Լրահոս
Կարևոր


Միայն ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը կարող է ապահովել Արցախի ժողովրդի կյանքն ու անվտանգությունը․ Արա Աբրահամյան

Քաղաքականություն

Արա Աբրահամյանի հայտարարությունը ադրբեջանցիների կողմի հայ ռազմագերիների սպանության վերաբերյալ

«Ադրբեջանցիների կողմից հայ գերիների գնդակահարությունը ոչ միայն ռազմագերիների հանդեպ վերաբերմունքի Ժնևյան կոնվենցիայի խախտում է, այլ ևս մեկ ապացույց, որ անհրաժեշտ է անհապաղ ճանաչել Արցախի ժողովրդի անկախության իրավունքը, այսինքն՝ ապրելու իրավունքը։

Ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների բարբարոսային սպանությունը ոչ միայն միջազգային բոլոր կոնվենցիաների և բարոյական նորմերի խախտում է, այլև ալիևյան ռեժիմի կողմից ողջ հայ ժողովրդին և համաշխարհային հանրությանը նետված ցինիկ մարտահրավեր։ Այդ ռեժիմը վերջնականապես համոզվել է իր անպատժելիության մեջ, որովհետև չի պատժվել մարդկության դեմ կատարած իր նախկին հանցագործությունների համար։

Այս ցինիկ և դաժան հանցագործության արմատները հասնում են 1998 թվականի փետրվար, երբ, ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդի ազատ կամարտահայտման, տեղի ունեցան հայ ազգաբնակչության սումգաիթյան անմարդկային ջարդերը։ Այդ գազանությունները շարունակվեցին արդեն Եվրոպայի կենտրոնում՝ Բուդապեշտում, երբ 10 տարի առաջ ՆԱՏՕ–ի ուսումնական կենտրոնում Ադրբեջանցի սպա Ռ․ Սաֆարովը սառնասրտորեն կացնահարեց քնած հայ սպային՝ Գուրգեն Մարգարյանին, և Բաքվի վարչակազմի կողմից հերոսացվեց։

Այսօրվա գնդակահարողները գնում են իրենց «հոգևոր դաստիարակի»՝ Ռ․ Սաֆարովի հետքերով, քանի որ ռազմագերին նույնքան անօգնական է, որքան քնած մարդը։

Այս հանցավոր արարքը նաև ահաբեկչության և մշակութային ցեղասպանության այն քաղաքականության շարունակությունն է, որն Ադրբեջանը հետևողականորեն իրականացնում էր Արցախի ժողովրդի և բազմադարյան հայ պատմամշակութային ժառանգության նկատմամբ 44–օրյա պատերազմի ընթացքում և այսօր։

Այս ամենը վառ վկայությունն է, որ «խաղաղության» հաստատման շղարշի տակ Ղարաբաղի հայերին ամեն գնով ստիպում են ապրել մի երկրի կազմում, որտեղ հայերի նկատմաբ ատելությունը սերմանվում է դպրոցական նստարանից և հանրայնացվում է այդ երկրի ղեկավարի ելույթներում։

Ադրբեջանի նպատակը հայերի և ամեն հայկականի ոչնչացումն է։

Ի՞նչ ապագա է սպասվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին Ադրբեջանի կազմում՝ նոր ցեղասպանություն, ֆիզիկական բնաջնջում կամ, լավագույն դեպքում, լքել այն տարածքը, որտեղ այդ ժողովուրդը հազարամյակներ շարունակ բնիկ է, ինչպես դա արվեց Նախիջևանի, Գանձակի և Դաշտային Ղարաբաղի բազմաթիվ այլ պատմական հայկական շրջաններից։ Այնտեղ երկրի երեսից վերացված են մեր նախնիների շիրիմները, Հայրենական պատերազմի Հաղթանակի հայ զորավարների հուշարձաններն ու տուն–թանգարանները։ Այնտեղ անդառնալիորեն կորսված են հայկական կրոնական–մշակութային հազարավոր շինությունները, որոնց ավերակներն այսօր աղաղակում են հայ ժողովրդի հանդեպ հանցագործությունների մասին, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ցեղասպանություն։

Հայ ռազմագերիների գազանային սպանությունն այս անգամ կտրուկ և միաբանորեն դատապարտող միջազգային հանրությունը պետք է առավել հաստատակամություն ցուցաբերի, ոչ թե բառերով, այլ գործնականում պետք է ստիպի Բաքվին՝ հրաժարվել իր քաղաքականության մեջ ԻԳԻԼ–ական մեթոդներից և պահպանել քաղաքակիրթ ազգերի միջավայրում ընդունված կանոնները։

Ակնհայտ է, որ այս պայմաններում միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը կարող է ապահովել Արցախի ազատասեր և աշխատասեր ժողովրդի կյանքն ու անվտանգությունը, նպաստել հայ–ադրբեջանական հակամարտության իրական կարգավորմանը և Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը»։

Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անդամները ակցիա են իրականացնում Ազատության պողոտայումՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՀաջորդ եռամսյակում մեր վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը. ԶՊՄԿՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին