Որքան կտեւի բաց տարածքում պարտադիր դիմակ կրելը

ՀՀ կառավարության այսօրվա նիստին արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հարցրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, թե արդյոք հնարավոր է մոտ ապագայում թույլատրել բացօդյա տարածքներում դիմակներ չկրել։ 

«Բոլոր սահմանափակող միջոցառումները կիրառում ենք ըստ համաճարակային իրավիճակի եւ շատ ճկուն կերպով դրանք անընդհատ փոփոխում ենք՝ չծանրաբեռնելով մեր քաղաքացիներին։ Բոլորս տեսնում ենք, որ այդ միջոցառումները տալիս են ուղիղ էֆեկտ, եւ մենք ունենում ենք թվերի նվազում»,- ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակեց, որ ձմռանը Երեւանի եւ Հայաստանի շատ շրջանների «կտրող» ցրտին դիմակով շատ ավելի հեշտ կլինի շնչել, քան առանց դիմակի, ինչից հետո հավելեց, որ իհարկե պետք է հետեւել իրավիճակին եւ կողմնորոշվել ըստ դրա։ 

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը հավելեց, որ  բաց տարածքում պարտադիր դիմակ կրելը ամեն դեպքում ճիշտ է։

«Պետք չէ թուլացնել, որովհետեւ չգիտենք, թե մուտացիան ուր կգնա։ Միջազգային պրակտիկայում, բոլոր երկրներում եկել են այն եզրակացության, որ դիմակն ամենաարդյունավետ միջոցն է։ Մենք էլ մեր առօրյայում պետք է սովորենք, որ սա շատ ավելի լավ է՝ առավել եւս երբ օգտվում են հասարակական տրանսպորտից»,- ասաց Խաչատուրյանը։

Լրահոս
Պատկերացնու՞մ եք, ընտրվելու դեպքում, Ղազինյանն ինչ կանի Անդրանիկ Քոչարյանին կամ «Ուսապարկ Վահագին». քաղաքագետ Տրոցենկոն դեռ չի վճարել ԶՄՊԿ-ի 60 տոկոս բաժնետոմսերը ձեռք բերելու համար. Բանկերը վարկեր չեն տրամադրում Առողջապահության նախարարությունը պատվաստումների վերաբերյալ նոր հաղորդագրություն է տարածել Պուտինը սպառնացել է Ուկրաինային նոր պատերազմով Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց. զոհվել է 1 գնդապետ, 5 մայոր, 4 կապիտան, 2 լեյտենանտ Արագածոտնի մարզում բախվել են Opel-ն ու BMW-ն. վերջինս կողաշրջվել է, կան վիրավորներ ՆԱՏՕ-ն ռազմատեխնիկա է տեղափոխում Ռուսաստանի հետ սահմանի մոտ. Լավրով Ռուբլու և դոլարի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ Աշխարհը թևակոխում է համաճարակի նոր ալիքի մեջ․ Պուտին Դժգույն ու դժբախտ Շուշիին, ինչպես տեսանք, հաջորդեց տխրահռչակ gps-ը. Անժելա Նալբանդյան Փոխոստիկանապետի գործարար որդին՝ ՔՊ-ի ցուցակում Աշխատանքից կազատվեք, եթե. ԱՆ-ն տեղեկացնում է Մասնակցել եմ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովին. Հռիփսիմե Ստամբուլյան Հայտնի են ադրբեջանական ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված զինծառայողների անունները Հանրակրթական դպրոցներում համաճարակը հաղթահարելը խնդրահարույց է Իշխանասարի երրորդ և չորրորդ գագաթներում շարժ չկա. Այնտեղ հիմա բուք է ու սառնամանիք. կամավորական Զենք֊զինամթերքը, զինտեխնիկան թեթևացրել են, պոստերից դուրս գալն էլ ընթացքի մեջ է. իրավիճակը սահմանագոտում Երկար ժամանակով գազամատակարարումը կդադարեցվի Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կան զոհեր ՀՀ անվտանգությանը սպառնալու դեպքում ՀՕՊ-ը կարող է ոչնչացնել օդանավը. Պաշտպանության փոխնախարար ՊՆ-ն՝ Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերի հետ քաշվելու լուրերի մասին Ալեն Սիմոնյանի եղբայրը ձյունանուշիկնե՞ր կներկրի Լապլանդիայից Իլհամ Ալիեւը հարցազրույց է տվել «Кремль. Путин. Москва» հաղորդաշարին 11 մարմիններ են հայտնաբերել ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ամենադիտվածը