Լրահոս
Կարևոր


Pegasus-ը չի հանդիսանում ՀՀ հատուկ ծառայությունների ամբողջական հսկողության ներքո գտնվող ծրագիր. Վանեցյան

Վիդեո

Ունեմ փաստացի տվյալներ այն մասին, որ իմ հեռախոսը վարակված է  Pegasus ծրագրով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նա մանրամասնեց, դեռ այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին միջազգային որակավորում ունեցող տեղեկատվական անվտանգության մասնագետներն իրականացրել են իր հեռախոսի զննումը, փորձաքննություն, որի արդյունքում հայտնաբերել են անհերքելի փաստեր, որ իր հեռախոսում տեղադրված է հենց այդ ծրագիրը. «Բայց քանի դեռ մենք չունեինք հաստատում Apple ընկերությունից, ես չուզեցի դրա մասին բարձրաձայնել։ Երեկ ստացա նամակն ու որոշեցի բարձրաձայնել ու հանրայնացնել խնդիրը»,-ասաց նա։

Վանեցյանը մանրամասնեց՝ մարդուն գաղտնալսելն ու հետևելը պետության մենաշնորհն է համապատասխան հիմքերի ու դատարանի որոշման առկայության պարագայում։

«Pegasus ծրագիրը չի հանդիսանում Հայաստանի հատուկ ծառայությունների ամբողջական հսկողության ներքո գտնվող ծրագիր, NSO Group-ը ոչ թե վաճառում է երկրների հատուկ ծառայություններին, որ նրանք օգտագործեն այդ ծրագիրը, այլ որոշակի գումարի դիմաց՝ 7-10 մլն դոլարի շրջանակներում բաժանորդագրվում են այդ ծրագրին: Ասում են՝ այ մեր երկրից խնդրում ենք հսկողության վերցնել այսինչ, այնինչ անձին։ Այդպիսով նրանք հնարավորություն են տալիս այդ ընկերությանը, առանց խոչընդոտի մուտք գործել Հայաստանի բջջային օպերատորների համակարգ ու վարակել ցանկացածի հեռախոս։ Բայց այդ տվյալները ոչ թե ստացվում ու պահպանվում են Հայաստանի իրավապահ մարմիններում, այլ դրանք գնում են NSO Group-ի կենտրոնական գրասենյակ, որից հետո այն տրամադրում է դրանք պատվիրատուին։ Ըստ NSO Group-ի հայտարարության, նրանք համագործակցում են բացառապես պետությունների հետ։ Եթե պետությունը թույլ չտա մուտք գործել մեր բջջային օպերատորների համակարգ, հնարավոր չէ այդ ծրագիրը կիրառվի մեր երկրում»,-մանրամասնեց նա։

Ընդդիմադիր պատգամավորը խնդիրը դիտարկեց նաև  ժողովրդավարության համատեքստում, ընդգծեց, ցանկացած անձի անձնական, ընտանեկան գաղտնիությունը կարող է խախտվել բացառապես դատարանի որոշման հիման վրա. «Pegasus ծրագրի կիրառման համար դատարանի որոշում չի կարող լինել, քանի որ այն ՀՀ իրավապահ համակարգի սեփականությունը չէ։ Ստացվում է, որ այս ամբողջ գործընթացն անօրինական է»,-ընդգծեց նա։

Pegasus ծրագրով վարակված հեռախոսը կարող է մարդու կամքից անկախ, նրա անգիտությամբ միացնել տեսախցիկը, ձայնագրել զրույցները։

«Հիմա պատկերացրեք, մարդ ես, տանը նստած ես ընտանեկան միջավայրում։ Լսում են ամբողջությամբ քո անձնական զրույցները կնոջդ, երեխաներիդ, ծնողներիդ հարազատներիդ հետ։ Այս գաղտնալսման ծրագրի միջոցով ձեռք բերած զրույցները չեն օգտագործվում քրեական գործերի քննության ժամանակ, չեն հանրայնացվում, քանի որ այդ տեղեկությունները ստացվում են ապօրինի։ Իշխանություններն այդ ծրագիրն օգտագործում են իրենց ոչ հաճո լրագրողների, իրավապաշտպանների, քաղհասարակության ներկայացուցիչներին, քաղաքական գործիչներին հետևելու հետապնդելու համար։ Ահա այս վտանգների պատճառով է, որ մենք բարձրաձայնում ենք ծրագրի անթույլատրելիության մասին»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքի իր էջում հայտարարել էր, որ իր հեռախոսը վարակված է այդ ծրագրով եւ կոչ էր արել Նիկոլ Փաշինյանին վախենալ ոչ թե իրենից, այլ Հայրենիքի և հայ ժողովրդի գլխին բերածդ արհավիրքների հետևանքներից։

 
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ ԲրազիլիաՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին