Լրահոս
Կարևոր

ԱՄՆ-ն ու Չինաստանը շտապում են հայկական բանակ. ինչ է պատահել

Քաղաքականություն

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 9-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունին: Նախարարն ու դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցեր, անդրադարձել գործակցության խորացմանն ու քննարկել նաեւ միջազգային ու ռեգիոնալ անվտանգության խնդիրներ:

Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած հանդիպումը հատկանշական է երկու օր առաջ մեկ այլ դեսպանի՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի պաշտպանության նախարարություն այցի եւ նախարար Տոնոյանի հետ հանդիպման ֆոնին: Նախարարն ու ԱՄն դեսպանը նույնպես քննարկել էին երկկողմ գործակցության խորացմանը, միջազգային անվտանգության համակարգի խաղաղարար նախաձեռնություններին Հայաստանի մասնակցությանը եւ ռեգիոնալ անվտանգությանն առնչվող հարցեր:

Հայաստանի պաշտանության նախարարությունը փաստորեն հայտնվել է աշխարհակարգային վերափոխման գործընթացի առանցքային տանդեմի՝ ԱՄՆ ու Չինաստանի ուշադրության կենտրոնում: Վաշինգտոնն ու Պեկինը կորոնավիրուսի ֆոնին թեժացած դիմակայությամբ փաստացի ձեւավորում են նոր աշխարհակարգը, գործնականում անվիճելի դարձնելով գերակա տանդեմի կարգավիճակը, որի ներքո թերեւս գծվելու է աշխարհի նոր քարտեզը եւ ուժերի հարաբերակցությունը:

Հայաստանի, հայկական բանակի հանդեպ ուշադրությունը լիովին հասկանալի է: Ի վերջո, հայկական բանակը խոշոր հաշվով նոր աշխարհակարգի առաջին աղյուսի՝ արցախյան հաղթանակի հեղինակն է: Միաժամանակ, 2016 թվականին բանակը պահեց իր «հեղինակային իրավունքը», չնայած ռազմա-քաղաքական բալանսի ըստ էության ճակատագրական աստիճանի թվացող խախտվածությանը:

Հետագա իրադարձությունները ամրապնդել են Հայաստանի դերը, թավշյա հեղափոխության արդյունքում այն բարձրացնելով նոր աստիճանի: Գործնականում, գրեթե կասկածից դուրս է այն, որ նոր աշխարհակարգում Կովկասի անվտանգության առանցքը լինելու է հայկական: Հարցն այն է, թե ինչ է հավաքվելու, ինչ կառուցվածք է ձեւավորվելու դրա շուրջ:

Այդ տեսանկյունից, հատկանշական էր օրերս պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կոշտ հայտարարությունը Ռուսաստանի ռազմակայանը Հայաստանից հեռացնելու թեմային: Նա հայտարարել էր, որ դա անբարոյություն է եւ աշխարհաքաղաքական ու քաղաքական տհասություն: Պաշտպանության նախարարի կոշտ արձագանքն ըստ ամենայնի պայմանավորված էր հարցի եւ իրադրության զգայունությամբ, որտեղ ռուսական ռազմակայանի հարցն օրակարգ բերելով, հնարավոր է նենգափոխել եւ մանիպուլացնել ընթացիկ իրական օրակարգը, որն առնչվում է ռեգիոնալ անվտանգության հայկական ճարտարապետության ամրացմանն ու դրա արձանագրմանը աշխարհակարգային գերակա տանդեմի՝ ամերիկա-չինական մակարդակով: Ակնառու է, որ դիմակայող երկու ուժային կենտրոնների համար բազմաթիվ հարցերի պարագայում թերեւս հանվելու են հարցերը հայկական առանցքի առնչությամբ:

Այդ պայմաններում, երբ փոխվում է ռեգիոնալ անվտանգության ճարտարապետությունը կամ արձանագրվում այն երկու գերակա կենտրոնների ռազմավարական հեռանկարի մակարդակով, ռուսական ռազմակայանի հանգամանքը անխուսափելի ենթարկվում է  տրանսֆորմացիայի եւ ռուս-թուրքական անվտանգային կառուցվածքի տրամաբանությամբ ռուսական ներկայությունը տրանսֆորմացվելու է դեպի հայկական անվտանգային առանցքի տրամաբանություն:

Կմնա՞ Մոսկվան այդ տրամաբանության մեջ եւ կշարունակի իր որոշակի դերակատարումը, թե՞ կգերադասի քննարկել հեռանալու տարբերակները, արդեն կլինի իր խնդիրը, որը չի սպառնա ռեգիոնալ ռազմա-քաղաքական վակուումով:

Նարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ ՄխիթարյանԿա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք Չալաբյան