Լրահոս
Կարևոր

18-20 հազար ասիմպտոմների հետքերով

Հասարակություն

Սկանդալային հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-ին պարետատան ճեպազրույցի ժամանակ. «Ըստ էության մենք այսօր արձանագրում ենք, որ հանրապետությունում մոտավորապես 18-20 հազարի կարգի կարող են ասիմպտոմ, այսինքն՝ չախտորոշված դեպքեր լինեն։ Սա այն պարագան է, երբ մարդիկ իրենք չգիտեն, որևէ կասկած չունեն ինձ նման, որ վարակված են կորոնավիրուսով»: Ի՞նչ է սա՝ համաճարակաբանական տվյա՞լ, գաղտնազերծված տեղեկատվությո՞ւն, թե՞ ենթադրություն։ Պանդեմիայի դեմ 3-ամսյա պայքարում առաջին անգամ ասիմպտոմ վարակակիրների մասին թիվ է հրապարակվում՝ 18-20 հազար։ Այն համաճարակաբանական տվյալ չի, քանի որ չի ներառվել ԱՆ հրապարակումներում և ԱՀԿ աղյուսակում։ Այն տեղեկատվություն էլ չի, քանի որ հնարավոր չի հաշվառելու ընթացքում 2 հազարի սխալանք ունենալ։ Հետևաբար՝ պարզ ենթադրություն է, որին անդրադարձավ նաև առողջապահության նախարարը. «Փաստացի՝ ցանկացած քաղաքացի կարող է լինել կորոնավիրուսային հիվանդության աղբյուր, որը մենք չգիտենք։ Այսինքն՝ մենք չենք կարող այդ քաղաքացու դեմքին նայելով, կամ որևէ այլ ցուցանիշով, պարզել՝ նա կորոնավիրուսային հիվանդություն ունի՞, թե՞ չունի։ Եվ հենց այդպիսի քաղաքացիներն են հաճախ հանդիսանում վարակի տարածման աղբյուր»։ Կառավարությունն այս մարտահրավերի հարցում կարող է ընդօրինակել այլ երկրների փորձը, ինչպես ընդօրինակել են ասիմպտոմներին տուն ուղարկելու պրակտիկան։ Որոշ երկրներում ասիմպտոմ վարակակիրները հայտնաբերվում են զանգվածային թեստավորում կազմակերպելով։ Կանխատեսելի է, որ ասիմպտոմների թվերը հրապարակելուց հետո Հայաստանում թեստավորման թվերը կբազմապատկվեն, ինչի մասին նշված ճեպազրույցում ակնարկեցին պարետն ու նախարարը։ Եվրոպական երկրներում լայնորեն կիրառվող հաջորդ միջոցառումը արյան հետազոտությունն է։ Եթե պարզվում է, որ մարդու արյան մեջ առկա են հակամարմիններ, նշանակում է՝ նա ասիմպտոմ կամ թեթև-աննկատ է անցկացրել վարակը և ժամանակավորապես պաշտպանված է վիրուսով հիվանդանալուց (պնդում են վարակաբանները)։ Ենթադրելի է, որ առաջիկայում լաբորատորիաներում զանգվածաբար կկազմակերպվեն արյան հետազոտություններ (առողջապահության նախարարության խոսնակը տեղեկացրել է, որ հարցը քննարկվում է)։ Նշված միջոցառումները իրականացնելու համար նախարարը պետք է ապահովի լաբորատորիաներին հակամարմինների հետազոտություններն իրականացնելու նյութերով։ Դրանից հետո վարչապետը, ենթադրաբար, կոչ կանի քաղաքացիներին՝ հերթագրվել-այցելել լաբորատորիաներ և հետազոտվել։ Արդյունքում՝ համավարակի պատկերը կամբողջանա, ասիմպտոմների և անցկացրածների թվերը կճշգրտվեն, կույր պայքարը կմտնի կանխատեսելի հուն, իսկ անորոշության վախերը կմեղմվեն, քանի որ մարդն ամեն ինչ կիմանա՝ վարակակի՞ր է, թե՞ վարակվել-անցել է։ Իսկ ովքեր չեն ուզենա իրենց և ժողովրդի առողջության մասին ճշգրիտ պատկերն իմանալ, կարող են մնալ դիմակ-ձեռնոցի մեջ, մինչև կհնչի վիրուսի նահանջի շեփորը։

Թաթուլ Մկրտչյան

Կանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ ՄխիթարյանԿա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ Bloomberg