Լրահոս
Կարևոր


Շատ կուզենամ, որ «Չնչիկը» կարծրատիպեր փոխի. Լիլի Էլբակյան

Հետևե՛ք մեզ Telegram-ում Ապրելակերպ

Հայ կինոյի օրը՝ ապրիլի 16-ին, երրորդ անգամ անցկացվեց «Անահիտ» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում հայտարարվեցին ոլորտի` նախորդ երեք տարիների լավագույնների անունները: 

«Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լիլի Էլբակյանը՝ «Չնչիկ» ֆիլմում Չնչիկին մարմնավորելու համար:

1or.am-ը դերասանուհու հետ խոսել է մրցանակաբաշխության, մրցանակի և այլ հետաքրքիր թեմաների շուրջ:

- Ինչպիսի՞ն էին մրցանակաբաշխությունից ստացած տպավորությունները, մրցանակներն արժանի՞ հասցեատերերի գտան։

- Մրցանակաբաշխությունը հետաքրքիր էր, իրականում ֆիլմերը, որոնց մասին խոսվում էր, մենք չէինք տեսել: Օրինակ, երբ նայում ենք «Օսկարը», մինչև մրցանակաբաշխությունը պատրաստված ենք լինում, ֆիլմերը դիտած ենք լինում և ավելի հեշտ է դատել՝ արժանի էին մրցանակները, թե ոչ: Բայց այս դեպքում, նույնիսկ փոքր կտորների մեջ երևում էր, որ բավականին օբյեկտիվ է ընտրությունը:

No description available.

- Եթե Դուք լինեիք որոշողը, ո՞ւմ կտայիք լավագույն դերասանուհու կոչումը։

- Ես շատ սիրում եմ Նարինե Գրիգորյանին, երևի իրեն կտայի, հաստատ ինձ չէի տա: Մյուս դերասանուհուն չեմ ճանաչում, չեմ տեսել նրա աշխատանքը: Նարինեին էլ այս ֆիլմում չեմ տեսել, բայց թատրոնում եմ տեսել ու շատ սիրում եմ: Շատ հաճախ մենք միասին առաջադրված ենք եղել էլի նույն անվանակարգում, եղել է, որ թատրում կիսել ենք մրցանակը, ինչի համար շատ հպարտ եմ և ուրախ: Կարծում եմ, որ բոլորը, ովքեր առաջադրված էին, արժանի էին, և անվանակարգերում առաջադրված լինելն էլ արդեն մեծ ձեռքբերում է իմ կարծիքով:

No description available.

-  Ինչո՞վ են նման և ինչո՞վ տարբեր Լիլին ու Չնչիկը։

- Լիլին ու Չնչիկը նման են այնքանով, որ երկուսն էլ ունեն իրենց աշխարհը և սիրում են ապրել այդ աշխարհում, այդ աշխարհով: Մնացած բոլոր առումներով շատ տարբեր ենք՝ նույնիսկ արտաքնապես, փորձել էինք լրիվ ուրիշ բնավորություն ստանալ: Այքան ժամանակ անց, երբ նորից նայեցի իմ խաղը ֆիլմում, հիշեցի, որ Արամն ինձ խնդիրներ էր տալիս՝ գտիր, թե ինչպես է ժպտում Չնչիկը, ինչպես է ծիծաղում: Իմ ժպիտը, որը բոլորը գիտեն՝ իմ այցեքարտն է, կարող են թեկուզ հեռվից այդ ժպիտով ճանաչել ինձ նույնիսկ նման չէ Չնչիկի ժպիտին: Ես շատ ուրախ եմ, որ լրիվ ինձնից հեռու մի կերպար եմ ստացել, և կարծում եմ՝ հենց դրանով շահեց այս դերակատարումը, որովհետև իսկապես մանրակրկիտ աշխատանք էր կատարվել բոլորովին այլ աղջիկ, այլ բնավորություն ստանալու համար:

No description available.

- Ես գիտեմ, որ հենց ֆիլմի նկարահանման ժամանակ եք ծանոթացել Ձեր ամուսնու հետ և, կարելի է ասել, ֆիլմը Ձեզ համար շրջադարձային նշանակություն է ունեցել։ Էլ ինչո՞վ է ֆիլմը նշանակալի Ձեր կյանքում։

- Այո՛, ամուսինս նկարվում էր ֆիլմի էպիզոդիկ դերում: Իր նկարահանումներն արդեն վերջացել էին, բայց անընդհատ մի սուտ էր հորինում, որ մնա Լոռիում: Զգում էի, որ հավանել է ինձ և այնպես արեց, որ մենք ի վերջո ամուսնացանք: Այդ առումով, այո՛, ճակատագրական էր ֆիլմն ինձ համար, ամբողջ կյանքս փոխվեց «Չնչիկ»-ից հետո. սկզբում՝ ազատ-անկախ դերասանուհի, վերջում արդեն՝ ամուսնացած: Ճակատագրական էր նաև նրանով, որ իմ առաջին դերն էր կինոյում, և առաջինի համար շատ լուրջ ու ծանր էր միանգամից: Խելագար խաղալը հեշտ չէ նույնիսկ թատրոնում, իսկ կինոյի դեպքում ամեն ինչ ավելի դժվար է. պետք է շատ բնական լինես, գերխաղ չլինի: Իմ առջև, իրականում, շատ բարդ խնդիր էր դրված՝ դեռ չիմանալով, թե ինչ է կինոն, չհասկանալով, թե ինչ է կինոյում նկարահանվելը, արդեն խաղալ այդպիսի պատասխանատու դեր: Այս առումով Արամը և մեր օպերատոր Հայկ Կիրակոսյանը, ով, ի դեպ, նույնպես մրցանակի արժացավ լավագույն օպերատորական աշխատանքի համար, ինձ շատ օգնում էին աշխատելիս:

«Չնչիկը» ճակատագրական էր շատ-շատ բաներով. ես սովորեցի, թե ինչ բան է կինոն, հինգ տարի նկարվեցի, հետո այդ սպասումները, մի ամբողջ կյանք սպասում էի, որ էլի մի լավ ֆիլմ կլինի այդ լրջությամբ, որտեղ ես կնկարվեմ: Շատ կարևորում եմ նաև ծանոթությունն Արամի հետ, ով ֆանտաստիկ ռեժիսոր է, հետաքրքիր, խորը մարդ: Եվ, ընդհանրապես, ամեն ֆիլմ, ամեն ներկայացում, նոր պրոյեկտ, կյանքի մի ամբողջ ընթացք է, որն անցնում ես և այդ փուլի մարդիկ դառնում են քո հարազատները: Կարծես մարդուն վերցնես ու գցես լրիվ նոր, ուրիշ շրջապատ, և դու այդ ընթացքն ապրում ես լրիվ նոր կյանքով՝ նոր մարդկանց հետ և պետք է սովորես , կոփվես, շփվես, ինչը միաժամանակ բարդ է և հետաքրիր:

No description available.

- Ի՞նչ զբաղվածություն ունեք հիմա, առաջիկայում ի՞նչ նորությունների սպասենք Ձեզնից։

- Հիմա զբաղված եմ Սունդուկյան թատրոնում, խաղում եմ տարբեր ներկայացումներում: Ի դեպ, «Դեկամերոն» և «Էվրիդիկե» ներկայացումները խորհուրդ եմ տալիս դիտել բոլորին, եթե ուզում են ինձ տեսնել թատրոնում: Շուտով կլինի Բերտոլդ Բրեխտի հարյուրամյակին նվիրված մեծ պրեմիերա, որը բեմադրում է Արմեն Էլբակյանը, ես և մայրիկս նույնպես խաղում ենք: Կան նոր բեմադրության պլաններ, ինչպես նաև սպասում եմ նոր առաջարկների: Սերիալներից հնարավորինս հրաժարվել եմ արդեն երկու տարի է: Ինչ-որ փոքրիկ դերերում նկարվեցի, բայց թատրոնի ծանրաբեռնված գրաֆիկն այնքան էլ թույլ չի տալիս, որ լինեմ սերիալներում, և, անկեղծ ասած, թեմաներն էլ բացարձակ հոգեհարազատ չեն: Սպասում եմ լավ ֆիլմերի առաջարկների: Տրամադրված եմ, որ եթե հետաքրքիր առաջարկ լինի, թեկուզ երիտասարդ ռեժիսորի կողմից, գուցե և համաձայնեմ: Նորություններից կառանձնացնեմ նաև «Գտնված երազ» մանկական ներկայացումը, որը նույնպես խորհուրդ եմ տալիս բոլորին դիտել:

No description available.

- Ամփոփելով…

Ուզում եմ նշել, որ «Չնչիկ» ֆիլմը հիմա ցուցադրվում է «Մոսկվա» և «Սինեմա սթար» կինոթատրոններում, և ես բոլորին հորդորում եմ անպայման դիտել այն, քանի որ, ինչքան էլ խոսենք, միևնույն է, ամենակարևորը հանդիսատեսի կարծիքն է:

Ընդհանրապես, հայ կինոիրականության մեջ շատ ողբալի է ունենալ որակյալ նկարված լուրջ ֆիլմ՝ դրամա և չունենալ վաճառք: Ես շատ կուզենամ, որ «Չնչիկն» այս առումով իսկապես կարծրատիպեր կոտրի, որ մեզանում միայն լավ փիար արած հումորային ֆիլմերը պահանջարկ չունեն, չնայած՝ ինքս նկարվել եմ նմանատիպ բազմաթիվ ֆիլմերում: Ես ուզում եմ հանդիսատեսը գնա, նայի դրաման և տեսնի, թե այսօր որտեղ է գտնվում հայ կինոն: Բավականին երկարատև աշխատանք է տարվել, փորձել ենք իսկապես որակյալ ֆիլմ ստանալ, և ես շատ կուզեմ, որ հանդիսատեսն անձամբ կարծիք կազմի ֆիլմում իմ դերակատարման և իմ մրցանակի՝ արժանի լինելու մասին:

Մարիամ Նալբանդյան

Ավետիք Չալաբյանի հետ hանուն հայրենիքի ծրագրեր իրականացրած գործընկերների համատեղ հայտարարությունըԽորքային վերլուծողների, մտածող հատվածի նկատմամբ որս է սկսվել. Աբրահամ ԳասպարյանԿապիկի ծաղիկը նոր կորոնավիրուս կդառնա՞. մեկնաբանում է վարակաբանը Տարադրամի փոխարժեքն այսօր Էրդողանը Պուտինի համար շվեդական սեղան է պատրաստում. կարևորը՝ չսխալվել ընտրության մեջՅոթ օր շարունակ Երևանը կլինի բռնցքամարտի միջազգային մայրաքաղաք. Գագիկ Ծառուկյան 10-հարկանի շենք է փլուզվել, որում մոտ 150 մարդ է եղել. կան զոհեր և վիրավորներ Զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, ավիացիա, և ՀՕՊ միջոցներ. ինչ է կատարվում ԿարսումՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովը Մոսկվայում. ոչ ոք հանգիստ կյանք չի ունենաՍպասվում է կարկուտ, ձնախառն անձրև, քամու ուժգնացում. Եղանակը Հայաստանում«Ժողովրդավարության բաստիոնն» ու քաղաքական հետապնդումները Խաղաքարտերը բացվում են. Ռուսաստանն ակնհայտորեն ցույց տվեց, թե ում կողմից էՋուր չի լինի. «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում էՄասնագիտական հանրությունն ու բիզնես շրջանակները՝ մեկ հարկի տակ. կայացավ ՀԱՓՀՊ տարեկան ընդհանուր ժողովը Սյունիքից տեղեկացնում են. վիրավոր կաՉալաբյանն իր նվիրումով և պոտենցիալով մրցակից է իշխանության համար. Կարին ՏոնոյանՀայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության դե՞պք է գրանցվել․ նախարարությունը մանրամասնում է Գազամատակարարումը երկար ժամանակով կդադարեցվիԱնահիտ Ավանեսյանի հրամանը՝ անվճար և արտոնյալ պայմաններով վերականգնողական ծառայությունների կազմակերպման մասին ՈՒՂԻՂ․ Երևանում պարալիզացված է մետրոպոլիտենի աշխատանքը, վագոններից պոկվում է Արցախի դրոշը․ Անհնազանդության ակցիաներ վաղ առավոտից Ինչ է սպասվում մեզ Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում «Միսս ԱՊՀ 2022»-ը՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Չալաբյանն իր նվիրումով և պոտենցիալով մրցակից է իշխանության համար. Կարին Տոնոյան Բժիշկ նշել է, որ դեպքում է հնարավոր վարակվել կապիկի ջրծաղիկով Հերթական աբսուրդային, իմիտացիոն «բարեփոխումը»՝ ներքաղաքական լարվածության ֆոնին. «Փաստ»Սպասվում է քամու ուժգնացում, անձրև և ամպրոպ. եղանակը՝ ՀայաստանումՊՆ-ն հերքում է ՀՀ ԶՈՒ-ի կողմից ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մասին Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը Չնայած ներքին ու արտաքին ահռելի ճնշումներին, իշխանությունները Չալաբյանին պահում են անազատության մեջ Ժողովրդավարության մասին՝ հակաժողովրդավարական մթնոլորտում. ինչո՞ւ է Փաշինյանը պատասխանատվությունը գցում ՀՀ քաղաքացու «գրպանը». «Փաստ»Սա պայքար չէ իշխանության կամ աթոռի համար, սա պայքար է հայ մնալու համար. Ավետիք ՉալաբյանՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձյուն ու բուք․ Գեղարքունիքը՝ հիմա Որոշել են «առաջին պլան» չբերել. «Փաստ»Հայազգի «օրենքով գողը» մահացել է գաղութ գնալու ճանապարհի՞ն. ինչ է ասում փաստաբանըԴեսպանի հայտարարությունն ամբողջությամբ բացահայտում է, թե ով է հովանավորում Նիկոլ Փաշինյանին Անընդունելի եմ համարում նման շինծու հոդվածով Չալաբյանին ձերբակալելը. Սոֆյա Հովսեփյան Վերևներում շատ լավ գիտեն, որ հենց այս մարդիկ են հասնելու արդարության հաստատմանը և հերթով չեզոքացնում են. Մետաքսե ՀակոբյանՏագնապ է հայտարարվել. ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էՀԱՊԿ նիստում Փաշինյանի ելույթն անհետևանք չի մնալու, և հետևանքները կարող են շատ ցավոտ լինելԱրտակարգ դեպք Գեղարքունիքում. պայթեցրել են Սոթքի ոսկու հանքի աշխատակցի մեքենան Վերջին 4 տարիներին Արևմուտքի կողմից խրախուսվող «հայկական» ժողովրդավարությունը որևէ աղերս չունի հռչակված ժողովրդավարական սկզբունքների հետ. Ելենա Կիրակոսյան Կասկածելի ձայնագրության հիման վրա Ավետիք Չալաբյանին կալանավորելն առնվազն անհասկանալի է. Թագուհի Թովմասյան«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն իր նպատակին չի ծառայել․ Նաիրի Սարգսյան Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղելՈւղիղ միացում. Ի՞նչ է տեղի ունենում այս պահին Երևանում Երկար ժամանակով լույս չի լինելուՈւշադրություն. 10 ժամ ջուր չի լինիՔաղբանտարկյալների հարցով անհանգստացած են նաև դեսպանները. «Փաստ» «Հիմա ամենամեծ վախը մեր պառակտմանն է վերաբերում». «Փաստ» Երևի խելացի մարդիկ պետք չեն մեր երկրին. Հրանտ Թոխատյան