Արցախի Կարմիր Շուկա գյուղից 3-5 կմ հեռավորության վրա մի քանի րոպե կրակոցների ձայներ են լսվել․ Մարտունի շրջվարչակազմի ղեկավարի օգնական
ՀասարակությունԱյսօր կեսօրից առաջ Արցախի Կարմիր Շուկա գյուղում կրակոցների ձայներ են լսվել մի քանի րոպե։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի շրջվարչակազմի ղեկավարի օգնական Արտակ Սաղյանը։
Նրա տեղեկացմամբ՝ կրակոցները եղել են Կարմիր Շուկայից 3-5 կմ հեռավորության վրա։ «Կրակոցներ պարբերաբար են լսվում, անհանգստանալու որևէ պատճառ չկա»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ հակառակորդը կրակել է Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ։