝ թե՛ աշխատակազմը տասնապատիկ մեծացնելու, թե՛ կառույցին առանձին մասնաշենք հատկացնելու, թե՛ յուրայիններին պետական ապարատում պաշտոններ տալու, աշխատանքի նշանակելու վերաբերյալ։ «Բաբայանը պետության մեջ պետություն է կառուցում» հոդվածում մանրամասն շարադրել ենք նրա հավակնությունների ու ամբիցիաների մասին։ Արցախում կարծում են, որ իրական իշխանությունը պատկանում է Սամվել Բաբայանին, եւ Արայիկ Հարությունյանը «նրա մոտ նախագահ է աշխատում»։

Երեկ պարզեցինք, որ Սամվել Բաբայանն արդեն 30-40 աշխատող ունի, բոլորին ինքն է ընտրել եւ ընդունել աշխատանքի։ Բայց ամբողջ հարցն այն է, որ Արցախի Սահմանադրությունը բոլորովին այլ բան է նախատեսում։ Մասնավորապես, որ՝ «Ազգային անվտանգության բնագավառում իր լիազորությունների իրականացմանն աջակցելու նպատակով հանրապետության նախագահն իրեն կից ձեւավորում է խորհրդակցական մարմին՝ Անվտանգության խորհուրդ, եւ նախագահում այն»: Այսինքն, Բաբայանն աստիճանաբար իր ձեռքն է վերցրել Արայիկ Հարությունյանի լիազորությունները եւ հանդես է գալիս որպես ինքնուրույն կառույցի ղեկավար, այլ ոչ թե նախագահին կից մարմնի։ Արայիկ Հարությունյանն էլ, ասում են, չի կարողանում հակադրվել Բաբայանին, նախ՝ որովհետեւ տեսակով փափուկ է եւ փորձում է բոլորի հետ «լեզու գտնել», ապա նաեւ այն պատճառով, որ Բաբայանն ուժեղ տեսակ է եւ եթե մի օր որոշի ընդդիմության շարքերն անցնել, հաջորդ օրը կարող է փողոց հանել մարդկանց եւ Հարությունյանի հրաժարականին հասնել։ Քաղաքական այս գործարքի արդյունքում Բաբայանն ակամայից հայտնվել է նախագահի լիազորությունները յուրացնողի դերում։ Արցախում անգամ կատակում են, որ Բաբայանի մոտ դա լավ է ստացվում։ Չի բացառվում, որ նա ուրիշ հարցերում էլ է թելադրում Արցախի նախագահին, մենք տեղյակ չենք։

Ուշագրավ է, որ նախկինում ԱԱԽ գրասենյակը բաղկացած էր ընդամենը երեք հոգուց։ Նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը մեզ հետ զրույցում, ըստ էության, չհերքեց, որ Արայիկ Հարությունյանը չի ձեւավորում սահմանադրորեն իրեն կցված մարմինը՝ Անվտանգության խորհուրդը։ «Բնականաբար, պարոն Հարությունյանը՝ ինքը, ուղիղ չի ընդունում այդ մարդկանց, ընդունում է իր կառավարությունը։ Այսինքն, իշխանությունն է իր վրա վերցնում այդ գործառույթը։ Այսինքն, նույն հաջողությամբ պիտի ասենք, որ նախարարն աշխատակից է վերցնում, ուրեմն պարոն Հարությունյա՞նն է վերցնում՝ ոչ։ Յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար ինքն է ընտրում իր աշխատողներին»,- ասաց խոսնակը։ Մինչդեռ Սահմանադրության մեջ սեւով սպիտակի վրա գրված է, որ ԱԽ-ն նախագահին կից եւ ոչ թե ինքնուրույն  միավոր է, ինչպես նախարարությունները։

Ինչպե՞ս ստացվեց, որ նախագահի լիազորության տակ գտնվող երեք հոգանոց խորհրդատվական մարմինը դարձավ 40 հոգանոց մեծ հիմնարկ․ մեր հարցին Արցախի նախագահի խոսնակը պատասխանեց․ «Նորմալ է, աշխատակազմը մեծացվում է, գործառույթներն էլ հետն են մեծացվում։ Ինչ վերաբերում է աշխատակազմի թվին, ես հստակ չգիտեմ, բայց, կարծեմ, պարոն Բաբայանի փոխանցմամբ՝ այս պահին 30 հոգի են»։ Նկատենք, սակայն՝ եթե Հայաստանում  ԱԽ-ի գործունեությունը կարգավորվում է կառույցի մասին համապատասխան օրենքով, ապա Արցախում նման օրենք չկա, ուստի հետաքրքրվեցինք՝ ե՞րբ է մեծացվել հաստիքացուցակը եւ ինչպե՞ս։ «Ինքն ուներ գործառույթներ, որոնք չէին իրագործվում։ Տարիներ ի վեր, չգիտես ինչու, այդ գործառույթների նկատմամբ անուշադրություն է եղել, հիմա որոշել ենք ամբողջ գործառույթներն իրականացնել»։ Թե հատկապես որ գործառույթներն են անտեսվել, եւ դրանից ինչ վնասներ է կրել Արցախն անցյալում, խոսնակը չկարողացավ կոնկրետ պատասխանել․

«Ես, անկեղծ ասած, կանոնադրությունը չեմ կարդացել, բայց գիտեմ, որ մարմինը որոշակի գործառույթներ իրականացնող է։ Այո, խորհրդատվական մարմին է, բայց խորհուրդ տալու համար էլ է, չէ՞, պետք ուսումնասիրություններ կատարել, փորձագիտական հնարավորություններ պետք է ունենա։ Այսինքն, ինքը գործող մարմին է դառնալու, ձեւական չի լինելու այլեւս»։ Ապա շարունակեց․ «Իսկ որ նախկինում չի արվել, շատ հարցերում է տուժել։ Եթե նախկինում ԱԽՔ-ն չուներ աշխատակազմ, եւ բոլոր գործառույթները մի մարդու վրա էին դրված, իհարկե, մի մարդը չէր կարող այն ամբողջ գործառույթը, որը սահմանված է ողջ մարմնի վրա, միայնակ արդյունավետորեն կատարեր։ Պարզապես անվտանգությունը բաց համակարգ չէ, եւ չեմ կարող ավելի բաց խոսել, թե որտեղ ենք ձախողվել»։

ՀԳ․ Սամվել Բաբայանն ու իր թիմը նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարում էին, թե իշխանության գալուն պես լծվելու են պետական ապարատի կրճատման, ծախսերի օպտիմալացման գործին, այսօր իրենք են հարկատուների ուսերին մեծ բեռ դառնում։

Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներՀիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևըԵռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան»Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորություններըԵրկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ ԶաքարյանՀայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ ԿարապետյանՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքիՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութ