Լրահոս
Կարևոր


Ներդրումները կարևոր չեն, կարևորը՝ սենսացիան անպակաս լինի. Past.am

Քաղաքականություն

Past.am-ը գրում է.

Այսօր մամուլում անդրադարձ է եղել գործարար Նարեկ Նալբանդյանին։

Չէ, չեն գրել, որ Գեղարքունիքի մարզում մեկ միլիարդ դոլարից ավելի ներդրումային ծրագիր է իրականացնում, որի առաջին տրանշը՝ 300 մլն դոլարի չափով, արդեն ընթացքում է, չեն գրել, որ շուտով նրա ներդրմամբ Անդրկովկասի ամենամեծ համակցված կերերի գործարանն է բացվում, չեն գրել, որ ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած տասնյակ գործարանների ավերակներ այդ մարդու ներդրումների ու աշխատանքի շնորհիվ վեր են ածվել արտադրական հսկաների․․․

Այդպիսի նորությունները, երևի, դիտումներ չունեն։ Բայց, ա՛յ, գրեք՝ Նարեկ Նալբանդյանին պատկանող ընկերությունը կլորիկ գումարով տուգանվել է, նյութի վերնագրում էլ ավելացրեք՝ Իշխանությունների սիրելի Նարեկ Նալբանդյանի, վստահ եղեք՝ նյութի գլխապտույտ հաջողությունն ապահովված է։

Բայց թե որ տրամաբանությամբ է Նարեկ Նալբանդյանը իշխանությունների սիրելին, այն դեպքում, երբ տուգանվում է, այն էլ՝ կլորիկ գումարով, երևի նոր, մեզ անհայտ ժանրից է։ Հատկապես, երբ տուգանքի հիմքը, այսպես կոչված, տառակերության ժանրից է։ Նման բովանդակությամբ տուգանք գրելու համար դու պետք է անպայման ցանկանաս ինչ որ կեղտ գտնել մարդու գործունեության մեջ, ավելի պատկերավոր ասած՝ ձվի մեջ մազ փնտրես։ Իսկ սիրելիների պարագայում կառչելու կետեր չեն փնտրում, որ տուգանեն։

Իսկ տուգանքի մատերիալը շատ հուզիչ է։ «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերության՝ «Շիրակ» թռչնաֆաբրիկայի կողմից արտադրված հավկիթների տուփերի վրա նշված է եղել, որ այն էկոլոգիապես մաքուր արտադրանք է։ Ու հիմա աբսուրդը՝ ընկերությունը, ճիշտ է, չի խաբում, որ էկոլոգիապես մաքուր արտադրանք է տալիս, դրա դեմ ոչ ոք չի առարկում, այլ չի ներկայացրել ինչ որ փաստաթուղթ, որ իրավունք ունի տուփի վրա գրելու ECO։ Սա է այս հարայ - հրոցի ամբողջ հիմքը։

Ահա այսպիսի ECO պատմություններ։ Բայց դուք ձեր հրապարակումներում անպայման շեշտեք՝ իշխանությունների սիրելի․․․

Ինչպես ռուսը կասեր՝ на всякий случай․․․

Արման Խաչատրյան

Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցԱյստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՄիայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել