Լրահոս
Կարևոր

Արդյունաբերության հիմնական հատվածը նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ կրճատվել է 3.4 տոկոսով. Արա Գալոյան

Հասարակություն

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը հոդված է հրապարակել Politeconomy.org կայքում, որը ներկայացնում ենք ստորև․

«Տնտեսության իրական հատվածի մասին պաշտոնական վիճակագրությունը հետաքրքիր ու հակասական տվյալներ է հրապարակել: Մայիս ամսվա համար նշվում է հետևյալը՝ 2019-ի մայիսի համեմատ արդյունաբերությունը կրճատվել է 3.9 տոկոսով: Սակայն 2020 հունվար-մայիսը նախորդ տարվա համեմատ 2.4 տոկոսանոց աճ ունի:

Մինչ արդյունաբերության աճի ցուցանիշները դիտարկելը նշենք, որ նույն ժամանակահատվածների հարաբերությամբ շինարարությունը կրճատվել է 23.4 տոկոսով: Սա անսպասելի ցուցանիշ չես համարի: Հիշեցնենք, որ գյուղատնտեսության մասին տվյալներ հրապարակվում են եռամսյակային պարբերականությամբ:

Վերադառնալով արդյունաբերության ոլորտին նշենք՝ աճն արձանագրվել է հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման հաշվին: Աճն անցած տարվա համեմատ 25.7 տոկոս է: Այն, որ համավարակի այս օրերին մեր հանքերը «կատաղի» շահագործվում են, ապացուցում են բոլոր տվյալները: Օրինակ, պղնձի խտանյութի արդյունահանումն անցած տարվա համեմատ աճել է 24.1 տոկոսով: Ցինկի խտանյութի արդյունահանումը՝ 30.9 տոկոս: Մոլիբդենի խտանյութի արդյունահանումը առասպելական աճ ունի՝ 70 տոկոս: Այս անզուսպ աճի շնորհիվ հանքարդյունաբերությունը մեր արդյունաբերության 20.1 տոկոս ծավալն ունի:

Արդյունաբերության հիմնական (60 տոկոս մասնաբաժինն ունեցող) հատվածը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 3.4 տոկոսով: Կրճատման համեստ ծավալն ապահովվել է մի քանի ուղղությունների հաշվին: Դրանք կարելի է անվանել «կորոնավիրուսային»: Որովհետև նկատելի աճ արձանագրվել է «հիմնական դեղագործական արտադրանքի և պատրաստուկների արտադրություն» ապրանքախմբում (17 տոկոս), «քիմիականի նյութերի և քիմիականի արտադրատեսակների արտադրությունում» (18.6 տոկոս): Նախորդ տարվա անկումից հետո աճ արձանագրվել է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում (2.3 տոկոս): Գազամատակարարման ոլորտի 8.5 տոկոսանոց աճը բացատրվում է ջեռուցման սեզոնի ձգձգմամբ և նրանով, որ Էլեկտրաէներգիայի արտադրության մեջ աճել է ամենաթանկ (ջէկ-երում արտադրվող) էներգիայի մասնաբաժինը: Այս տարվա հունվար-մայիս ամիսներին արտադրված էլեկտրաէներգիայի 50.4 տոկոսը բաժին է ընկնում ջէկ-երին: Հիդրոկայանների մասնաբաժինը 25.3 տոկոս է: Մեր ատոմակայանում արտադրվել է հոսանքի 23.8 տոկոսը:

Վերարտադրվող ռեսուրսների հաշվին արտադրվել է ընդամենը կես տոկոսը: Խոսքն այս պարագային հողմային և արեգակնային կայանների արտադրանքի մասին է: Որքան էլ բոլորս՝ իշխանություններից մինչև կանաչներ, խոսենք դրանք զարգացնելու կարևորության մասին՝ պատկերը սա է: Արտադրության թվերն ամենևին համադրելի չեն: 2020թ․ հունվար-մայիսին մեր երկրում արտադրվել է 3 մլրդ 241.1 մլն կՎտ.ժամ: Դրանից արեգակնահողմնայինի բաժինը 8.1 մլն կՎտ.ժամ է: Արդյունաբերության մյուս մասը՝ «ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում» անվանվող ոլորտի ռեցեսիան 21.7 տոկոս է: Բնականաբար, համավարակի օրերին իշխանություններն իրենց թույլ են տվել «խնայել» թափոնների հավաքման, մշակման, ոչնչացման, վնասազերծման (այս անունը պաշտոնական է) ոլորտում: 2019թ․ հունվար-մայիսին այդ նպատակի համար մոտ 2.9 մլրդ դրամ է հատկացվել, իսկ այս տարի՝ մոտ 784 մլն դրամ: Կրճատումը պաշտոնապես 73 տոկոս է:

Այսպիսին է 2020-ի հունվար-մայիսը մեր տնտեսության իրական հատվածի համար: Պաշտոնական հաշվետվություններում, իհարկե»:

Փաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ ՄխիթարյանԿա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համար