Լրահոս
Կարևոր


Չեմ կարող մեղադրել որևէ մեկին, բայց փաստ է, որ թարգմանությունը ոչ այն որակի ստացվեց, ինչ ակնկալում էինք

Քաղաքականություն

Այսօր Ազգային ժողովում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում թարգմանության հետ կապված խնդիր առաջացավ։ Նախ կեսից սկսեց չաշխատել հենց Նենսի Փելոսիին տրամադրված թարգմանությունը հեռարձակող սարքը։ Սարքը փոխելուց հետո դարձյալ խնդիրը չլուծվեց՝ թարգմանությունը ինչ-որ մի պահից սկսած այլևս չէր լսվում։ Թարգմանչուհին ստիպված եղավ կանգնել ամբիոնի մոտ և սինխրոն թարգմանել Նենսի Փելոսիի և լրագրողների խոսքը։ Այստեղ էլ, սակայն, թարգմանչուհին, հավանաբար շփոթվելով առկա իրավիճակից, վրիպեց՝ չհասցնելով ամբողջությամբ ֆիքսել Փելոսիի երկարաշունչ պատասխանը ու հայտնվեց անհարմար վիճակում։ Դրանից հետո սկսվեց քննադատություններ տարափ՝ ուղղված ինչպես ԱԺ աշխատակազմին, որ չեն կարողացել պատշաճ թարգմանություն ապահովել, այնպես էլ թարգմանչուհուն, որը, պարզվեց, ԱՄՆ դեսպանի անձնական թարգմանիչն է։ 

Hraparak.am-ը ԱԺ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը մեր հարցին, թե հնարավո՞ր չէր այնպես կազմակերպել, որ նման խնդիր չառաջանար, նախ ասաց, որ ինքն այս ընթացքում հարցումներ է արել ասուլիսին ներկա լրագրողների շրջանում և պարզել է, որ բոլորի մոտ սարքերն աշխատել են գերազանց։ Ապա ավելացրեց․ «Մի պահ, այո, եղավ խնդիր, որը հնարավոր է՝ տեխիկական բնույթ էր կրում, հնարավոր է, որ սարքին օգտագործմանն անվարժ մոտեցում էր ցուցաբերված, որովհետև, երբ որ Նենսի Փելոսիի սարքը սկսեց չաշխատել, և ինքը ցույց տվեց, որ չի աշխատում, իրեն տվեցին մեկ այլ սարք։ Հետագայում երրորդ սարքը տրվեց մեր աշխատակցի կողմից, և տրվեց հենց այն սարքը, որով ինքն էր լսում։ Այս պահին որևէ հստակ պատասխան չեմ կարող տալ՝ տեխնիկակա՞ն բնույթ էր կրում այդ խնդիրը, թե՞ սարքի օգտագործման հետ էր կապված։ Բայց, ամեն դեպքում, մենք գործ ունենք փաստի հետ, որ թարգմանությունը ոչ այն որակի ստացվեց, ինչ ակնկալում էինք, և ինչին,որ Ազգային ժողովն այս ընթացքում նախապատրաստվել էր»։

-Բայց բացի տեխնիկական խնդրից, մենք թարգմանչի կողմից էլ պատշաճ թարգմանության խնդիր ունեցանք, որովհետև թարգմանչուհին կա՛մ շատ լարված էր և շփոթվեց այդ պահին, կա՛մ գուցե շատ պրոֆեսիոնալ չէր։

-Ես այս պահին իսկապես թարգմանչուհու կողքին եմ, քանի որ թարգմանչուհին իսկապես պրոֆեսիոնալ է, դեսպանի անձնական թարգմանիչն է և միայն մեկ դեսպանի հետ չէ, որ աշխատել է, այսինքն՝ մի քանի դեսպանի հետ նախկինում էլի Տիգրանուհուն տեսել եմ։ Իրականում, ամերիկյան կողմն է ցանկացել, որ իրենք տերամադրեին թարգմանիչ, և այն, ինչ խոսելու էր ամերիկյան կողմը, թարգմանվեր դեսպանատան թարգմանչի կողմից։ Այսինքն՝ նախապատրաստական աշխատանքների ընթացքում իրենք ցանկացել են, որ Նենսի Փելոսիի այցի ամբողջ ընթացքում թարգմանությունն իրականացնի իրենց նշած թարգմանիչը, ինչին, բնականաբար, հայկական կողմը դրական պատասխան է տվել։

-Ստացվում է՝ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է ամերիկյա՞ն կողմի վրա։

-Ես չեմ ուզում որևէ կողմի վրա թողնել պատասխանատվությունը․ դա, ամեն դեպքում, տեղի է ունեցել մեր շենքում, սակայն մարդկային գործոնն էլ նաև հաշվի առբելով, որմարդը թարգմանում էր մեկ այլ վայրում, թարգմանում էր զւոգահեռ, և այս պարագայում, երբ իրեն այդ սինխրոն թարգմանությունից կտրում են, և գալիս սկսում է թարգմանել, ընդ որում՝ թարգմանում է երկարաշունչ պատասխան, և օպերատիվությունօց ելնելով ՝ տվյալ պահին ձեռքի տակ չունենալով թուղթ կամ գրիչ, որպեսզի նշումներ կատարի հիշելու համար, չեմ կարող մեղադրել իորևէ մեկին, որը չուներ անհրաժեշտ գործիքները թարգմանությունն ավելի լավ որակով կազմակերպելու համար։

-Իսկ Ազգային ժողովը պատրաստվո՞ւմ է գոնե հիմա ամբողջ հարցուպատասխանը բառ առ բառ թարգմանությամբ սղագրել և տարածել, քանի որ թարգմանչի կողմից թարգմանածն ամբողջական չէր։

-Այո, այսօրվա ընթացքում Ազգային ժողովի լրատվական վարչությունը բոլոր լրատվամիջոցներին կուղարկի սղագրության տարբերակը։

Բելգիայում արևային մարտկոցների շնորհիվ վարձավճարների խնայելու միջոց են գտել Եթե հույսդ սանկցիաներն են հարևան երկրի նկատմամբ, ապա դա ոչ մի արդյունք, բացի «բարոյական հաղթանակից» չի տալու. Կարեն Քոչարյան Հնդկաստանի հետ գործարքը դիվերսիֆիկացնում է Հայաստան զենքի մատակարարումների աշխարհագրությունը. Ավետիք Չալաբյան Վարդենիսում, Ջերմուկում, Տեղ և Ներքին Հանդ համայնքներում իրավիճակը հանգիստ է․ Լուրեր սահմանից Թշնամու այսօրվա ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՊՆ Հայաստանում հիմնվել է խխունջաբուծության առաջին ֆերման Արա Աբրահամյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պաշարները կարող են օգտագործվել մինչև 100 տարի և ավելի. փոխտնօրենի հարցազրույցը Սգում և խոնարհվում ենք կործանարար պատերազմի հետևանքով անմահացած մեր հերոս եղբայրների հիշատակի առաջ․ Հենրիխ ԴանիելյանԱնհապաղ պետք է բանակցողին փոխենք. Վահե Հակոբյան 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սանձազերծեց արցախյան երրորդ պատերազմը՝ 44 օր տևած արյունալի արհավիրքը«Ամերիկայի աջակցությունը ձեզ չի փրկի». Էրդողանը սպառնացել է Նիժնի Նովգորոդում գործարկվել է արևային էներգիայով աշխատող առաջին լուսացույցըՏարածվում է զոհված հայ կին զինծառայողի կտտանքների ենթարկված մարմինը պատկերող տեսանյութը Կոմիտաս Վարդապետի 153-ամյակի առթիվ այսօր Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը հոգեհանգստյան կարգ անցկացրեց Կոմիտասի պանթեոնումՊՆ-ն հայտարարություն է տարածել Հակառակորդը գրավել և վերահսկում է մեր ռազմավարական կարևոր բարձունքները Հայաստանի իշխանության և Հայաստանի քաղաքական ընդդիմության միջև Կարմիր գիծ չպետք է լինի. այսօր ողջ Հայ ազգի համար Կարմիր գիծը Հայաստանի և Արցախի առաջնագիծն է՝ սահմանը. Խաչիկ Ասրյան «Առաջարկում եմ մեր ԱԱԾ-ին այս հարցերին անկեղծ պատասխան տալ». Ավետիք Չալաբյան Հայտնի են աշնանային արձակուրդների օրերը Դրական արձագանք չկա. Փաշինյանը գրառում է արելԶելենսկին շոկի մեջ․ Հայաստանից ԻսրայելԽայտառակ գործողությանը չի խանգարել այն, որ ՀՀ-ն Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի. Ավետիք Չալաբյան Չինաստանը սկսել է ամենամեծ անապատային արևային էլեկտրակայանի կառուցումը Առնվազն 3 կանանց կրծքավանդակի հատվածում մերկացրել են, ոտնակոխ արել. Նոր տեսանյութեր է հավաքագրվելՏեսեք՝ Քրիստինա Եղոյանի դուստրն ինչպես է վախենում վերելակից. սա տեսնել է պետք Պուտինը ստորագրել է զինծառայության վերաբերյալ փոփոխությունների փաթեթը Մեր պաշտպանությունը մենք պետք է վերցնենք մեր ձեռքը, ինչպես դա եղավ 1990 թվականին. Ավետիք Չալաբյան «Խաղաղության դարաշրջանը» տապալվել է․ միակ ուղին Չալաբյանի նշած ռազմականացումն է Շրջանառվող տեղեկությունը, թե իբրև Երասխում տարհանում է, կեղծ է․ Արարատի մարզպետարան Գերմանացի ֆերմերը հաջողությամբ համատեղում է խնձորի մշակությունը արևային էներգիայի հետ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ֆավորիտների փոփոխություն՝ Անի համայնքում Մոսկվան թույլ չի տա. Լավրովը բացեց փակագծերը«Եռաբլուրում» տեղի ունեցածին լավ չեմ վերաբերվում, հուսով եմ՝ մեղավորները կպատժվեն. Ավինյան ԳՇ-ն սահմանել է զորահավաքի ժամանակ ժամկետային զինծառայողների առավելագույն տարիքըԱլեքսեյ Օվերչուկը Երևանում այցելել է Ռուսական գրքի տուն Արևմուտքը մի բառով չի դատապարտում Թուրքիային ու Իսրայելին՝ Ադրբեջանին զինելու համար. Արմեն Այվազյան Ավետիք Չալաբյանի «Ազգային պակտն» ու նախկին նախագահների հանդիպումը Երեւանում ավտոբուսները պետք է ունենան առանձին գծեր. Տիգրան Ավինյան Հնդկաստանը մեգանախագիծ է սկսում արևային էներգիայի ոլորտում Բյուրեղավանը՝ ՏԻՄ ընտրությանն ընդառաջ. Հակոբ Բալասյանի ծրագրերըՄեր տղաների հերոսությունը պիտի պարտավորեցնի մեզ շարունակել արարել, ուժեղացնել պետությունը, զինել բանակը, զարգացնել տնտեսությունը․ բոլորս ունենք մեկ անելիք՝ աշխատել ավելի մեծ եռանդով․ Տիգրան ԱվինյանԱյս սուբյեկտը ամբողջությամբ համաձայն է հանձնել Արցախը և Հայաստանից ինչ-որ մի մաս. Արթուր Թովմասյան Ալիևն արդեն գծագրել է հաջորդ ռազմական ագրեսիայի ճանապարհը. ԹոսունյանԱրարատում հրաժեշտ տվեցին Շավարշ Մարգարյանին․ Շավարշին գերեվարել էին և սպանված փոխանցել ՀՀ-ին Հայաստանի դեմ նոր հարձակումների ուղղություններըՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական գերությունից 55 զինվորի վերադարձի մասինLevel Up միայն ուսանողների համար. Ucom-ն առաջարկում է ինտերնետի X2 և X3 ծավալ Մարտական կառավարման հայկական առաջին կենտրոն-համակագը հաջողությամբ փորձարկվեց իրական պայմաններում