Լրահոս
Կարևոր


ՔՊ-ի թեկնածուն՝ ալյումինի «ֆանա՞տ». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում վաղուց արդեն որդեգրել է հակառակորդների նկատմամբ քրեական գործեր հարուցելու գործելաոճը: Բայց իշխանությունների ֆանտազիան դրանով չի սահմանափակվում: Հիմա արդեն, չվստահելով անգամ յուրայիններին, փորձում են իրենց կադրային նախապատվություններում ընտրել այնպիսիններին, որոնք այն աստիճան խոցելի կլինեն, որ մտքներով էլ չանցնի «թռնել» իրենց վրայից:

Օրինակ՝ Վայք խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին սպասվելիք ընտրություններին «Քաղպայմանագիրն» առաջադրել է բավականին հետաքրքիր մի թեկնածուի, որի կենսագրությունը հարուստ է որոշ «քաջագործություններով»: Խոսքը Մխիթար Մաթևոսյանի մասին է, որը համայնքում հայտնի է որպես ալ յումինի «ֆանատ», ընդ որում, առնվազն երկու անգամ իր այդ «ֆանատիզմի» արդյունքում հայտնվել է իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: Այսպես, 2002 թ. ապրիլի 29-ին Վայքի առաջին ատյանի դատարանը «Գույքի գաղտնի հափշտակումը» հոդվածով դատապարտել է Մխիթար Կոլ յայի Մաթևոսյանին 2 տարի 6 ամիս ազատազրկման: Դատապարտվածը հենց դատարանի դահլիճից ազատ է արձակվել, քանի որ այդ պահին գործել է համաներման որոշումը:

Բայց սրանով քպական թեկնածուի «արկածները» չեն ավարտվել: Նկարագրված դեպքերից մեկ տարի անց` 2003 թ. ապրիլի 11-ին, Վայոց ձորի առաջին ատյանի դատարանը նույն հոդվածով Մխիթար Մաթևոսյանի նկատմամբ կալանքի սանկցիա է կիրառել, և վերջինս տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Նույն թվականի մայիսի 16-ին Վայոց ձորի ժողդատարանի կողմից դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Սակայն կրկին դատարանի դահլիճից ազատ է արձակվել համաներման հիման վրա: Ի դեպ, 2019 թվականին մի քրեական գործ էլ հարուցվել է այն ՍՊԸ-ի գծով, որի տնօրենն է եղել Մաթևոսյանը: Խոսքը «ընկերության տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերի առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի» մասին է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս