Լրահոս
Կարևոր


Ոչ մի խաղաղության պայմանագիր չի փրկի Հայաստանը, եթե իշխանության մնա Փաշինյանը, իսկ Ադրբեջանում՝ Ալիևը. Չալաբյան

Քաղաքականություն

Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկվանից շատերդ եք հասցրել տեսնել գերեվարված հայ զինվորների գնդակահարության սահմռկեցուցիչ կադրերը։ Երեկվա ամբողջ օրը ես գտնվում էի լեռներում, և իմ աչքերի առաջ էր այդ տեսարանը, այն մի շարք խորքային շերտեր ունի իր մեջ, որոնց մասին կուզեի ձեզ հետ ստորև կիսվել․

ա) հայերն ու ազերիները երբեք բարեկամներ չեն եղել, և դարերով ապրելով նույն հողի վրա, շարունակաբար գտնվել են հակամարտ վիճակում, պարբերաբար այդ հակամարտությունները պայթել և վերածվել են մեծ պատերազմների։ Սակայն այն, ինչ տեղի է ունեցել վերջին 20 տարիներին, Իլհամ Ալիեվի իշխանության գալուց հետո, անցել է բոլոր հնարավոր սահմանները։ Ալիևը ծնել, սնել և դաստիարակել է մարդակեր բարբարոսների մի ողջ սերունդ, որի նպատակը ոչ միայն հայերին հաղթելն էր, այլ նրանց հոգեպես և ֆիզիկապես նվաստացնելը, սարսափահար անելը և սեփական հայրենիքից անվերադարձ տեղահանելը, դրան են միտված ահաբեկչության այս բոլոր մարդատյաց ակտերը։

բ) նույն ժամանակ, մեր երկրում աճել է ծույլ, անողնաշար և անսկզբունք մարդկանց մի շերտ, որը նույնիսկ այս ամենը տեսնելուց հետո, շարունակում է հավատալ, որ այս թշնամու հետ հնարավոր է խաղաղություն, եթե մենք իրենց պահանջները բավարարենք։ Սակայն իրենց պահանջը մեր ամբողջական ոչնչացումն է որպես տեսակ, կամ իրենց ենթակայության տակ ստրակական գոյություն քաշ տալը։

Ով հրապուրվում է այդպիսի հեռանկարով, թող շարունակի հավատալ Փաշինյանին և նրա խոստացած ապագային։ Ով սակայն փոքր ինչ առողջ տրամաբանություն և ինքնապաշտպանության բնազդ ունի, և ընդունակ է վերլուծել վերջին 4 տարիներին տեղի ունեցած իրադարձությունների շղթան, պետք է գիտակցի, որ միայն ռազմականացնելով մեր երկիրը և կոշտ հակահարված տալով այս բարբարոս գազաններին, հնարավոր կլինի փակել նրանց ախորժակը, և նորից ստիպել մեզ հարգել ու հաշվի նստել մեր մարդկային իրավունքների հետ։

գ) Այսօր Իլհամ Ալիևի հայկական գործընկեր Նիկոլ Փաշինյանը շտապում է օր առաջ խաղաղության պայմանագիր կնքել նրա հետ, իր խոսքերով, Հայաստանի 29800 քկմ տարածքը փրկելու համար։ Ոչ մի խաղաղության պայմանագիր սակայն չի փրկի Հայաստանը, եթե Հայաստանում իշխանության մնա Փաշինյանը, իսկ Ադրբեջանում՝ Ալիևը։

Այդ դեպքում Ադրբեջանը, օգտվելով յուրաքանչյուր պատեհ առիթից, կուլ կտա Հայաստանը մաս-մաս, ինչպես արել է մինչև հիմա, սկսելով Ջրականից և Հադրութից, այնուհետև Շուշի, Քարվաճառ, Բերձոր, հիմա սպառնալով Ջերմուկին և Վարդենիսին։ Քանի այս երկու գործընկերները իշխում են, յուրաքանչյուրը իրենց մայրաքաղաքներում, հայ ժողովուրդը չի տեսնելու խաղաղ օր, նրա որդիները շարունակելու են զոհվել թուրքական և իսրայելյան ԱԹՍ-երի հարվածներից, իսկ մեր երկրի տարածքները դիրք առ դիրք, սար առ սար, գյուղ առ գյուղ կրճատվելու են, ինչպես դա եղել է ողջ այս 4 տարիների ընթացքում, մեր բոլորի շփոթահար հայացքի առաջ։

Եթե մենք ցանկանում ենք պահպանել մեր երկիրը, ապրել ազատ, դաստիարակել այստեղ մեր երեխաներին, իրական ապագայի հեռանկար բացել նրանց առաջ, մենք պետք է ազատվենք այս երկու «քաղաքակիր» գործընկերներից։ Սկզբից իշխանությունից հեռացնենք Փաշինյանին, որպեսզի կարողանանք մոբիլիզացնել մեր ազգի ջլատված ուժերը և միասնաբար պաշտպանել մեր երկիրը, իսկ հետո արդեն, այդ ուժերը ժողովելուց հետո, հասու միջոցներով ձեռնամուխ լինենք թշնամու մարդատյաց պարագլխին և նրա բուծած ֆաշիստական ոհմակը իշխանությունից հեռացնելուն՝ միայն դրանից հետո հնարավոր կլինի խաղաղության հեռանկար բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար։ Աստված պահապան հայրենիքի համար պայքարող յուրաքանչյուր հայ մարդուն, մեր երկրին և ազգին»։

Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Բաց դռների մոտեցումը Ընկերության որդեգրած թափանցիկության քաղաքականության մաս է կազմում և ԶՊՄԿ ՓԲԸ-ն ակտիվացնելու է Ընկերության գործունեությանը ծանոթանալ ցանկացողների հետ շփումը Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը «Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 360-ի ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում Հայտնի են Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները 25-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փաշինյանի իշխանությունը միայն առաջին հայացքից է թվում անառիկ ամրոց, ճիշտ ճնշման դեպքում կփլվի շատ արագ. Վահե Հովհաննիսյան