Լրահոս
Կարևոր


Սառը ուղեղների և տաք սրտերի կարիքն այսրվա աշխարհում խիստ զգացվում է. Արտակ Զաքարյան

Քաղաքականություն
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
2021/22թթ ուկրաինական ճգնաժամն ինչ-որ առումով հիշեցնում է 1962թ կարիբյան ճգնաժամը, երբ ԽՍՀՄ ղեկավար Խրուշյովը սովետական հրթիռներ էր տեղադրել Կուբայում։ Այն ժամանակ, ԱՄՆ նախագահ Քենեդին այդ քայլը գնահատում էր որպես ուղիղ սպառնալիք ԱՄՆ-ի համար և հանուն դրա, պատրաստ էր հարվածել Կուբայի ռազմական օբյեկտներին։ Ճգնաժամը ռեալ սպառնում էր վերածվել 3-րդ համաշխարհային պատերազմի։ Սակայն Մոսկվան և Վաշինգտոնը այդ բարդ ճգնաժամից ոչ միայն գտան կոմպրոմիս, այլ նաև սկսվեց լիցքաթափման գործընթացը։
 
ՌԴ նախագահ Պուտինն այսօր, կարծես որդեգրել է նույն քաղաքականությունը, ինչ-որ ժամանակին արեց Քենեդին։ Նա սպառնաց, բայց միևնույն ժամանակ նաև ստիպեց ԱՄՆ-ին՝ գնալ բանակցությունների։
 
Կարելի է իհարկե, հենվելով մեդիահրապարակումների ու ցանցային վերլուծությունների վրա թույլ ենթադրություններ անել այն մասին, որ ԱՄՆ-ը պաշտոնապես չի ցանկանում ընդունել ՌԴ պահանջները։ Այսինքն, ԱՄՆ-ը չի ցանկանում ՌԴ-ին տալ վետոյի իրավունք՝ Ուկրաինայի ՆԱՏՕ մտնելու հարցում։ Դա էլ որոշներին առիթ տալիս է, խոսելու բանակցությունների ձախողման մասին։ Սակայն իրականում կարող է այդպես չլինել և դա ցույց կտա ժամանակը։
Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ առայժմ սառեցված է, գուցեև ընդմիշտ։ Գերմանիան և Ֆրանսիան դեռևս չեն հրաժարվում 2008թ. դրված իրենց ՎԵՏՕ-ից, ընդդեմ Ուկրաինայի ու Վրաստանի մուտքի։ Կարծես թե այս հարցում Ֆրանսիան և Գերմանիան միայնակ չեն։
 
Վերջին օրերին, Արևմուտքը Ուկրաինային հասկացնում է, որ չի պատրաստվում կռվել իր փոխարեն։ Իսկ ՌԴ դեմ նոր սանկցիաները՝ վնասում են նաև Արևմուտքի հավաքական տնտեսությանը։
 
Հնարավոր է, որ ՌԴ-ն հասնի Արևելյան Եվրոպայից հակահրթիռային պաշտպանությանը սպառնացող տեխնիկայի հեռացմանը։ Արևմուտքը հնարավոր է այս հարցում ընդառաջի ՌԴ-ին, եթե վերջինս կրճատի իր ռազմական ներկայությունն Ուկրաինայի սահմաններին։ Այս պարագայում, կարծում եմ, Արևմուտքում կգտնվեն գործիչներ, ովքեր կհամաձայնվեն վերադառնալ ՌԴ-ՆԱՏՕ 1997թ. պայմանագրին։ Այդպես ապրելն ավելի հանգիստ է և անվտանգ։
 
Եվ վերջապես ԵԱՀԿ-ի ռեաբիլիտացիան, որպես համաեվրոպական անվտանգության կարևոր հենարան, կարող է դառնալ լուծումներից մեկը։ Հատկապես, որ ՌԴ-ն ԵԱՀԿ առաջատար երկրներից մեկն է։
 
Այնուամենայնիվ, դեռ գործընթացը գնում է, և վերջնական եզրակացություններ անելը վաղ է։ Հատկապես, որ դեռևս պարզ չէ, թե ինչպես կպահեն իրենց ԱՄՆ կոնգրեսը, կամ գերմանական կանաչներն ու արևելաեվրոպական մի շարք երկրներ, որոնք առայժմ այդքան էլ հակված չեն Ուկրաինայի շուրջ լարվածության թուլացմանը։
 
Սառը ուղեղների և տաք սրտերի կարիքն այսրվա աշխարհում խիստ զգացվում է։
Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան