Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում
ՀասարակությունՀունվարի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 360 նոր դեպք: Իրականացվել է 4597 թեստավորում, առողջացել է 61 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 348145 դեպք, որոնցից 333716 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4891 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8022 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2649252 թեստավորում: