Լրահոս
Կարևոր


Ինչ է հուշել Ալիեւն Էրդողանին՝ ռուսների հետ կապված

Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիեւը մասնակցել են Ռիզե-Արտվինի օդանավակայանի բացման արարողությանը։ Ռիզեն Էրդողանի հայրենի քաղաքն է։ Հանդիսավոր արարողությունից հետո երկու նախագահները բանակցություններ են ունեցել։ Այս առնչությամբ թուրքական մամուլը գրում է, որ առանցքային են եղել հետեւյալ հարցերը՝ էներգետիկ անվտանգություն, համագործակցություն էներգետիկայի ոլորտում, համագործակցություն տրանսպորտային ոլորտում, տարածաշրջանային իրավիճակի քննարկում։

Լեհական Defence 24-ը, օրինակ, ինչպես նշում է «Ռեգնում» լրատվական գործակալության մեկնաբան Ստանիսլավ Տարասովը, անդրադարձել է այն բանին, որ Թուրքիային՝ որպես հիմնական տարանցիկ երկրի, սկսել է լրջորեն անհանգստացնել ռուսական գազի՝ դեպի Եվրոպա մատակարարումների հետ կապված խնդիրը, հատկապես՝ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դեմ վարած սանկցիոն քաղաքականության ֆոնին։ Այս համատեքստում Անկարան նաեւ մտահոգված է սեփական էներգետիկ անվտանգությամբ։ Ուստիեւ պատահական չէ, որ թուրքական փորձագիտական հանրույթում սկսել են խոսել այն մասին, որ հարկավոր է որոշակիորեն բարեփոխել Թուրքիայի էներգետիկ համակարգը՝ պահպանելով հանդերձ Հարավային Եվրոպայում կարեւոր հանգույց լինելու կարգավիճակը։

Թուրք փորձագետները հատկապես կարեւորում են «ՏԱՆԱՊ» գազամուղի հզորությունների ավելացումը։ Սակայն Ադրբեջանը սեփական պաշարներով դա անել չի կարող։ Ուստի քննարկվում է այդ նախագծին Իրանի, Իրաքի եւ Թուրքմենստանի միանալու հարցը։ Yeni еafak պարբերականն էլ գրում է, թե Եվրոպայում մտածում են, որ ռուսական գազը կարելի է փոխարինել իսրայելականով՝ այն տարանցելով Թուրքիայով։ Սակայն այս եւ այլ նախագծեր ընդամենը դեռ նախագիծ են։ Որքան հայտնի է, Իլհամ Ալիեւը Ռուսաստանի լավագույն գիտակներից է համարվում։ Գոնե նա ունի այդպիսի համարում թեկուզ Էրդողանի շրջապատում։ Ու քանի որ իրական քաղաքականությունը ենթադրում է պատրանքներից զերծ պլանավորում, իսկ այդ պլանավորումը նաեւ առնչվում է ռուս-թուրքական տնտեսական ու էներգետիկ հարաբերություններին, ապա հասկանալի է, թե ինչու է Էրդողանն այդքան հաճախ քննարկումներ ունենում Ալիեւի հետ։

Էրդողանն իրականում հիմա ամենաշատը վախենում է ռազմավարական եւ տակտիկական սխալ թույլ տալուց, հատկապես որ նման սխալները կարող են արագացված նեգատիվ էֆեկտ ունենալ։ Իսկ դա նրան պետք չէ, քանի որ թե՛ արտաքին ճակատում, թե՛ իր երկրի ներսում Էրդողանը գլխացավանքի պակաս կարծես թե չունի։ Բացի այդ, Թուրքիան էներգետիկ ինքնաբավ երկիր չէ եւ, ինչպես Ուկրաինան, չափազանց խոցելի է ու հիմա էլ գտնվում է տնտեսական խորագույն ճգնաժամի մեջ։ Ալիեւը հնարավոր է որոշ բաներ հուշի Էրդողանին, ասենք՝ ռուսական գազային հնարավորությունները հարավային գազային միջանցք կամ իրանական նախագիծ ներառելու հետ կապված, որը կնշանակեր տեսանելի երկարատեւ ապագայում ամրացնել ռուսների դիրքերը ԵՄ տարածքում՝ էներգետիկ առումով, չնայած որ ԵՄ-ն դա չի ուզում։ Ռուսաստանը, իհարկե, նման աջակցությունից չի հրաժարվի եւ, ինչպես ասում են, «լավության տակ չի մնա»։
Մնում է հասկանալ, թե Ռիզեում իրականում ինչ է հուշել Ալիեւն Էրդողանին, եւ դա ինչպես կանդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների հետագա սերտացման վրա։

Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Բաց դռների մոտեցումը Ընկերության որդեգրած թափանցիկության քաղաքականության մաս է կազմում և ԶՊՄԿ ՓԲԸ-ն ակտիվացնելու է Ընկերության գործունեությանը ծանոթանալ ցանկացողների հետ շփումը Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը «Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 360-ի ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում Հայտնի են Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները