Լրահոս
Կարևոր


Մոտ օրերս Չալաբյանի խափանման միջոցի փոփոխության հարցը կարող է լուծվել

Քաղաքականություն

Ավետիք Չալաբյանի փաստաբանական խումբը հայտնել էր, որ հասարակական-քաղաքական գործիչը իրավունքի ուժով պետք է ազատության մեջ լինի ամենաուշը հուլիսի մեկին: Այսօր հուլիսի մեկն է, բայց Չալաբյանը շարունակում է մնալ անազատության մեջ:

1or.am-ը Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանի հետ զրույցում փորձել է պարզել պատճառները.

«Ի սկզբանե, երբ 2021 թվականին ընդունվել էր Քրեական նոր օրենսգիրքը, այդ հոդվածը՝ նյութապես շահագրգռելու բաղադրիչով, որպես այդպիսին գոյություն չուներ, և մինչև անցած ամիս այդպես էլ գնում էր, որ այդպես էլ մնալու է և հուլիսի 1-ից, քանի որ հանցակազմը այլևս քրեական չի լինելու, բնականաբար պետք է քրեական հետապնդումը դադարեցվեր։ Սակայն մենք իմանում ենք, որ գաղտնի, բոլոր ընթացակարգերի ոտնահարմամբ իրականացվել է օրենքում լրացում, փոփոխություն կատարելու մասին գործընթաց, նոր քրեական օրեսնգրքի (դեռևս ուժի մեջ չմտած) մեջ և կրկին ավելացվում է նյութապես շահագրգռելու մասին բաղադրիչը։ Դրա մասին մենք մոտ երկու-երեք շաբաթ առաջ բարձրաձայնել ենք, որ գաղտնի օրենք է տարվել առանց ընթացակարգերի քննարկման և պետաիրավական հանձնաժողովի եզրակացության, այդպես անօրինական ճանապարհով արագ անց են կացրել և կրկին քրեականացվել է։

Այստեղ որակումների մեջ ամեն դեպքում տարբերություններ կան։ Տարբերությունը կայանում է հետևյալում՝ արդեն ուժը կորցրած նախկին Քրեական օրենսգրքով 163-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը, որով մեղադրանք է առաջադրվել մեր պաշտպանյալին, որակյալ մաս է որպես այդպիսին՝ երկու և ավելի անձանց նկատմամբ նյութական շահագրգռության փաստը։ Նոր օրենսգրքով որակյալ հոդված որպես այդպիսին չկա (երկու և ավելի անձանց ֆակտորը չկա)։ Ստացվում է, որ ոչ ամբողջությամբ , բայց այս ձևակերպումներով փաստացի մասնակի ապաքրեականացում եղել է։ Այս ձևակերպմամբ էլ, որ նայում ենք, օրենսդրի կողմից այն արարքը, որով քրեական հետապնդման է ենթարկվում մեր պաշտպանյալը, հանրային վտանագավորության աստիճանը ավելի նվազ է դիտարկվում։ Այս պահին Ավետիք Չալաբյանի պաշտպանական թիմը բազմաթիվ միջնորդություններ, դիրքորոշումներ և իրավական այլ ընթացակարգերով գործընթաց է սկսել, որպեսզի պարոն Չալաբյանի խափանման միջոցի հարցը հուլիսի 1-ով նոր ուժի մեջ մտած քրեական օրենսգրքով և քրեական դատավարության օրենսգրքով ևս մեկ անգամ քննարկման առարկա դառնա և լուծվի»։

Փաստաբանի խոսքով՝ Չալաբյանի խափանման միջոցի հարցը կարող է լուծվել մինչև հուլիսի 21-ը, նշանակված է խափանման միջոցը փոփոխելու համար ներկայացված միջնորդությունների քննության նիստը.

«Մինչև հուլիսի 21-ը մենք ևս մեկ բողոք ունենք ներկայացրած վերաքննիչ դատարանին, և մոտ օրերս, եթե որևէ բան չփոխվի, պետք է նիստ նշանակվի: Խոսքը մեր պաշտպանական թիմի կողմից դեռևս անցած ամիս ներկայացված միջնորդության մասին է, որպեսզի նոր հանգամանքների ի հայտ գալու փաստով դատարանը թույլատրի պարոն Չալաբյանի խափանման միջոցի փոփոխությունը: Մեզ համար անհասկանալի պատճառներով և առանց որևէ իրավական հիմնավորման, դատարանը մերժեց մեր միջնորդությունը, և մենք բողոք ներկայացրեցինք: Եթե ողջամտության սահմաններում գտնվենք, միանշանակ պետք է նիստը նշանակվի մինչև 21-ը, և այդ նիստով ևս կարող է խափանման միջոցի փոփոխության հարցը լուծվել, բնականաբար, բողոքը բավարարելու դեպքում»:

Մարիամ Նալբանդյան

Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Գազ չի լինի Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումԵրեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան«Հանուն բնության»․ Ադրբեջանի պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում հակահայկական մեդիաարշավ իրականացնելու համար Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան