Լրահոս
Կարևոր


Նիկոլ Փաշինյանի պատկերացրած խաղաղությունն ամենօրյա զոհերով է ուղեկցվում. Աննա Գրիգորյան

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի պատկերացրած խաղաղության դարաշրջանն ամենօրյա զոհերով է ուղեկցվում: Միջազգային հանրության մոտ կարող ես խոսել խաղաղության դարաշրջանից և փորձես հանդես գալ կառուցողական դիրքերից, բայց, միևնույն ժամանակ, քո երկրի ներսում պետք է պատրաստ լինես ցանկացածի պահի հակազդել թշնամու ագրեսիային: Պետք է քո երկրի սահմաններն ամուր պահես, սահմանները զինես, զինվորին թիկունք լինես և ոչ թե նրան թշնամու դիմաց մենակ թողնես: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով Արցախում և Գեղարքունիքում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային, որի հետևանքով հայկական կողմը 3 զոհ ունի:

Այս ամենի ֆոնին Նիկոլ Փաշինյանը շարունակում է խոսել խաղաղության դարաշրջանի մասին և հանրությանը հորդորում է զինվել «ամուր նյարդերով»:

Աննա Գրիգորյանի խոսքով՝ գործող իշխանություններն ամեն ինչ մասին մտածում են, բացի երկրի անվտանգությունն ապահովելու և առաջնագիծն ամուր պահելու մասին, իսկ Նիկոլ Փաշինյանի ասած խաղաղության օրակարգը, ըստ պատգամավորի, կեղծ օրակարգ է՝ որն ուղեկցվում է ամենօրյա զոհերով.

«Ամեն բան իր գինն ունի, մենք պատերազմի գինը տեսանք, հիմա մենք իր հռչակած խաղաղության գինն ենք տեսնում, իսկ այդ խաղաղությունն ամենօրյա զոհերով է ուղեկցվում: Պետք է հստակ քաղաքականություն մշակվի՝ թշնամուն հակազդելու համար»,-ասաց Գրիգորյանը:

Ղազախստանում ծավալվող քաղաքական իրադարձությունների դեպքում Նիկոլ Փաշինյանն արագ գործի դրեց ՀԱՊԿ մեխանիզմները եւ Հայաստանը, ՀԱՊԿ շրջանակներում, շուրջ 100 զինվորական ուղարկեց Ղազախստան:

Հարցին՝ ինչո՞ւ ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական ագրեսիայի դեպքում Նիկոլ Փաշինյանը նույն շտապողականությամբ չդիմեց ՀԱՊԿ-ին.

«Ղազախստանի դեպքում մեր իշխանությունն արագ աշխատեցրեց ՀԱՊԿ մեխանիզմները, եթե այդպես աշխատեցնող տղաներ եք, մի հատ էլ աշխատեցրեք, երբ սեփական երկրի նկատմամբ է ագրեսիա սանձազերծվում: Մենք տեսնում ենք, որ տոտալ անգործություն և անկարողություն է՝ որևէ կերպ մեր երկիրը պաշտպանելու հարցում: Այս մարդիկ ընդհանրապես չեն մտածում Հայաստանի ազգային և պետական շահի մասին, ամեն բան անում են միայն սեփական աթոռներից չզրկվելու համար»,-ասաց Աննա Գրիգորյանը և շեշտեց, որ Հայաստանի սահմանին ադրբեջանական ագրեսիայի ֆոնին ՀՀ իշխանություններն անպայման պետք է դիմեին ՀԱՊԿ-ին.

«Եթե Ղազախստանում իրադարձությունների հետ կապված րոպեների ընթացքում կարողացել եք գործի դնել ՀԱՊԿ մեխանիզմները, ապա բարի եղեք սեփական երկրի անվտանգության համար նույնն անել»,-ասաց զրուցակիցը:

Աննա Գրիգորյանի արձանագրմամբ՝ Հայաստանը զորախումբ է ուղարկում մի երկիր ՝ կայունություն հաստատելու, որը 44-օրյա պատերազմի ընթացքում ակնհայտ ադրբեջանական դիրքավորում է ունեցել , բավականին ուրախացել էր Ադրբեջանի հաղթանակով.

«Չէր կարելի խաթարել ՀԱՊԿ գործունեությունը, բայց, միևնույն ժամանակ, անթույլատրելի էր հայկական զորախմբի՝ Ղազախստան ուղարկելը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը և Գեղամ Մանուկյանը համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեցին, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-անոց հատվածը հանձնվել է Ադրբեջանին՝ գրավոր հուշագրի հիման վրա, որը ստորագրել էր ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, իսկ երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Գեղամ Մանուկյանի այս հայտարարությունը հաստատեց նաև ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը:

Մեզ հետ զրույցում Աննա Գրիգորյանը շեշտեց, որ եթե ընդդիմադիր պատգամավորները չբարձրաձայնեին դրա մասին, հանրությունից այդպես էլ գաղտնի էր պահվելու այս գործընթացը եւ այն մարդը, որը «բոլորիս մեջքի» հետևում ռազմավարական նշանակության տարածքները հուշագրով հանձնել է, հիմա այդ նույն մարդը նշանակվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան.

«Մարդը, որը սեփական երկրի շահերը չգիտակցելով տարածքներ է հանձնել Ադրբեջանին, ինչպես պետք է մեր երկրի շահը ներկայացնի Ռուսաստանին, սա ուղղակի աբսուրդ է, որի մեջ ենք ապրում ենք»,-ասաց նա:

«Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը