Լրահոս
Կարևոր


«Հիմա ամենամեծ վախը մեր պառակտմանն է վերաբերում». «Փաստ»

Վիդեո

«Փաստ» օրաթերթը գրում է

«Միշտ եղել է իմ ընդվզումը, որովհետև չեմ ուզում ապրել առանց սահմանների Հայաստանում: Չեմ հասկանում՝ հիմա մեր սահմանները կա՞ն, թե՞ չկան: Չեմ հասկանում՝ կարողանո՞ւմ ենք սահմաններն ապահովել, թե՞ ոչ: Սա վերաբերում է թե՛ ներկային, թե՛ գալիքին»,-«Փաստի» հետ զրույցն այսպես է սկսում մշակույթի գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այս օրերին բազմաթիվ քաղաքացիների հետ նա էլ է մասնակցում դիմադրության շարժմանը:

«Ցավ եմ ապրում: Շարժմանը մասնակցում եմ նախ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես հայ քրիստոնյա, որպես մարդ, որը գիտակցում է բոլոր այն վտանգներն ու վախերը, որոնք կան հիմա մեր շուրջը՝ հայրենիքի, մեր ինքնիշխանության, մեր պետականության կորստի վախերը: Բայց հիմա ամենամեծ վախը մեր պառակտմանն է վերաբերում: Պառակտված ենք: Չգիտեմ, թե որ հայերենով ես և շատերը խոսենք իմ ազգակիցների հետ, որպեսզի հասկանան այդ վտանգները: Նիկոլի մասին խոսելը… Ամեն ինչ արդեն պարզ է: Նիկոլի մասին խոսելու համար պետք է խոսել վտանգների մասին, և վախերի ու վտանգների մասին այդ նախադասությունների մեջ, որոնք ասում ենք, որքան քիչ տանք Նիկոլի անունը, կոնկրետ անունը, այդքան ավելի կշեշտվի իր անձը, որը մեզ բերեց այս ամեն ինչին: Կարծում եմ՝ ժամանակն է, որ փոխվի ելույթ ունեցողների հռետորիկան»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ հիմա շատ վատ բան է կատարվում: «Մենք անընդհատ իրար թուրք ենք ասում, մենք դուրս ենք եկել իրար դեմ՝ անգամ պատերազմից, այսքան զոհերից ու զրկանքներից հետո իրար հետ վիճում ենք, իրար թուրք անվանելով: Թուրքը ոչ թե ծիծաղում, այլ խնդում է մեզ վրա: Ասում է՝ հայեր, թուրքն այստեղ է՝ Սև լճում է, Ոսկեպարում, Նոյեմբերյանում և այլն: Բայց մենք շարունակում ենք իրար թուրք անվանել»,նշում է Հովհաննիսյանը:

Իսկ այս ատելությունից ձերբազատվելու տարբերակ կա՞:«Բոլոր նրանք, որ սկսած 2018 թվականից, երբ սխալ ընտրություն են կատարել, հավատացել են ու խաբվել, պետք է դարձի գան, կանգնեն իրար կողքի, և հավատացեք՝ այդ սերն ու միասնությունը կկայանա: Օրերս աչքիցս չվրիպեց, երբ ավանդական երթից հետո հրապարակում մի կին իր երկու երեխայի հետ պարում էր: Լինելով մասսայական հանդիսությունների ռեժիսոր՝ ընկերոջս ասացի՝ նկարիր այս կադրերը, պետք է սա տարածել և ասել՝ շուտով կվերադարձնենք այս ուրախությունը, տոնը, երբ երեխան, լսելով երաժշտությունը, կանգնած տեղում ուղղակի թռվռում է: Այդ տոներն են պակասել մեր միջից, ոչ մեկիս սրտում տոն չկա, պարտադիր չէ, որ դրսում ձիեր անցնեն, մենք ուրախանանք: Իրականում տոնը պակասել է: Պետք է ընդամենը դուրս գալ փողոց, հրաժարվել այս ներկա ռեժիմից, այս իրավիճակից: Ես ուզում եմ իմ ցավի խորությունը հասկանալ՝ զոհերի քանակով: Լավ, մենք որքա՞ն զոհվեցինք, որքա՞ն վիրավորվեցինք, քանի՞սս գերեվարվեցինք, ասում եմ՝ քանիսս, չէ՞ որ նրանք մեր մարմինն են: Սեր-միության մասին ենք խոսում, իսկ ինչպե՞ս կարող է սեր ու միություն լինել, երբ կա նման անգիտակից վերաբերմունք իրար հանդեպ: Եթե գիտակցենք բոլոր վախերն ու վտանգները, այդ սեր-միությունն ինքն իրեն կբարձրանա, կձուլվենք իրար: Ամեն ինչ գիտակցությունից է գալիս, այն վարքագծից, որ մենք դրսևորում ենք մեր խնդիրների հանդեպ: Չունենք վարքագիծ մեր խնդիրների և մեր շահերի հանդեպ՝ որպես հայ, քրիստոնյա, գիտակից քաղաքացի: Մեր ամենամեծ խնդիրն այդ է»,-հավելում է ռեժիսորը:

Վերադառնալով 2018 թվական` Հովհաննիսյանը կարծում է, որ թուրքը մեզ մի տարբերակով հաղթեց: «Շուրջ երեսուն տարի փորձում էր մեզ հաղթել, խոսում էր մեզ հետ թուրքերեն, անգլերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով: Օգտագործում էր այլ պետությունների գործիքակազմերը, կիրառում էր մեր դեմ՝ թաքնվելով նրանց հետևում, որպեսզի մեզ հաղթեր, պառակտեր: Ու նա վերջապես գտավ ելքը՝ թուրքը մեզ հետ խոսեց հայերեն, և մենք հավատացինք այդ խոսքին, նրանք, ովքեր գնացին և ընտրեցին: Ոչ մի խոստում չիրականացավ՝ ապահով ու անվտանգ Հայաստան չկայացավ, «Արցախը Հայաստան է և վերջ», դա էլ չկայացավ: Թուրքն էր խոսում մեզ հետ, ոչ թե մենք մեզ հետ: Քանդվեցին կրթական ու մշակութային համալիրները: Շատ չերևացող, շատերի գիտակցությանը չհասնող կարևոր գործառույթ արվեց: Սկսեցին մեր միջից վերացնել ոչ մշակութային նյութական արժեքները՝ ավանդապատումները, խաղերը, մեր հայրենի խոսքն աղավաղեցին: Վարդավառի օրը Ազգային ժողովի բակում գորգեր լվացին: Կամ աղի արգելքը: Տեսեք, թե աղ ու հացն ինչ է նշանակում մեր ազգի համար որպես դիմագիծ: Ավանդական եկեղեցական տոները վերացրեցին մեր միջից, դպրոցից և մանկապարտեզից, մտցրեցին օտարամուտ բաները: Մեր ոչ նյութական մշակութային արժեքները վերացնելով՝ իրենք սկսեցին ազդել մեր գիտակցության վրա: Դա կարող է անել միայն թուրքը, որ խոսում է հայերեն: Այսքանը»,-եզրափակում է ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իվետա Տոնոյանը ստանձնեց ԲՀԿ աշխատակազմի ղեկավարի պաշտոնը Հուլիսի 5–ին երթ, իսկ հուլիսի 8–ին՝ հանրահավաք. Սաղաթելյանը ներկայացրեց առաջիկա անելիքներըԱռաջիկա տարիներին ակտիվ ռազմական բախումների փուլում կապրենք. ԲորդաչյովՊատգամավորական աշխատանքն ինձ համար նոր չէ, ես իմ գործառույթները շատ լավ գիտեմ. Մարտուն ԳրիգորյանԴադիվանք կորցրած մարդկանց փորձում են սպառնալ ինչ-որ պաշտոններից զրկելովՄոտ օրերս Չալաբյանի խափանման միջոցի փոփոխության հարցը կարող է լուծվելՔաղաքական ճգնաժամի նոր փուլ՝ խորհրդարանական ճգնաժամ. «Փաստ»Որպես պատժիչ միջոց են դիտում նույնիսկ եռամսյա հավաքների զորակոչը. «Փաստ»Մեր հայրենիքը մաս-մաս հանձնելու ֆոնին մեզ` պաշտոններից ազատելը ոչինչ է. Վահե ՀակոբյանՀերթական ապօրինությունն է գրանցվել Ավետիք Չալաբյանի գործի քննության հարցում. պաշտպանական խումբ Իրավական կազուս Ավետիք Չալաբյանի գործովԲարդ ժամանակահատվածում ՊՊԾ-ն իր առջև դրված խնդիրը կատարել է, ինչն արժանի է գնահատանքի. ՓաշինյանԱրևային մարտկոցները գերմանացիներին օգնում են խնայել և վաստակելԱրցախը չի փակել իր լինելիության էջը, պայքարը շարունակվում է․ Սեյրան ՕհանյանԻրավական կազուս Ավետիք Չալաբյանի գործովԳեղամա գեղեցկուհին այսօրվանից պատրաստ է ընդունել այցելուներինԼույս աշխարհ է եկել հանուն հայրենիքի կյանքը տված ոստիկանների եղբայրըԳիշերը ռուսական ավիացիան հարվածել է Օդեսայում բնակելի շենքին․ կան զոհերՄոտ օրերս Չալաբյանի խափանման միջոցի փոփոխության հարցը կարող է լուծվելՌուսաստանն անցնում է ռազմական դրության ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրելՈւ այս միտքը փակի տակ է. երևի վտանգավո՞ր էԱննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Մոնակոյից Տարադրամի փոխարժեքն՝ այսօր CodeSignal-ը բոլորին հրավիրում է մասնակցել Gyumri Tech Week միջոցառմանըՑուցարարները Բերձորի լուսանկարները թողեցին Ազգային ժողովի շենքի մոտՀիվանդանոցներում այսօր առավոտից խառնաշփոթ է. որն է պատճառը Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը զրկվեցին պաշտոններից. ՔՊ–ն միաձայն կողմ է քվեարկել նախագծերինՈստիկանական մեծաթիվ ուժեր ԱԺ մոտ․ ՔՊ-ն քննարկելու է Սաղաթելյանին և Հակոբյանին պաշտոնանկ անելու հարցըԱրտահանման 80 տոկոսը` ԵԱՏՄ երկրներ. AquaYan ջրերի գործարանը նվաճում է շուկանԱվետիք Չալաբյանին փակի տակ պահելու համար գաղտնի փոխել են օրենքըԵթե Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի գործողության համար պատժվեր, Ավետիք Չալաբյանի նկատմամբ այդպիսի լկտիություն իրեն թույլ չէր տա Ու այս միտքը փակի տակ է. երևի վտանգավո՞ր էԿոնվերս Բանկը կհոգա ապահովագրության ծախսերը ծրագրային վարկավորման շրջանակումՄոսկվայում հայերը վերջին հրաժեշտը տվեցին կլարնետահար, երգիչ Հովհաննես Վարդանյանին Ինձ համար միևնույնն է, իսկ իրենց կյանքում ամեն ինչ ավելի վատ է լինելու. Վահե Հակոբյանը՝ պաշտոնից զրկվելու լուրերի մասին«Միս ընդհանրապես չեմ առնում, որ առնեմ հետո սոված կմնամ».քաղաքացին` գնաճի մասին40 մլն դոլարի չարաշահումներ 2018-2021թթ. Երևանի քաղաքապետարանումԵրկար ժամանակով լույս չի լինելուԵթե Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի գործողության համար պատժվեր, Ավետիք Չալաբյանի նկատմամբ այդպիսի լկտիություն իրեն թույլ չէր տաՆիկոլի ․․․ իրա մարդն էր, հերոսի ծնողին խփեց, գետնին գցեց․ 30 ոստիկանով չկարացան մեկի ձեռքը բռնենԵրկու դիտարկում Ավետիք Չալաբյանի հոդվածի շուրջԼաչինում հավեսի կամ թալանի համար կտրում են մալուխային գիծը եւ մնում ենք առանց կապի. Արցախի նախագահՊատվիրեք Mastercard Standard և Mastercard Gold և օգտվեք արտոնյալ պայմաններով վարկային գծիցԱրտակարգ իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում «Իշխանությունը պահելու համար ինչ գին ասես՝ կվճարեն». «Փաստ»Ուզում են ավելի մասնագիտանալ մանիպուլյացիայի գործում. «Փաստ»Մեր պահանջն է, որ Նիկոլ Փաշինյանը նստի մեղադրյալի աթոռին. զոհված կամավորականի մայր «Green land». երազանքների էկոբնակավայր` «Good realty» անշարժ գույքի գործակալությունիցԻրենք ինչ արել են, արել են ի օգուտ մեզ. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմադիրների մասին