Լրահոս
Կարևոր


Ոստիկանությունը զգուշացնում է

Հասարակություն

Ժամանակակից կյանքում, օգտվելով համակարգչի, սմարթֆոնի և ինտերնետի ընձեռած հնարավորություններից, ֆինանսական գործարքների մեծ մասը հնարավոր է կատարել առցանց՝ վճարումներ անել, վարկեր ձևակերպել, ապրանք գնել ու վաճառել առանց տնից դուրս գալու։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Տեխնոլոգիապես արագ զարգացող կյանքում բազմաթիվ խնդիրների լուծումն իսկապես հեշտացել ու հեշտանում է, սակայն դրան զուգահեռ արագ զարգանում են նաև տեխնոլոգիական հանցավոր գործիքներով հանցավոր դրսևորումները։ Վերջին օրերին ոստիկանությունում քաղաքացիներից ստացվում են խարդախությունների վերաբերյալ մտահոգիչ քանակի ահազանգեր ու հաղորդումներ։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ բոլոր դեպքերում աշխատում է մանրամասն հաշվարկված, մշակված ու, այսպես ասած, ինտելեկտուալ հանցավոր մեխանիզմ։

Ոստիկանությունը պարբերաբար հորդորում ու տեղեկացնում է, որ ոչ մի դեպքում անծանոթներին չտրամադրեք ձեր բանկային քարտի տվյալները։

Ներկայացնենք խարդախության նոր մեխանիզմը, որից տուժած քաղաքացիների թիվն ավելանում է օր օրի։ Այստեղ թիրախավորվում են առուվաճառքի հայտարարությունների կայքերով ապրանք վաճառողները։ Առաջին քայլով խարդախը, հիմնականում՝ «Վոթսափ» հավելվածի միջոցով, կապ է հաստատում վաճառողի հետ։ Հայտնում է, որ ցանկանում է գնել ապրանքը, ապա ասում, որ ինքն, ասենք, հեռավոր մի մարզում է և խնդրում է ապրանքն իրեն ուղարկել փոստային ծառայության միջոցով։ Այնուհետև խոստանում է գնալ փոստային բաժանմունք, անձամբ պատվիրել առաքում և այնտեղ վճարել ապրանքի համար. վաճառողին մնում միայն անցնել իր ուղարկած «Հայփոստի» կայքի հղումով, փողը ստանալու համար լրացնել բանկային քարտի տվյալները և սպասել առաքիչի զանգին, որը կգա ու կվերցնի վաճառված ապրանքը։ Մասնագետի խոսքով՝ հենց այստեղ կիրառվում է տեխնոլոգիական հնարք։ Գնորդի ուղարկած հղումը, որն առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում փոստային ծառայության պաշտոնական կայքից, իրականում պարզապես դրա լավ մշակված կրկնօրինակն է։

Խարդախը հասանելիություն է ստանում ցանկացած տվյալի, որը մուտքագրվում է կեղծ կայքում։ Ստանալով ձեր բանկային տվյալները՝ նա անարգել տնօրինում է ձեր ֆինանսական միջոցները, այլ խոսքով՝ ձեր բանկային քարտից փոխանցումներ ու կանխիկացումներ է անում։ Զոհին ավելի մոլորեցնելու համար կեղծ գնորդը նույնիսկ վաճառողին հորդորում է օգտվել կայքի տեխնիկական աջակցության առցանց օպերատորի ծառայությունից, ինչը կօգնի ամեն ինչ ճիշտ անել։ Վերջում է պարզվում, որ օպերատորի փոխարեն պատասխանում է դարձյալ կեղծ կրկնօրինակը։ Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում արձանագրվել է նման մի քանի տասնյակ դեպք։ Տուժած անձանց քարտերից կանխիկացվել են տարբեր չափի գումարներ։

Կրկին զգուշացնում ենք, որ խարդախների ուղարկած հղումը առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում «Հայփոստի» պաշտոնական կայքից, բայց իրականում դրա լավ մշակված կրկնօրինակն է։ Խարդախության այս մեխանիզմին զոհ չդառնալու, հանցագործության նոր դեպքերը կանխելու համար հորդորում ենք լինել առավել զգոն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անդամները ակցիա են իրականացնում Ազատության պողոտայումՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՀաջորդ եռամսյակում մեր վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը. ԶՊՄԿՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ