Լրահոս
Կարևոր


ԱԳ նախարարի կնոջ գերծանր ուղեբեռի պատճառով օդանավակայանում հայկական պատվիրակությունը խիստ ամոթալի վիճակում է հայտնվել

Քաղաքականություն

Yerevan.Today-ին պարբերաբար տեղեկություններ են հասնում քպ-ական պաշտոնյաների և հատկապես նրանց ընտանիքների կողմից բյուջեի հաշվին արած վայելքների մասին: Վերջին` ամենաթարմ տեղեկատվությունը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ընտանիքին է առնչվում, մասնավորաբար` նախարարի տիկնոջ՝ Գոհար Աբաջյանի արտասահմանյան վոյաժներին:

Yerevan.Today-ին հասած տեղեկության համաձայն՝ նախարարի կինն օրեր առաջ ընդգրկված է եղել Արարատ Միրզոյանի՝ Փարիզ և Բրյուսել կատարած աշխատանքային այցերի պատվիրակության կազմում: Ավելին, նախարարի կնոջ գերծանր ուղեբեռի պատճառով օդանավակայանում հայկական պատվիրակությունը խիստ ամոթալի վիճակում է հայտնվել:

Ըստ աղբյուրի` Միրզոյանի կնոջ ուղեբեռը ավիատոմսով նախատեսվածից շատ ավելի ծանր է եղել, ու որպեսզի լրացուցիչ քաշի համար Արարատ Միրզոյանն իր գրպանից չվճարի՝ պատվիրակությունից կապ են հաստատել Երևան, ու նախարարության աշխատակազմին  հանձնարարվել է լրացուցիչ փաստաթղթավորում անել ու «լուծել նաև նախարարի կնոջ բագաժի քաշի ֆինանսական խնդիրը»:

Այս ամբողջ տեղեկատվությունը խնդրեցինք հերքել կամ հաստատել ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանին. Չհերքեց. փոխարենը պարզաբանումերի համար խոսնակը գրավոր հարցում պահանջեց: Ուղարկեցինք:

Նշենք, սա առաջին դեպքը չէ, երբ Արարատ Միրզոյանի կինը նրան ուղեկցում է գործնական այցերի ժամանակ: Մամուլի հրապարակումները հիշեցնում են պատգամավոր եղած ժամանակ Արարատ Միրզոյանի Բուդապեշտ կատարած այցի մասին, սկանդալային տեղեկատվություն էր հրապարակել Analitik.am-ը: Երկու տարի առաջ ՎԵՏՈ շարժման ղեկավար Նարեկ Մալյանը բացահայտել էր, որ այն ժամանակ  ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը 2019 Հուլիսի 14-ից 21-ը պաշտոնական այցով ԱՄՆ մեկնելիս ծածուկ հաջողացրել էր պատվիրակության կազմով իր հետ ԱՄՆ տանել նաև  կնոջը՝ Գոհար Աբաջյանին:  «Ո՞վ է Արարատ Միրզոյանի կնոջ ԱՄՆ-ում «զբոսանքի» հովանավորը՝ ընտանեկան բյուջե՞ն, թե՝ պետբյուջեն» վերտառությամբ հոդվածից հետո համացանցում մեծ աղմուկ բարձրացավ։

Աղմկահարույց հրապարակումից հետո այն ժամանակ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը  ստիպված եղավ մի կողմ թողնել արևմտյան գերտերություն կատարած իր պաշտոնական այցի արդյունքները և բացատրություն տալ հանրությանը՝ իր կնոջ վայելքներին առնչվող բուռն քննարկումներին:

Այդուհանդերձ՝  ի՞նչ կարգավիճակով է ԱԳ նախարարի կինն այս անգամ ընդգրկվել Փարիզ ու Բրյուսել ԱԳՆ-ի աշխատանքային այցի պատվիրակության կազմում, ու՞մ միջոցների հաշվին է տիկին Աբաջյանն ուղեկցել նախարար ամուսնուն Եվրոպա, ի՞նչ միջոցներով է Գոհար Աբաջյանը իրեն թույլ տվել 7 օրյա եվրոպական հաճույքներ, ի՞նչ ընթացակարգով է ձեռք բերվել նախարարի տիկնոջ ավիատոմսերը, հյուրանոցային ծախսերն ո՞վ է փակել և ո՞ւմ հաշվին, ու ի վերջո ինչպե՞ս է  հիմնավորվել գերատեսչական փաստաթղթերում նախարարի տիկնոջ «գերծանր բագաժի գումարի հարցը»․ այս բոլոր հարցադրումներին ակնկալում ենք սպառիչ  պատասխաններ, որոնք կհրապարակենք ստանալուն պես:

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անդամները ակցիա են իրականացնում Ազատության պողոտայումՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՀաջորդ եռամսյակում մեր վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը. ԶՊՄԿՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ