Լրահոս
Կարևոր


Պեկին-2022․ Հայաստանի պարային զույգը 18-րդն է

Սպորտ

Պեկինում անցկացվող 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 18-րդ տեղը գրավեցին գեղասահքի պարային զույգերի պայքարում։

Ազատ ծրագրում Հայաստանի պարային զույգը վաստակեց 167.03 միավոր եւ գրավեց 16-րդ տեղը: Կարճ ծրագրում Թինա Կարապետյան ու Սիմոն Սենեկալը 65.87 միավորով 19-րդն էին:

Չեմպիոնի տիտղոսը նվաճեցին Ֆրանսիայի ներկայացուցիչներ Գաբրիելա Պապադակիսն ու Գիյոմ Սիզերոնը` երկու մրցումային օրվա արդյունքում վաստակելով 226.98 միավոր, որը համաշխարհային ռեկորդ է: Նախորդ ռեկորդը եւս պատկանում էր նրանց՝ 226.61, որը սահմանել էին Nebelhorn Trophy 2019 մրցաշարում:

 

Արծաթե մեդալները նվաճեցին ռուսաստանցիներ Վիկտորյա Սինիցինան ու Նիկիտա Կացալապովը, բրոնզե մեդալները՝ ամերիկացիներ Մեդիսոն Հաբելն ու Զաքարի Դոնոհյուն։

Ազատ ծրագրին մասնակցելու իրավունք էր ստացել 20 զույգ։ 

16 տարվա դադարից հետո Հայաստանն առաջին անգամ մասնակից ունեցավ գեղասահքի օլիմպիական մրցաշարում:

Թինա Կարապետյանը ծնվել է 1997 թվականի հունիսի 13-ին Կանադայում, Մարալ Դերմեգուրդիչյանի եւ Ջոն Գարապեդյանի ընտանիքում:

Գեղասահքով սկսել է զբաղվել 3 տարեկանից:  Կանադայի Կվաբեկ նահանգի «Լավալ» ակումբի սան է: Մինչեւ 14 տարեկան հանդես է եկել մենասահքում, ապա ուժերը փորձել է սինքրոն չմշկասահքում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է պարեր սառույցի վրա: 2012 թվականին պարային զույգ է կազմել Ալեքսանդր Լալիբերտեի հետ: 2014 թվականին Կանադայի առաջնությունում զույգը զբաղեցրել է 9-րդ տեղը:

2015 թվականին Հայաստան այցելությունից հետո, անձնական մարզիչի որոշմամբ,  Թինա Կարապետյանը-Ալեքսանդր Լալիբերտե զույգը ներկայացրել է Հայաստանը: Մրցաշրջանում հաջող հանդես գալուց հետո պարային զույգը արդեն պաշտոնապես որպես Հայաստանի ներկայացուցիչ 2015 թվականին Տալինում մասնակցել է պատանիների աշխարհի առաջնությանը եւ զբաղեցրել 16-րդ տեղն ընդհանուր հաշվարկում:

2015 թվականի մայիսից Թինա Կարապետյանը հանդես է գալիս իր նույն ակումբի պարող Սիմոն Պրուքս Սենեկալի հետ:

Սիմոն Սենեկալը ծնվել է 1991 թվականի դեկտեմբերի 6-ին Կանադայում: Փոքր տարիքում կանադացի մարզիկը զբացվել է հոկեյով: 8 տարեկանից տեղափոխվել է գեղասահք:

Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ զույգը գեղասահքի միջազգային ֆեդերացիայի կողմից անցկացվող ավանդական մրցաշարերի ցանկում ընդգրկված «Golden Spin of Zagreb 2015» մրցաշարի բրոնզե մեդալակիր է, Bavarian open միջազգային մրցաշարի դարձավ արծաթե մեդալակիր:

Որպես պաշտոնապես Հայաստանի ներկայացուցիչ պարային զույգ 2016 թվականին մասնակցել է Սլովակիայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը եւ զբաղեցրել 18-րդ տեղը:

Նյու Յորքում կայացած Lake Placid Ice Dance Championships մրցաշարում բրոնզե մեդալ նվաճելուց հետո, զույգն անհաջող հանդես եկավ նույն թվականին ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում՝ չհաղթահարելով կարճ ծրագիրը:

2017 թվականից Հայաստանի պարային զույգը սկսեց պայքարը Փհենչան-2018 ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգրի համար: Առաջին օլիմպիական վարկանիշային մրցաշարում՝ Nebelhorn Trophy 2017, որն անցկացվեց Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում, Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ զույգն անհաջող հանդես եկավ՝ գրավելով 8-րդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչներին չհաջողվեց նվաճել օլիմպիական ուղեգիր, որին այս մրցաշարում արժանանում էին 1-6-րդ տեղ գրաված գեղասահորդները:

2018 թվականի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում ձախողված մրցելույթներից հետո Թինա Կարապետյանը հայտարարեց, որ հրաժեշտ է տալիս Սիմոն Սենեկալին եւ փնտրում է նոր զույգ Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնելու համար:

2020-ին պարային զույգը վերամիավորվեց եւ սկսեց պայքարը 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգրի համար:

2021 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստանի միակ պարային զույգը գեղասահքում նվաճեց Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում անցկացվող գեղասահքի Nebelhorn Trophy 2021 օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները 2 ծրագրերի արդյունքում վաստակեցին 173.03 միավոր և գրավեցին չորրորդ տեղը:

Կարճ ծրագրից հետո Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը երրորդն էին, իսկ ռիթմիկ պարերում գրանցեցին չորրորդ արդյունքը: Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեցին 1-4-րդ տեղ գրաված զույգերը:

Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԱյստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՄիայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան Սա արդեն քաղաքականություն չէ, սա մեկ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ․ Վահե ՀովհաննիսյանՍտեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքն է. դա դիվանագիտական նոնսենս է. Արշակ Կարապետյան Վարչախումբը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. Հովհաննես Իշխանյանը՝ ՏավուշիցԶորքերի նահանջի հրաման տվողն էլ, կատարողն էլ դավաճան են. Մենուա ՍողոմոնյանԿյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան Դուք ուզում էիք եվ փաստացի ոչնչացրեցիք ՀՀ բանակը եվ նրա մարտունակ,տեխնիկական բազան.Հրայր Կամենդատյան