Զենք֊զինամթերքը, զինտեխնիկան թեթևացրել են, պոստերից դուրս գալն էլ ընթացքի մեջ է. իրավիճակը սահմանագոտում

Իշխանասարի տարածքից ադրբեջանական զինուժն ամբողջությամբ հետ չի քաշվել, սակայն գործընթաց կա․ այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը՝ անդրադառնալով Իշխանասար բնակավայրի տարածքից ադրբեջանական զինուժի հետ քաշման տեղեկություններին։ «Զենք֊զինամթերքը, զինտեխնիկան թեթևացրել են, պոստերից դուրս գալն էլ ընթացքի մեջ է։ Այս պահին սա է իմ տեղեկությունները։ Երեկվանից են թեթևացել»,-ասաց նա։ Ադրբեջանական զորքերի՝ Իշխանասարի հատվածից հետ քաշվելու մասին այսօր Factor.am-ի հետ զրույցում հայտնել էր Իշխանասար գյուղի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը։ Վարչական ղեկավարի խոսքով՝ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները հետ են քաշվել մինչև այն տարածք, որտեղով մինչ այդ անցնում էր Խորհրդային Ադրբեջանի սահմանը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը այս տեղեկությունները ոչ հաստատել են, ոչ հերքել են։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Պաշտպանության նախարարությունից միայն հորդորել են սահմանային իրադրության, զինված ուժերի տեղաշարժի, զբաղեցրած բնագծերի կամ այլ գործողությունների մասին տեղեկությունները տարածել ոչ թե հիմնվելով համայնքների ղեկավարների խոսքի, այլ ՊՆ պաշտոնական հաղորդագրությունների վրա։ Նշենք, որ քիչ առաջ ԱԺ֊ում Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հրաժարվել էր այս թեմայի վերաբերյալ որևէ հարցի պատասխանել։

Նարեկ Կիրակոսյան

Լրահոս
ՊՆ-ն որևէ դժգոհություն չունի «անպիտան զինամթերքի» գործով անցնող հրթիռների առնչությամբ, ավելին, հայտարարել է, որ դրանք պետք են ԶՈւ-ին. պաշտպան Տեխնոլոգիաների աշխարհում ռեզյումեներին փոխարինման է գալիս հայկական CodeSignal-ը Պատրոն Դավոյից հավասարապես դժգոհ են և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը Ucom-ը զանգերի սպասարկման նոր կենտրոն կունենա Վանաձորում ԶՊՄԿ նոր ղեկավարությունը` ՔՊ քարոզի՞չ. «Փաստ» Կտեղա ձյուն, սաստիկ ցուրտ կլինի. Հայաստանում եղանակը կցրտի մինչև - ... Արցախի Սղնախ գյուղն է, որը Նիկոլի շնորհիվ գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո. Արտակ Զաքարյան Կարմիր խաչն ամենագնաց մեքենայով չի կարողացել սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան․ ՄԻՊ Թաթոյանն ասել էր «եկած», ինքն ասեց` «ելած». Ռոբերտ Հայրապետյան Այսօրվանից ուժի մեջ են մտնում նոր սահմանափակումները Ռուսաստան-Արևմուտք նոր դիմակայության պայմաններում հայտարարվեց Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի համատեղ զորավարժությունների մասին. Տիգրան Աբրահամյան Արտակարգ իրավիճակ Սյունիքում. կա 3 վիրավոր Սուրեն Պապիկյանը հարսնացուի հետ այցելել է «Եռաբլուր» (լուսանկարներ) Տեր Խոսրով քահանան Տիկ-Տոկ-ում մինչեւ 300 հազար դիտում ունի ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայաստան-Թուրքիա փակ/բաց սահման. զրույց տնտեսագետ Նաիրի Սարգսյանի հետ Վիրաբույժն ու տնտեսագետը հիմնել են նոր բիզնես (Տեսանյութ) Դոլարի և ռուբլու փոխարժեքը աճել է. ԿԲ Մեկ-մեկ սարսափում եմ, թե ինչ ժամանակներում ենք ապրում ու թե ոնց ենք ապրում. Նարինե Մանուկյան Քրիստինե Գրիգորյանը ստիպված կլինի մեկ ամսից ավել մնալ առանց աշխատանքի.Ռոբերտ Հայրապետյան Մոսկվան կոչ է անում որքան հնարավոր է շուտ սկսել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատումը Հայաստանը թևակոխում է բռնապետության հաստատման նոր փուլ. Արթուր Ղազինյան ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել «Օմիկրոն» շտամը կամաց-կամաց մտնում է գործողության մեջ, մենք պետք է նորից վերադառնանք տագնապային վիճակի․ Նիկոլ Փաշինյան (Video) Արցախից տեղեկացնում են
Ամենադիտվածը