Ադրբեջանցիների կողմից առևանգված Տեղի բնակչին ռուս խաղաղապահները հանձնել են ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներին
ՀասարակությունՍյունիքի մարզի Տեղ համայնքի հովիվ Սուրիկ Մաթևոսյանը, ում երեկ ադրբեջանցիներն առևանգել էին, ռուս խաղաղապահները հանձնել են ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին:
«Ռուս խաղաղապահների միջնորդությամբ, երկու կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ քաղաքացի Ս. Մաթևոսյանը հանձնվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչներին», - ասված է Արցախում ռուս խաղաղապահների ներկայացուցչության մամուլի հաղորդագրության մեջ: