Լրահոս
Կարևոր


«Մենք ընտրեցինք անկախությունը, գիտակցելով, որ Արցախի համար պատերազմ ու բազում նեղություններ են սպասվում»․ Չալաբյան

Քաղաքականություն

«Մենք ընտրեցինք անկախությունը, գիտակցելով, որ դիմացը Արցախի համար պատերազմ ու բազում նեղություններ են սպասվում, որ մեր վրա կախված է Թուրքիայի վերահաս ներխուժման վտանգը, որ անկախության ճանապարհը բազմաթիվ վտանգավոր շրջադարձներ կարող է ունենալ, սակայն ընտրեցինք՝ հավատալով հայի հավաքական ուժին ու մեր աստվածատուր առաքելությանը»։

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն է այդ մասին գրել ֆեյսբուքյան իր էջում։

Նրա խոսքով, ավելի քան երեք տասնամյակ անց, հետադարձ հայացքով, մենք կարող ենք արձանագրել, որ մեր անկախությունը դժվարին փորձություն դարձավ մեզ համար։

«Մի կողմից մենք կարողացանք կառուցել սեփական պետությունը, մյուս կողմից այն այսօր գտնվում է համարյա կաթվածահար վիճակում։ Մենք տառացիորեն հընթացս ստեղծեցինք մարտունակ ազգային բանակ և հաղթեցինք մեզ պարտադրված ծանր պատերազմում, բայց հետո թույլ տվեցինք, որ լճացումը, կոռուպցիան և ոչ կոմպետենտ կառավարումը այն ներսից թուլացնեն, և ի վերջո տանուլ տվեցինք հաջորդ պատերազմը։ Մենք կարողացանք ստեղծել նոր, մրցունակ տնտեսության հիմքերն, ի հեճուկս մեզ պարտադրված շրջափակման, բայց նրա բարիքներն այսօր վայելում է միայն հասարակության փոքր մասը։ Մենք ստեղծեցինք համաշխարհային մակարդակի կրթա-մշակութային հաստատություններ, սակայն կրթությունը և մշակույթը, որպես ամբողջություն մեր երկրում հետընթաց ապրեցին, անգրագիտությունը դարձավ համատարած»,- գրել է հասարակական-քաղաքական գործիչը։

Նա նշել է, թե կարելի է փորձել այսօր մեղադրել առանձին անձանց, նախկին և ներկա իշխանություններին մեր առկա իրավիճակի մեջ, առավել ևս, որ յուրաքանչյուրն իր մեղքի բաժինն ունի՝ իրականությունը սակայն այն է, որ մեր դժվարությունների պատճառները շատ ավելի խորն են և համապարփակ։

«Պետականության երկարատև կորուստը, այնուհետև Ցեղասպանությունը և հայրենազրկումը, հայության ցրումը ողջ աշխարհով մեկ ստեղծել են մի իրավիճակ, երբ մենք մեր երկրին և անկախությանը լիարժեք տեր չենք կարողանում (և նաև հաճախ չենք ուզում) կանգնել։ Չենք կարողանում պայմանավորվել հանրային համակեցության տարրական կանոնների շուրջ, համագործակցության փոխարեն իրար հետ շարունակ թշնամություն ենք փնտրում, մեզ բաժին հասած խնդիրները տեղում լուծելու փոխարեն հաճախ նախընտրում ենք արտագաղթել և հեշտ կյանք որոնել օտար ափերում»,- գրել է Չալաբյանը և հավելել, թե մենք նույնիսկ չենք կարողանում պայմանավորվել, թե ինչն է մեզ համար կարևոր՝ անկախությունն ու մեր ազգային իրավունքների իրացո՞ւմը, թե՞ համեմատաբար կուշտ և ապահով կյանքը, թեկուզ և այլ երկրներում իրավազուրկ օտարականի կարգավիճակով։

«Եթե այսպես շարունակվի, անկախությունը մեզ համար կդառնա անտանելի բեռ, և ինչպես հարյուր տարի առաջ մենք նրանից հրաժարվեցինք՝ ի օգուտ համեմատաբար կուշտ և ապահով կյանքի Խորհրդային կայսրության կազմում, այնպես էլ դա կարող ենք անել արդեն իսկ տեսանելի ապագայում»,- նշել է նա։

Տարոն Վիրաբյան

Խրախճանք` ժանտախտի ժամանակ. սա՛ է այս իշխանությունների որդեգրած քաղաքականությունը. Հռիփսիմե ՍտամբուլյանՊեմզաշենի դեպքով կալանավորվածներից մեկը փորձել է ինքնասպան լինել SunStyle ընկերությունը հորինել է նոր տեսակի արևային մարտկոցներ տանիքի կղմինդրի տեսքով Ադրբեջանն ապացուցում է, որ Արցախը և արցախցիները չեն կարող խաղաղ գոյատևել Ադրբեջանի կազմում Դեկտեմբերի 6-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը Արդեն մի քանի ժամ է ՝ Արցախը շրջափակման մեջ է․ ռուսներն ու Վիտալի Բալասանյանն են բանակցում ադրբեջանցիների հետ Տղամարդը կացնով կտրել էր քնած որդու մատները․ ոստիկանություն Կառավարության համար Արցախը ոչ թե պետություն է, այլ սոսկ տարա՞ծք. «Փաստ» ԱԱ-2022․ հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր զույգերը Անակնկալ շրջադարձ Ավետիք Չալաբյանի գործով դատավարությունում. «Փաստ» Ինչո՞ւ է «Մոսկվայից գործուղված» որակվող Ռուբեն Վարդանյանի անվան հետ ասոցացվող կուսակցությունը հակադրվում Լավրովին. «Փաստ» Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Դեկտեմբերի կենսաթոշակի վճարումը կսկսվի դեկտեմբերի երրորդ աշխատանքային օրվանից Ամերիաբանկը ճանաչվել է 2022 թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմից Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզումԱշտարակում թափառող շները հարձակվել են ու վնասվածքներ պատճառել տարեց կնոջը Եվրոպան «արևային հեղափոխություն» է պատրաստում Հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը նախկին ԽՍՀՄ խնայբանկի ավանդների դիմաց փոխհատուցումը ստանալու իրավունքն իրացրել են 678 ավանդատու Արցախը չի՛ եղել, չի՛ կարող և չի՛ լինելու Ադրբեջանի կազմում. «Ապրելու երկիր» կուսակցություն 4․653․223 դրամ՝ «Արեն Մեհրաբյան» հիմնադրամին․ դեկտեմբեր ամսվա «Մի դրամի ուժը» կուղղվի Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին Միասնական ընդդիմության առնվազն 2 նոր լիդեր եմ տեսնում ու նրանք նախկին նախագահները չեն. Վահե ՀակոբյանԱԱ-2022․ Օրվա հանդիպումները Այս կինոնկարներից յուրաքանչյուրը պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմի մի անհայտ դրվագի մասին. Ավետիք Չալաբյան Հարցազրույց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ. Press Կենտրոն20-րդ դարի մեծագույն հայ մարզիկին անձամբ էի խոստացել, որ նա անպայման տեսնելու է իր փառքի հավերժացումը․ Գագիկ ԾառուկյանՈւմ ինչ է պատմել Թոռնիկ Ալիյանը․ նոր մանրամասներ՝ Չալաբյանի գործից Ալեն Սիմոնյանը Կատարում հանդիպել է արաբական երկրների խորհրդարանականների հետ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ պոչամբարում պայթյունի մասին. տեսանյութ Ռուբեն Վարդանյանին դեմ են նախկինները, որովհետև առանց միտինգ ու առանց բեմից ճառեր ասելու գնաց ու միացավ Արցախի փրկության գործին. Հայկ ՄանասյանԴատարանը թույլատրեց Ավետիք Չալաբյանին մեկնել Արցախ և ՌԴ Ավտոբուս է վթարվել. կան վիրավորներ Ալեն Սիմոնյանը Բաքվին դատապարտող բանաձևի համար շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԺ–ին ՀՀ ներմուծված ավտոմեքենան սահմանին ժամանակավոր համարանիշ կստանա և վարորդը վարելով կկարողանա բերել մեքենան Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂԱլեն Սիմոնյանը մարզադաշտից հետևել է Թունիս–Ֆրանսիա հանդիպմանը 1 զոհ, 2 վիրավոր. Գեղարքունիքից տեղեկացնում են Չինաստանը հիբրիդային արևային ֆերմա է փորձարկում Մահացել է Արման Նազինյանը Սպասվում է թաց ձյուն և օդի ջերմաստիճանի անկում Ինչո՞ւ չի կայանում «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքի գործարքը. ՓաստԱդրբեջանի սեպտեմբերյան հարձակման հետևանքով ՀՀ զինուժի զոհերի թիվն այս պահի 233-ի է հասնում Ժամանակն է հիշեցնել մեր եվրոպական գործընկերներին, որ երկակի ստանդարտներն անընդունելի են և չի կարելի խրախուսել ցեղասպան ռեժիմի բարգավաճումը. Ավետիք ՉալաբյանՀակառակորդը կրկին կրակել է. ինչպես է անցել գիշերը Պատերազմից հետո Արցախում իրականացվում է ավելի քան 3.800 բնակարանների և առանձնատների կառուցում․ Մեսրոպ Առաքելյան Հայաստանում արևային էլեկտրակայանները զարգանում են, բայց դանդաղ Ամփոփվել են ԱրարատԲանկի ու «4090» հիմնադրամի բարեգործական համերգի արդյունքներըԶՊՄԿ-ը պոչամբարում պայթյունի մասին«Առնո Բաբաջանյան» համերգասրահում նշվեց «Նովա» անսամբլի 7-ամյակըAmeria PhonePOS. Նոր հավելված` սմարթֆոնով անկանխիկ վճարումներ ստանալու համար ԱՆԻՖ հիմնադրամը արձագանքել է Տիգրան Ավինյանի ` ապօրինի պաշտոնավարման մասին լուրերին