Տրոցենկոն դեռ չի վճարել ԶՄՊԿ-ի 60 տոկոս բաժնետոմսերը ձեռք բերելու համար. Բանկերը վարկեր չեն տրամադրում

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում մոնոպոլ դիրքեր ձեռք բերելու հավակնություն ունեցող Ռոման Տրոցենկոն, պարզվում է, վճարունակ չէ եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բաժնետոմսերը ձեռք բերելու համար անհրաժեշտ գումարը, ըստ տեղեկությունների դեռ չի վճարել։ 

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը ձեռք է բերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) բաժնետոմսերի 60%-ը ու շտապել ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%֊-ը նվիրել ՀՀ կառավարությանը։ «Արդյունաբերական ընկերությունը» «Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող ընկերություն է, որը հավակնում է ձեռք բերել նաեւ Թեղուտը։ Այս ընկերությանն է պատկանում նաև Սոթքի ոսկու հանքավայրը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը և Մեղրաձորի հանքավայրը։

Կառավարությունը գաղտնի է պահում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ կասկածելի գործարքի մանրամասները, հրաժարվում հրապարակել պայմանագիրը, գործարքի գինը։ Կառավարությունը չէր պատասխանել նաեւ մեր այն հարցին, թե արդյոք գումարը վճարվել է։ Սակայն «Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ բաժնետոմսերի վաճառքի գինը սահմանվել է բավական ցածր, այդուհանդերձ, անգամ այդ գումարը Տրոցենկոն դեռեւս չի կարողացել վճարել ու պայմանագրում նախատեսվել է հետաձգվող վճարման պայման։ Բացի այդ, խնդիրներ են առաջացել գործարքի վարկավորման համար եւս, քանի որ որոշ բանկեր ռիսկեր են տեսել բաժնետոմսերի ձեռք բերման օրինականության առումով ու խուսափում են վարկ տրամադրել։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԶՊՄԿ բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովը դիմել էր դատարան՝ կոմբինատի բաժնետոմսերը օտարվելու դեպքում դրանք ձեռքբերելու նախապատվությունն իրեն տալու պահանջով ու միաժամանակ ներկայացրել ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա արգելանք դնելու միջնորդություն։

Դեռեւս օգոստոսի 2-ին ներկայացված հայցադիմումը դատարանը ոչ միայն վարույթ է ընդունել, այլ նաեւ կիրառել հայցի ապահովման միջոց՝ արգելանքի տակ դնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր բաժնետոմսերի 75%-ի վրա։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 30-ին որոշում է կայացրել՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին, ինչից հետո ժամեր անց բաժնետոմսերը գնել է ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոյին պատկանող «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ դուստր ընկերությունը՝ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն։ Գործարքից անմիջապես հետո գնված բաժնետոմսերի 15 %-ը Տրոցենկոն նվիրաբերել է ՀՀ կառավարությանը։

«Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ն վիճարկել է բաժնետոմսերը արգելանքից հանելու որոշման օրինականությունն ու վերաքննիչ բողոք ներկայացրել։ Եվ մեծ է հավանականությունը, որ գործարքը անօրինական կարող է ճանաչվել, ավելին՝ այն կարող է քննարկման առարկա դառնալ նաեւ միջազգային արբիտրաժային դատարանում՝ բաժնետիրոջ իրավունքների խախտման համատեքստում, հետեւապես բանկերը ձեռնպահ են մնում ֆինանսավորել այդ գործարքը։

Ինչպես արդեն նշվեց, «Փաստինֆո»-ի աղբյուրների փոխանցմամբ, Տրոցենկոն բաժնետոմսերը ձեռք էր բերել հետաձգվող վճարման պայմանով, ընդ որում՝ բավականին ցածր գնով, ինչը մոտ երկու տարում ստացված դիվիդենտներից ավելի քիչ է։ Շրջանառվող տեղեկությունների հաստատման պարագայում կարելի է արձանագրել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 տոկոս բաժնետոմսերը Տրոցենկոյին պատկանող ընկերությունը ձեռք է բերել գրեթե «անվճար»։

Ու անգամ այս գումարը Տրոցենկոն չի վճարել։ Թե անհրաժեշտ ռեսուրսների բացակայության պայմաններում ինչպես է պատրաստվում նա իրականացնել խոստացված բազմամիլիարդանոց մյուս ներդրումներն ու պղնձաձուլարանի կառուցումը, արդեն այլ հարց է, որին կանդրադառնանք առանձին։ Միայն փաստենք, որ ԶՄՊԿ 12.5 տոկոսի սեփականատերը դատական կարգով պահանջում է ոչ միայն անվավեր ճանաչել նշված գործարքը, այլ նաեւ նույն պայմաններով, ինչով բաժնետոմսերը օտարվել են երրորդ անձի, օտարվի իրեն՝ որպես նախապատվություն ունեցող սուբյեկտի։

Բացի այդ՝ մտահոգություններ են առաջացնում նաև այն հանգամանքը, որ «Գեոպրոմայնինգ» ընկերությունն այսօր խնդիր ունի Ադրբեջանի հետ՝ Սոթքի հանքի շահագործման տեսանկյունից, քանի որ չի բացառվում, որ ադրբեջանական կողմը կարող է դատական վեճ առաջացնելով՝ պահանջել փոխհատուցել հանքի շահագործման համար և չի բացառվում, որ դատական վեճի պայմաններում հանքի բաժնետոմսերը կամ դրանց մի մասը կարող են անցնել Ադրբեջանին։ Այդպիսով լուրջ խնդիրներ ի հայտ կգնա նաեւ Հայաստանի տնտեսական անվտանգության համատեքստում, այդ թվում՝ ընդերքի նկատմամբ սեփականության մասով շահագործումներն ապահովելու վերաբերյալ։

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս
ՊՆ-ն որևէ դժգոհություն չունի «անպիտան զինամթերքի» գործով անցնող հրթիռների առնչությամբ, ավելին, հայտարարել է, որ դրանք պետք են ԶՈւ-ին. պաշտպան Տեխնոլոգիաների աշխարհում ռեզյումեներին փոխարինման է գալիս հայկական CodeSignal-ը Պատրոն Դավոյից հավասարապես դժգոհ են և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը Ucom-ը զանգերի սպասարկման նոր կենտրոն կունենա Վանաձորում ԶՊՄԿ նոր ղեկավարությունը` ՔՊ քարոզի՞չ. «Փաստ» Կտեղա ձյուն, սաստիկ ցուրտ կլինի. Հայաստանում եղանակը կցրտի մինչև - ... Արցախի Սղնախ գյուղն է, որը Նիկոլի շնորհիվ գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո. Արտակ Զաքարյան Կարմիր խաչն ամենագնաց մեքենայով չի կարողացել սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան․ ՄԻՊ Թաթոյանն ասել էր «եկած», ինքն ասեց` «ելած». Ռոբերտ Հայրապետյան Այսօրվանից ուժի մեջ են մտնում նոր սահմանափակումները Ռուսաստան-Արևմուտք նոր դիմակայության պայմաններում հայտարարվեց Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի համատեղ զորավարժությունների մասին. Տիգրան Աբրահամյան Արտակարգ իրավիճակ Սյունիքում. կա 3 վիրավոր Սուրեն Պապիկյանը հարսնացուի հետ այցելել է «Եռաբլուր» (լուսանկարներ) Տեր Խոսրով քահանան Տիկ-Տոկ-ում մինչեւ 300 հազար դիտում ունի ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայաստան-Թուրքիա փակ/բաց սահման. զրույց տնտեսագետ Նաիրի Սարգսյանի հետ Վիրաբույժն ու տնտեսագետը հիմնել են նոր բիզնես (Տեսանյութ) Դոլարի և ռուբլու փոխարժեքը աճել է. ԿԲ Մեկ-մեկ սարսափում եմ, թե ինչ ժամանակներում ենք ապրում ու թե ոնց ենք ապրում. Նարինե Մանուկյան Քրիստինե Գրիգորյանը ստիպված կլինի մեկ ամսից ավել մնալ առանց աշխատանքի.Ռոբերտ Հայրապետյան Մոսկվան կոչ է անում որքան հնարավոր է շուտ սկսել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատումը Հայաստանը թևակոխում է բռնապետության հաստատման նոր փուլ. Արթուր Ղազինյան ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել «Օմիկրոն» շտամը կամաց-կամաց մտնում է գործողության մեջ, մենք պետք է նորից վերադառնանք տագնապային վիճակի․ Նիկոլ Փաշինյան (Video) Արցախից տեղեկացնում են
Ամենադիտվածը