Լրահոս
Կարևոր


Մեր անկախությունը դժվարին փորձություն դարձավ մեզ համար. Ավետիք Չալաբյան

Քաղաքականություն

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

1991 թվականին այս օրը, Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը հանրաքվեով ընտրեց անկախությունը։ Ընդ որում, մենք ընտրեցինք անկախությունը, գիտակցելով, որ դիմացը Արցախի համար պատերազմ ու բազում նեղություններ են սպասվում, որ մեր վրա կախված է Թուրքիայի վերահաս ներխուժման վտանգը, որ անկախության ճանապարհը բազմաթիվ վտանգավոր շրջադարձներ կարող է ունենալ՝ սակայն ընտրեցինք, հավատալով հայի հավաքական ուժին ու մեր աստվածատուր առաքելությանը։
 
Ավելի քան երեք տասնամյակ անց, հետադարձ հայացքով, մենք կարող ենք արձանագրել, որ մեր անկախությունը դժվարին փորձություն դարձավ մեր համար։ Մի կողմից մենք կարողացանք կառուցել սեփական պետությունը, մյուս կողմից այն այսօր գտնվում է համարյա կաթվածահար վիճակում։ Մենք տառացիորեն հընթացս ստեղծեցինք մարտունակ ազգային բանակ և հաղթեցինք մեզ պարտադրված ծանր պատերազմում, բայց հետո թույլ տվեցինք, որ լճացումը, կոռուպցիան և ոչ կոմպետենտ կառավարումը այն ներսից թուլացնեն, և ի վերջո տանուլ տվեցինք հաջորդ պատերազմը։ Մենք կարողացանք ստեղծել նոր, մրցունակ տնտեսության հիմքերն, ի հեճուկս մեզ պարտադրված շրջափակման, բայց նրա բարիքներն այսօր վայելում է միայն հասարակության փոքր մասը։ Մենք ստեղծեցինք համաշխարհային մակարդակի կրթա-մշակութային հաստատություններ, սակայն կրթությունը և մշակույթը, որպես ամբողջություն մեր երկրում հետընթաց ապրեցին, անգրագիտությունը դարձավ համատարած։ Մեր մայրաքաղաքը զարգացավ արագ տեմպերով, բայց մեր մյուս բնակավայրերից շատերը տարեց տարի հյուծվում են արտագաղթից և անհուսությունից։ Թվարկումը կարելի է երկար շարունակել, սակայն իրականությունն այն է, որ յուրաքանչյուր հաջողության կողքին կա թերևս էլ ավելի մեծ բացթողում, և մեր անկախությունը այսօր ոչ լիարժեք է, ոչ էլ անշրջելի՝ իսկ այսօր նաև ակնհայտ վտանգված։ Եթե դրան ավելացնենք մեր ոխերիմ հարևանների աճող ախորժակները, նրանց անթաքույց ոտնձգությունները մեր հայրենիքի տարբեր հատվածների նկատմամբ, կարող ենք ցավով փաստել, որ մեր անկախության 31-րդ տարեդարձին մենք մոտեցել ենք ծանր սրտով, անորոշության և դրա հետ կապված մտատանջության խառը զգացումներով, և լավ ապագայի նկատմամբ երերուն հույսերով։
 
Կարելի է փորձել այսօր մեղադրել առանձին անձանց, նախկին և ներկա իշխանություններին մեր առկա իրավիճակի մեջ, առավել ևս, որ յուրաքանչյուրն իր մեղքի բաժինն ունի՝ իրականությունը սակայն այն է, որ մեր դժվարությունների պատճառները շատ ավելի խորն են և համապարփակ։ Պետականության երկարատև կորուստը, այնուհետև Ցեղասպանությունը և հայրենազրկումը, հայության ցրումը ողջ աշխարհով մեկ ստեղծել են մի իրավիճակ, երբ մենք մեր երկրին և անկախությանը լիարժեք տեր չենք կարողանում (և նաև հաճախ չենք ուզում) կանգնել։ Չենք կարողանում պայմանավորվել հանրային համակեցության տարրական կանոնների շուրջ, համագործակցության փոխարեն իրար հետ շարունակ թշնամություն ենք փնտրում, մեզ բաժին հասած խնդիրները տեղում լուծելու փոխարեն հաճախ նախընտրում ենք արտագաղթել և հեշտ կյանք որոնել օտար ափերում։ Մենք նույնիսկ չենք կարողանում պայմանավորվել, թե ինչն է մեզ համար կարևոր՝ անկախությունն ու մեր ազգային իրավունքների իրացումը, թե համեմատաբար կուշտ և ապահով կյանքը, թեկուզ և այլ երկրներում իրավազուրկ օտարականի կարգավիճակով։ Եթե այսպես շարունակվի, անկախությունը մեզ համար կդառնա անտանելի բեռ, և ինչպես հարյուր տարի առաջ մենք նրանից հրաժարվեցինք՝ ի օգուտ համեմատաբար կուշտ և ապահով կյանքի Խորհրդային կայսրության կազմում, այնպես էլ դա կարող ենք անել արդեն իսկ տեսանելի ապագայում։
 
Ես սակայն անկեղծ հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա, և մենք կկարողանանք դասեր առնելով մեր պատմությունից, ու մեր երկիրը կարգի բերել։ Ինձ առաջին հերթին հույս են տալիս այն մարդիկ, որոնք ինձ այսօր շրջապատում են Հայաստանում՝ մարդիկ, որոնք այսօր կենաց մահու կռիվ են տալիս մեր տարածքը ներխուժած ոսոխի դեմ, մարդիկ, որոնք համառ ու հետևողական աշխատելով, առատ բերք ու բարիք են ստեղծում մեր քարքարոտ հողից, նոր պայծառ սերունդ են կրթում և ուղղորդում դեպի կյանքի ճանապարհ, արդիականացնում եմ մեր հազարամյա մշակույթը և պատվով ներկայացնում այն աշխարհին։ Մարդիկ, որոնք նոր սպառազինություն են ստեղծում, որոնք զինվորագրվում են բանակին կամ կամավորագրվում են մարտական պատրաստության դասընթացներին, որոնք հաճախ սեփական վիշտը կուլ տված, պատրաստվում են նորից թշնամուն դիմակայելուն, իսկ այսօր էլ մեկնում են դեպի մեր սահմանները՝ անմիջական նեցուկ լինելու բանակին։ Մարդիկ, որոնք այսօր վերադառնում են Հայաստան՝ թողնելով դժվարությամբ ստեղծված ապրուստը օտար ափերում, որոնք լուսավոր երեխաներ են ունենում և դաստիարակում՝ որպես ապագա հայրենիքի պաշտպան, որոնք տեղափոխվում են Արցախ՝ մեր հայրենիքի առավել վտանգված մասի վերքերը բուժելու։
 
Եվ որ առավել կարևորն է՝ բազմաթիվ քաջարի երիտասարդ մարդիկ, ովքեր այսօր այլևս մեր հետ չեն, որոնք գիտակցված իրենց կյանքը նվիրաբերեցին մեր հայրենիքի ազատությանն ու անկախությանը, ովքեր հավերժացան և առհավետ երկնքից են ուղեկցելու մեզ։ Այս նվիրյալ նահատակների հիշատակի առաջ մենք՝ ապրողներս, պարտավոր ենք պաշտպանել և պահպանել մեր անկախությունը, զարգացնել և հզորացնել մեր երկիրը, և փոխանցել այն մեր սերունդներին այնպես, որ իրենք այլևս երբեք կանգնած չլինեն այն կորցնելու երկընտրանքի առաջ, որ հպարտանան իրենց երկրով և իրենց ծնողներից ստացած ժառանգությամբ։
 
Այսօր, շնորհակալություն հայտնելով մեր անկախության բոլոր անվեհեր մարտիկներին և անխոնջ մշակներին, և գլուխս խոնարհելով նրա համար նահատակված հերոսների և նրանց ընտանքիների առաջ, և վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ պայքարել մեր երկրի անկախության համար և նվիրաբերել կյանքս՝ նրա լավագույն ապագայի համար։ Կեցցե ազատ և անկախ Հայաստանը, կեցցեն բոլոր այն նվիրյալները, ովքեր կառուցում և պաշտպանում են մեր հայրենիքը, և կեցցեն մեր երեխաները, ովքեր այն կժառանգեն։

Վարդենիսում, Ջերմուկում, Տեղ և Ներքին Հանդ համայնքներում իրավիճակը հանգիստ է․ Լուրեր սահմանից Թշնամու այսօրվա ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՊՆ Հայաստանում հիմնվել է խխունջաբուծության առաջին ֆերման Արա Աբրահամյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պաշարները կարող են օգտագործվել մինչև 100 տարի և ավելի. փոխտնօրենի հարցազրույցը Սգում և խոնարհվում ենք կործանարար պատերազմի հետևանքով անմահացած մեր հերոս եղբայրների հիշատակի առաջ․ Հենրիխ ԴանիելյանԱնհապաղ պետք է բանակցողին փոխենք. Վահե Հակոբյան 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սանձազերծեց արցախյան երրորդ պատերազմը՝ 44 օր տևած արյունալի արհավիրքը«Ամերիկայի աջակցությունը ձեզ չի փրկի». Էրդողանը սպառնացել է Նիժնի Նովգորոդում գործարկվել է արևային էներգիայով աշխատող առաջին լուսացույցըՏարածվում է զոհված հայ կին զինծառայողի կտտանքների ենթարկված մարմինը պատկերող տեսանյութը Կոմիտաս Վարդապետի 153-ամյակի առթիվ այսօր Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը հոգեհանգստյան կարգ անցկացրեց Կոմիտասի պանթեոնումՊՆ-ն հայտարարություն է տարածել Հակառակորդը գրավել և վերահսկում է մեր ռազմավարական կարևոր բարձունքները Հայաստանի իշխանության և Հայաստանի քաղաքական ընդդիմության միջև Կարմիր գիծ չպետք է լինի. այսօր ողջ Հայ ազգի համար Կարմիր գիծը Հայաստանի և Արցախի առաջնագիծն է՝ սահմանը. Խաչիկ Ասրյան «Առաջարկում եմ մեր ԱԱԾ-ին այս հարցերին անկեղծ պատասխան տալ». Ավետիք Չալաբյան Հայտնի են աշնանային արձակուրդների օրերը Դրական արձագանք չկա. Փաշինյանը գրառում է արելԶելենսկին շոկի մեջ․ Հայաստանից ԻսրայելԽայտառակ գործողությանը չի խանգարել այն, որ ՀՀ-ն Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի. Ավետիք Չալաբյան Չինաստանը սկսել է ամենամեծ անապատային արևային էլեկտրակայանի կառուցումը Առնվազն 3 կանանց կրծքավանդակի հատվածում մերկացրել են, ոտնակոխ արել. Նոր տեսանյութեր է հավաքագրվելՏեսեք՝ Քրիստինա Եղոյանի դուստրն ինչպես է վախենում վերելակից. սա տեսնել է պետք Պուտինը ստորագրել է զինծառայության վերաբերյալ փոփոխությունների փաթեթը Մեր պաշտպանությունը մենք պետք է վերցնենք մեր ձեռքը, ինչպես դա եղավ 1990 թվականին. Ավետիք Չալաբյան «Խաղաղության դարաշրջանը» տապալվել է․ միակ ուղին Չալաբյանի նշած ռազմականացումն է Շրջանառվող տեղեկությունը, թե իբրև Երասխում տարհանում է, կեղծ է․ Արարատի մարզպետարան Գերմանացի ֆերմերը հաջողությամբ համատեղում է խնձորի մշակությունը արևային էներգիայի հետ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ֆավորիտների փոփոխություն՝ Անի համայնքում Մոսկվան թույլ չի տա. Լավրովը բացեց փակագծերը«Եռաբլուրում» տեղի ունեցածին լավ չեմ վերաբերվում, հուսով եմ՝ մեղավորները կպատժվեն. Ավինյան ԳՇ-ն սահմանել է զորահավաքի ժամանակ ժամկետային զինծառայողների առավելագույն տարիքըԱլեքսեյ Օվերչուկը Երևանում այցելել է Ռուսական գրքի տուն Արևմուտքը մի բառով չի դատապարտում Թուրքիային ու Իսրայելին՝ Ադրբեջանին զինելու համար. Արմեն Այվազյան Ավետիք Չալաբյանի «Ազգային պակտն» ու նախկին նախագահների հանդիպումը Երեւանում ավտոբուսները պետք է ունենան առանձին գծեր. Տիգրան Ավինյան Հնդկաստանը մեգանախագիծ է սկսում արևային էներգիայի ոլորտում Բյուրեղավանը՝ ՏԻՄ ընտրությանն ընդառաջ. Հակոբ Բալասյանի ծրագրերըՄեր տղաների հերոսությունը պիտի պարտավորեցնի մեզ շարունակել արարել, ուժեղացնել պետությունը, զինել բանակը, զարգացնել տնտեսությունը․ բոլորս ունենք մեկ անելիք՝ աշխատել ավելի մեծ եռանդով․ Տիգրան ԱվինյանԱյս սուբյեկտը ամբողջությամբ համաձայն է հանձնել Արցախը և Հայաստանից ինչ-որ մի մաս. Արթուր Թովմասյան Ալիևն արդեն գծագրել է հաջորդ ռազմական ագրեսիայի ճանապարհը. ԹոսունյանԱրարատում հրաժեշտ տվեցին Շավարշ Մարգարյանին․ Շավարշին գերեվարել էին և սպանված փոխանցել ՀՀ-ին Հայաստանի դեմ նոր հարձակումների ուղղություններըՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական գերությունից 55 զինվորի վերադարձի մասինLevel Up միայն ուսանողների համար. Ucom-ն առաջարկում է ինտերնետի X2 և X3 ծավալ Մարտական կառավարման հայկական առաջին կենտրոն-համակագը հաջողությամբ փորձարկվեց իրական պայմաններում ՌԴ-ն Հայաստանի դեմ անցնում է վճռական գործողությունների Ալեն Սիմոնյանը ընդունել է Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը «Փաշինյանի հեռացումը հանգուցալուծում կտա շարունակվող մղձավանջին». Չալաբյան