Արարատում հրաժեշտ տվեցին Շավարշ Մարգարյանին․ Շավարշին գերեվարել էին և սպանված փոխանցել ՀՀ-ին

Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Արարատ գյուղում վերջին հրաժեշտ տվեցին ՀՀ ԶՈՒ զինծառայող, հայրենիքի պաշտպանության համար նահատակված 19-ամյա ժամկետային զինծառայող` Շավարշ Հունանի Մարգարյանին ։
Վերջին հրաժեշտին ներկա էր ողջ գյուղը, տարածաշրջանի համայնքների բնակչությունը, զինվորականներ, պաշտոնյաներ:
Շավարշը բանակ էր զորակոչվել 2021 թվականին։ Նա արիաբար զոհվեց օրեր առաջ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ։
Արարատի համայնքապետարանը իր խորին ցավակցությունն է հայտնում զինվորի ընտանիքին , հարազատներին, բարեկամներին, ընկերներին:
Նրա անունն այլևս մեր հավերժ հիշվող ու անմահացած հերոսների շարքերում է։