Նոր մանրամասներ քիչ առաջ Երևանում տեղի ունեցած խոշոր պայթյունից (տեսանյութ)

Երևանում Արտաշիսյան փողոցում հունվարի 13-ին ավտոմեքենայի՝ գազատար խողովակին բախվելու արդյունքում բռնկված հրդեհը մարվել է, հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի։  

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 18։41-ին, մարվել՝ 19։24-ին։   Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս տուժել է հրշեջ-փրկարար Է․ Մ․-ն․:

Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:   Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ժամը 17։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել էր, որ ավտոմեքենան բախվել է Արտաշիսյան փողոցի թիվ 42/6 շենքին հարակից գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։   Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

  Ժամը 18։16-ին հաստատվել էր հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։

Լրահոս
ՊՆ-ն որևէ դժգոհություն չունի «անպիտան զինամթերքի» գործով անցնող հրթիռների առնչությամբ, ավելին, հայտարարել է, որ դրանք պետք են ԶՈւ-ին. պաշտպան Տեխնոլոգիաների աշխարհում ռեզյումեներին փոխարինման է գալիս հայկական CodeSignal-ը Պատրոն Դավոյից հավասարապես դժգոհ են և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը Ucom-ը զանգերի սպասարկման նոր կենտրոն կունենա Վանաձորում ԶՊՄԿ նոր ղեկավարությունը` ՔՊ քարոզի՞չ. «Փաստ» Կտեղա ձյուն, սաստիկ ցուրտ կլինի. Հայաստանում եղանակը կցրտի մինչև - ... Արցախի Սղնախ գյուղն է, որը Նիկոլի շնորհիվ գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո. Արտակ Զաքարյան Կարմիր խաչն ամենագնաց մեքենայով չի կարողացել սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան․ ՄԻՊ Թաթոյանն ասել էր «եկած», ինքն ասեց` «ելած». Ռոբերտ Հայրապետյան Այսօրվանից ուժի մեջ են մտնում նոր սահմանափակումները Ռուսաստան-Արևմուտք նոր դիմակայության պայմաններում հայտարարվեց Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի համատեղ զորավարժությունների մասին. Տիգրան Աբրահամյան Արտակարգ իրավիճակ Սյունիքում. կա 3 վիրավոր Սուրեն Պապիկյանը հարսնացուի հետ այցելել է «Եռաբլուր» (լուսանկարներ) Տեր Խոսրով քահանան Տիկ-Տոկ-ում մինչեւ 300 հազար դիտում ունի ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հայաստան-Թուրքիա փակ/բաց սահման. զրույց տնտեսագետ Նաիրի Սարգսյանի հետ Վիրաբույժն ու տնտեսագետը հիմնել են նոր բիզնես (Տեսանյութ) Դոլարի և ռուբլու փոխարժեքը աճել է. ԿԲ Մեկ-մեկ սարսափում եմ, թե ինչ ժամանակներում ենք ապրում ու թե ոնց ենք ապրում. Նարինե Մանուկյան Քրիստինե Գրիգորյանը ստիպված կլինի մեկ ամսից ավել մնալ առանց աշխատանքի.Ռոբերտ Հայրապետյան Մոսկվան կոչ է անում որքան հնարավոր է շուտ սկսել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատումը Հայաստանը թևակոխում է բռնապետության հաստատման նոր փուլ. Արթուր Ղազինյան ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել «Օմիկրոն» շտամը կամաց-կամաց մտնում է գործողության մեջ, մենք պետք է նորից վերադառնանք տագնապային վիճակի․ Նիկոլ Փաշինյան (Video) Արցախից տեղեկացնում են
Ամենադիտվածը