Լրահոս
Կարևոր


Քաոս, կոռուպցիա, տնտեսական խնդիրներ․ Ավետիք Չալաբյանը՝ նոր նախագծի մասին

Քաղաքականություն

«Հայաստանին իսկապես պետք է ռազմականացում, այն անխուսափելի է , բայց այն պետք է արվի խելամիտ, հաշվարկված գործողություններով, որոնք հիմնվում են ռազմական գործի խորը իմացության և լավագույն միջազգային կառավարչական փորձի վրա»։

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական, քաղաքական գործիչ ավետիք Չալաբյանն է այս մասին արձանագրել՝ նշելով, որ այդ երկու հանգամանքն էլ արմատապես բացակայում են գործող իշխանությունների մոտ, որոնք շարունակում են իրենց արկածախնդիր նախաձեռնություններով նորանոր աղետներ բերել մեր երկրի և ժողովրդի գլխին։

Չալաբյանն անդրադարձել է կառավարության նոր որոշմանը. Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի հայտարարությանը, թե այսուհետ ՀՀ ողջ զինապարտ բնակչությունը տարվա ընթացքում 25 օր տևողությամբ պարտադիր մարտական հավաքներ է անցնելու։

«Թվում է, թե վերջապես պարտության խորհրդանիշ հանդիսացող այս իշխանություններին սկսել է հասու դառնալ համատարած ռազմականացման անհրաժեշտությունը և նրանք սկսել են քայլեր ձեռնարկել այս կարևոր ուղղությամբ, սակայն, երբ սկսում ես ուշադիր ուսումնասիրել այս նախաձեռնությունը, հասկանում ես, որ սա նույն այդ ռազմականացումը այլասերելու և վարկաբեկելու ուղիղ ճանապարհ է»,- ընդգծում է Ավետիք Չալաբյանը՝ նշելով, որ պաշտպանության նախարարի ծրագրի իրականության դեպքում միաժամանակ յուրաքանչյուր պահի մարտական հավաքների մեջ է գտնվելու 30-40 հազար մարդ, ինչը հսկայական թիվ է համադրելի գործող բանակի շարքային կազմի ընդհանուր թվաքանակի հետ և բացարձակապես անկառավարելի է, այն պայմաններում, երբ նույնիսկ գործող զորամասերում չեն հերիքում ոչ շենքային պայմանները, ոչ սպաները, ոչ հանդերձանքը և սպառազինությունը։

Ըստ Չալաբյանի՝ մարդկանց այսպիսի մեծ բազմության անիմաստ շեղումը իրենց բնականոն գործունեությունից ունենալու է լուրջ տնտեսական հետևանքներ։ Նաև այսպիսի մասսայական գործընթացը անխուսափելիորեն հանգեցնելու է նաև մասսայական կոռուպցիոն ռիսկերի։ Բազմաթիվ համաքաղաքացիներ փորձելու են տարբեր պատրվակներով ազատվել ծառայությունից, նույնիսկ հեռանալ երկրից, հայտնվելու են տարբեր պաշտոնյաներ և միջնորդներ, որոնք սկսելու են իրենց ծառայությունները առաջարկել, և սա բերելու է ամբողջ ոլորտի կրիմինալիզացիայի, հսկայական չարաշահումների, գործող իշխանությունների կողմից կամայական գործելակերպի։

Չալաբյանը արձանագրում է, որ սա Պապիկյանի արդեն երկրորդ աբսուրդային նախագիծն է. առաջինը՝ 24 միլիոն դրամով ժամկետային զինծառայողներին ծառայությունից ազատելու տխրահռչակ նախագիծն էր։ Թեև այս նոր նախագիծը ուղիղ հակառակ գաղափարական ուղղվածություն ունի, այն նույնպես միայն վնաս է տալու, քանի որ բացարձակ կտրված է իրականությունից։

Լինա Արամյան

Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումԶՊՄԿ ՓԲ ընկերությունը նախատեսում է իրականացնել 110 ԿՎ «Ագարակ» օդային գծի տեղափոխում ընկերության բացահանքի տարածքից և 220 ԿՎ օդային գծի կառուցում գործունեություններ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ