Լրահոս
Կարևոր


Կրակոցներ Աղավնատուն-Լեռնամերձ խճուղում. «Նիսան-Տիանայի» վարորդը եղել է կին, որը մահացել է

Հասարակություն

Կրակոցներ են հնչել Աղավնատուն-Լեռնամերձ խճուղում. Նիսան-Տիանայի վարորդը եղել է կին, որը մահացել է: Դեպքով կա մեղադրյալ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Շահեն Վաղարշակյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2020թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 20:36-ի սահմաններում Աղավնատուն-Լեռնամերձ խճուղում գործով չպարզված «ԱԿ 47» տեսակի կամ դրա մոդիֆիկացիայի մարտական ինքնաձիգով, խանդի շարժառիթով ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ընկերուհուն՝ Արաքսյա Ղոչիկյանին: Իսկ ինչն է եղել պատճառը:

Շահեն Վաղարշակյանը և Արաքսյա Ղոչիկյանը ծանոթացել են ՌԴ Մոսկվա քաղաքում՝ աշխատելով նույն խանութում, որտեղ միմյանց միջև ձևավորվել են մտերմիկ հարաբերություններ՝ աստիճանաբար վերաճելով փաստական ամուսնական հարաբերությունների: 2019թ. սեպտեմբեր ամսին Ա.Ղոչիկյանը և Շ.Վաղարշակյանը 3.200 ԱՄՆ դոլարով գնել են «Նիսսան Տիանա» մակնիշի, սպիտակ մարգարիտ գույնի ավտոմեքենա, որը գրանցվել է Շ.Վաղարշակյանի անունով:
2020թ. օգոստոս ամսին Ա.Ղոչիկյանը ծանոթացել և ընկերություն է արել Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի բնակիչ Հարություն Գևորգի Անդրիասյանի հետ, ով ցանկություն է հայտնել ամուսնանալ Ա.Ղոչիկյանի հետ: Շ.Վաղարշակյանը, տեղեկանալով վերջիններիս կապի մասին, լարված հարաբերությունների մեջ է գտնվել Ա.Ղոչիկյանի հետ, որի ընթացքում բազմիցս սպառնացել է Ա.Ղոչիկյանին՝ հայտնելով, որ պատրաստ է ամեն գնով հետ վերցնել իր անունով գրանցված վերոնշյալ ավտոմեքենան՝ նույնիսկ սպառնալով սպանել վերջինիս: 2020թ. դեկտեմբերի 25-ին Շ.Վաղարշակյանը և Ա.Ղոչիկյանը վերոնշյալ հարցերը կարգավորելու համար պայմանավորվել են հանդիպել Աղավնատուն-Լեռնամերձ խճուղում: Ա.Ղոչիկյանն իր «Նիսսան Տիանա» մակնիշի 36 MS 890 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով ժամը 20:36-ի սահմաններում ժամանել է նշված վայր, որտեղ Շ.Վաղարշակյանը խանդի և վրեժի շարժառիթով Ա.Ղոչիկյանին սպանելու ուղղակի դիտավորությամբ իր մոտ ապօրինի նախօրոք պահած, գործով չպարզված «ԱԿ 47» տեսակի կամ դրա մոդիֆիկացիայի մարտական ինքնաձիգից երկու անգամ կրակոց է արձակել, որոնցից մեկը դիպել է նշված ավտոմեքենայի հետին և դիմային աջ դռներին՝ առաջացնելով հետին աջակողմյան դռան, դրանից դեպի առաջ ուղղահայաց դիրքով տեղակայված մետաղական հենակի և առջևի աջ կողմի դռան վրա առկա միմյանց շարունակություն կազմող կույր բնույթի վնասվածքներ, որն ունեցել է հետևից առաջ, քիչ վերից վար և քիչ աջից ձախ ուղղություն։ Շ.Վաղարշակյանը Ա.Ղոչիկյանին սպանելու ուղղակի դիտավորությամբ իր մոտ գտնվող նույն հրազենից մոտ տարածությունից արձակել է մյուս կրակոցը, որի ժամանակ Ա.Ղոչիկյանը գտնվել է այնպիսի դիրքում, որ վերքային խողովակի անցքն ունեցել է հետևից առաջ, աջից ձախ, վարից վեր ուղղություն: Վերոնշյալ կրակոցից առաջացած կյանքին վտանգ սպառնացող, առողջությանը ծանր վնաս հանդիսացող հեմոռագիկ շոկի՝ կրծքավանդակի, որովայնի և ձախ բազկի համակցված հրազենային, գնդակային, թափանցող, միջանցիկ և շոշափող վնասվածքի հետևանքով Ա.Ղոչիկյանն ապօրինաբար զրկվել է կյանքից:

Այսինքն` Շահեն Յուրիկի Վաղարշակյանին մեղսագրվում են մեղավորությամբ հանրության համար վտանգավոր արարքների կատարում, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով:

«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումԶՊՄԿ ՓԲ ընկերությունը նախատեսում է իրականացնել 110 ԿՎ «Ագարակ» օդային գծի տեղափոխում ընկերության բացահանքի տարածքից և 220 ԿՎ օդային գծի կառուցում գործունեություններ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Ինչ է լինում, երբ իրավապահ համակարգը դառնում է կազմակերպված հանցավոր խմբավորում` բանդա. Դավիթ ՍարգսյանԸնդդիմադիր ուժերն ակտիվանում են. ի՞նչ է սպասում իշխանություններին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 17-ի համար Մեդիատասովչիկների կամ մեդիասվաղչիների մասին Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էՀայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված է․ Լիաննա ՄանուկյանԱկնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԹվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՀաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Ալիևը ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտումն անվանում է ազատագրում․ ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» Հայաստանի սուվերեն տարածքի համար մեր կարմիր գծերը չեն փոխվել, Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ դեսպան ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԵրևանում 9-ամյա երեխան խաղալու ժամանակ քարերով վնասել է 2 մեքենա` պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս Ագրոէլեկտրական արևային պարկԱպրիլի 19-21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Ջերմուկը նոր «Եղնիկ» է ունենալու. հայտնի «Եղնիկը» ապամոնտաժում են Ռուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն Մանվելյան Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը