670 երեխա հոսպիտալացված է. 17-ը վերակենդանացման բաժանմունքում է
ՀասարակությունԵրկրում վարակների տարածման առումով իրավիճակը դեռևս լարված է, բայց կայուն: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը նաև նախադպրոցական և դպրոցական հաստատություններում է իրականացնում մշտադիտարկում, վերլուծությունից հետո կներկայացնեն առաջարկներ: Հունվարի 10-ի դրությամբ՝ 670 երեխա հոսպիտալացված է, 93,4 տոկոսը մինչև 10 տարեկան երեխաներ են: 17-ը վերակենդանացման բաժանմունքում է, նրանց 95 տոկոսը մինչև 5 տարեկան երեխաներ:
Մեկնարկը նոր է տրվել, ամենօրյա ռեժիմով կապ ենք հաստատում տնօրենների հետ, բացի դրանից՝ առողջապահության նախարարի հրամանով կարգավորվում է այդ հարցը, եթե ուսումնական հաստատություններում քովիդով կամ այլ սուր շնչառական հիվանդություններով դեպքեր կան, ապա դասարանը կամ որոշակի խումբ կարող է անցնել ժամանակավոր հեռավար ոսուցման, մինչև վարակի ցիկլի ավարտը:
Դեկտեմբերի 27-ին մեկնարկած ձմեռային արձակուրդից հետո երկուշաբթի դպրոց վերադարձան 3-րդից 12-րդ դասարանի երեխաները: 1-ին և 2-րդ դասարանցիների համար դասերը կվերսկսեն հունվարի 24-ին: