Վարդենիսում, Ջերմուկում, Տեղ և Ներքին Հանդ համայնքներում իրավիճակը հանգիստ է․ Լուրեր սահմանից
Հասարակություն
Սյունիքի մարզի՝ Տեղ և Ներքին Հանդ համայնքների ուղղությամբ իրավիճակը հանգիստ է։ Ամեն ինչ հանգիստ է նաև այս պահին Վարդենիսում և Ջերմուկում։ Video Player Ռազմական լրագրող Դավիթ Թորոսյանը նաև քիչ առաջ տեղեկացրեց, որ այս պահին ևս ժամանակ առ ժամանակ լինում են կրակոցներ, ոչ շատ ինտենսիվ, ժամը 8-ի դրությամբ կորուստներ չունենք։ Այնուհետև Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական սուտը․ «Չնայած հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությանը` Հայաստանի զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով Ադրբեջանի ԶՈւ-ն ունի 1 վիրավոր»։