Լրահոս
Կարևոր

«Իրատես». Մի տեսակ ընդդիմադիր «սատանաները» շատացել են

Քաղաքականություն

«Իրատես» թերթը գրում է. «Մինչ մեր Ազգային անվտանգության ծառայությունն ակտիվ ներգրավված է իշխանության ընդդիմախոսների դեմ պայքարում, թշնամին ձեռքերը ծալած չի նստում։ Տպավորություն կա, որ այս ծառայությունը զբաղվում է ամեն ինչով, բացի իր բուն առաքելությունից՝ արտաքին սպառնալիքների ու մարտահրավերների դեմ պայքարելուց։

Ու քանի դեռ ԱԱԾ-ն զբաղված է սատանաներով ու իշխանությանը թթու խոսք ասողների որսով, ադրբեջանցիների ձեռքում են հայտնվում մեր քաղաքացիների անձնական տվյալները, որոնք համացանցով մեկ տարածվում են։ Արդեն որերորդ անգամ է նման փաստի ենք ականատես լինում, բայց սա կարծես քիչ է մտահոգում մեր ԱԱԾ-ին, նրանք լրիվ այլ հոգս ունեն։

Այսպիսի թույլ ու անկազմակերպ ԱԱԾ Հայաստանում երբեք չի եղել։ Այս երկու տարվա ընթացքում ԱԱԾ պետին գաղտնալսեցին, արտահոսքեր եղան մի կառույցից, որի գործառույթի կարեւոր բաղադրիչներից մեկն էլ այն է, որ բոլորի աչքից հեռու պահեն այն տեղեկությունը, որը կարող է խնդիրներ ստեղծել երկրի համար։ ՈՒ ամենակարեւորը. այդ տեղեկությունները պետք է երկրի սահմաններից դուրս չգան, չվտանգեն պետությանն ու նրա քաղաքացուն։ Ավա՜ղ։ Մեր «ատամները» թշնամին կարողանում է լավ հաշվել, մուտք գործել այնտեղ, որը պետք է ԱԱԾ-ի կոշտ դիմադրությանն արժանացած լիներ։

Սակայն պետք չէ զարմանալ այս ամենից, պետք է վախենալ, որ ունես մի իշխանություն, որի համար գրոշի արժեք ունի քո անձնական տվյալների անձեռնամխելիությունը, որովհետեւ դա օգտագործում է հենց քո երկրի իշխանությունը, էլ ուր մնաց թշնամին։ Քաղաքական ստորաքարշ նպատակների համար կարող են անգամ ռազմական գաղտնիքը փռել արեւին, միայն թե այսրոպեական PR անել, հանրության աչքին թոզ փչել ու նախկիններին հերթական անգամ «տեղը նստեցնել»։

ԱԱԾ-ն «դիրքավորելու» հրահանգ տվող վարչապետն է անձամբ պետական գաղտնիքներ հրապարակավ ներկայացնում, հիշենք, համաճարակի այս օրերին Փաշինյանը կոնկրետ թվեր էր ներկայացնում, թե Հայաստանի պարենի պաշարները քանի ամիս դեռ կհերիքեն, էլ չենք խոսում, որ հատ-հատ հրապարակում էր, թե քանի զորամաս է անցել նոր սննդակարգին։ ՈՒ այսպիսի մտածողությամբ իշխանությանը կարո՞ղ ենք ապավինել, որ նա թույլ չտա գաղտնի տվյալները թշնամու ձեռքում հայտնվեն։ Հազիվ թե։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ-ի հիմնական գործն այն է, որ պարզի որոշ շրջանակների եւ սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները, մանկական փոքր խնջույքը դիտարկի ազգային անվտանգության սպառնալիք ու ԱԱԾ-ն գործուղի այնտեղ։ Սա է այս իշխանության պատկերացումն ԱԱԾ-ի գործողությունների վերաբերյալ, ինչն էլ հավատարմորեն կատարում է 2 տարում արդեն 3-րդ ղեկավար փոխած այս կառույցը։ Մնում է հասկանալ, թե այս իշխանությունը սատանայի կերպարով ու՞մ է պատկերացնում։ Մի տեսակ ընդդիմադիր «սատանաները» շատացել են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Միջազգային լռությունը կանաչ լույս է վառում բռնաճնշումների առաջ․ նման ճակատագիր կարող է սպառնալ յուրաքանչյուրին. Իրինա ՅոլյանՈ՞վ է պատասխանատու մեր Արսեն Գևորգյանի մահվան համար. տեսանյութՄիջազգային արձագանքի պահանջ․ ընդդիմության ներկայացուցչի մահվան դեպքը ներկայացվել է Հայաստանում ԵՄ ներկայացուցչությանը. Լենա Մաթևոսյան«Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար ՄելոյանՈւղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա ՀովսեփյանԵվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն ՀարությունյանԲանտից` գերեզման նախարարի ցինիզմի «գինը». Մարիաննա ՂահրամանյանՆրանք պատվեր են կատարում. Մարիաննա ՂահրամանյանԽորհրդարանում մեկ րոպե լռությամբ հարգել են քաղբանտարկյալ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի հիշատակը«Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ակցիա` Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ինՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովԲժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿ հիմնարկ, փաստացի, Արսեն Գևորգյանի մահվանից հետո. Արսեն Գևորգյանի փաստաբանական թիմԱրդարության համար պայքարող ամեն հայ մարդու մահվան պատճառ դարձած ցանկացածը պետք է ենթարկվի օրենքով սահմանված խիստ պատասխանատվությանՄայր բուհի ռեկտորի հերթական ամոթալի սուտը. Մենուա Սողոմոնյան«ԱՍՏԾՈՒՆ տված Հրամանատարի խոստումը». Խաչիկ ԱսրյանՀայաստանի իշխանությունը քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ կալանքը դարձրել է պատժիչ գործիք, իսկ մահերը կալանավայրերում արդեն վտանգավոր միտում են արձանագրում. ԿոստանյանԵրբ քաղաքական կամ ընդդիմադիր գործիչ է մահանում պատիժը կրելու ընթացքում, իրավական, քաղաքական և հասարակական արձագանքը պետք է լինի խիստ կազմակերպված. ԿամենդատյանԱրսեն Գևորգյանի մահը ՔՊ-ական չարդարադատության հետևանքն է. Մամիկոն ԱսլանյանԱնկախության հռչակագրից հրաժարվելը դուռ է բացում ՀՀ վերջնական... Ավետիք ՉալաբյանԱյսօր` ժամը 11:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ակցիա կիրականացնի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմացՊորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ումՁյան պատճառով 22 ճանապարհ է փակվել ԹուրքիայումԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի նոյեմբերի 11-ին, 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին և 20-ինՀեգսեթը մամուլի ասուլիս է անցկացրել՝ անդրադառնալով իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությանըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին «Audi»-ն բшխվել է երկաթե արգելապատնեշներինԻրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին տեղեկություններըՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԳլխակեր բարքերով երկրի համար ով պետք է պատասխան տա․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ9 ամսում Վրաստանից արտաքսվել է 3170 օտարերկրացիԳևորգ Ղազարյանը՝ ՀՖՖ նախագահի թեկնածուՓարաքարում տան տանիքում բռնկված հրդեհը մեկուսացվել է. պայթյունի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանըԱՄՆ-ի ափերի մոտ ռուսական վառելիքով բեռնված երրորդ լցանավը փոխել է ուղղությունըԱրտառոց դեպք՝ Էջմիածնում, Երևանի քոլեջի ուսանողուհին հարվածել է Էջմիածնի 2-րդ դպրոցի աշակերտուհունԱյսօր մահացել է ապօրինի կալանավորված Արսեն Գևորգյանը․ Խորին ցավակցություն եմ հայտնում Արսենի ընտանիքին․ Դավիթ ՂազինյանՄիայն թույլ իշխանությունն է կալանքը դարձնում պատժելու միջոց. Հայկ ՖարմանյանԹրամփը մտադիր է Ռուսաստանի և Չինաստանի հետ քննարկել միջուկային զենքը․ ՌուբիոՀայաստանում պետք է վերականգնվեն մարդու իրավունքները և վերահաստատվի ժողովրդավարությունը․ Տիգրան Աբրահամյան«Գանձակ Կաթ» ապրանքանիշի Լոռի պանիրը կրկին կարտադրվիԸնդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար իշխանությունները հնարում են շինծու մեղադրանքներ. Ավետիք ՉալաբյանՄեր ժողովրդի մեծագույն խնդիրներից է հիփոթեքային վարկի տոկոսների բարձր լինելը. Հրայր ԿամենդատյանԿրթական համակագի առաջնային գործառույթն է ձևավորել ազգային արժեքներ կրող քաղաքացիներ. Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի կառավարումը միայն զոհեր է տալիս. Հարություն ՄնացականյանԱրսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ. Գոհար ՂումաշյանՔաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ ԵնգոյանTeam-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացելԱզգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար