Լրահոս
Կարևոր


Արցախում անցկացված երկու օրը տպավորությունների մի ամբողջ փոթորիկ է առաջացնում. Չալաբյան

Քաղաքականություն

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այս օրերին Արցախի շուրջ ամենաբուռն զարգացումներն են տեղի ունենում, և մենք էլ մեր «ԱրԱր» հիմնադրամի թիմով գտնվում էինք Արցախում՝ հանդիպելու այստեղ ապրող մեր գործընկերներին, ամփոփելու կատարած գործերը, և նախանշելու նոր անելիքները:
Արցախում անցկացված երկու օրը տպավորությունների մի ամբողջ փոթորիկ է առաջացնում: Հիմա ընդունված է ասել, որ «Արցախը վիրավոր բայց կանգուն է», բայց երբ մոտիկից ես շփվում արցախյան իրականության հետ, հասկանում ես, թե որքան խորն ու ցավոտ է այդ վերքը, և որքան կամք և տոկունություն է պետք՝ այդպիսի վերքով ապրելու և չհանձնվելու համար:
 
Այսօր Արցախում մեր հայրենակիցները ապրում են՝ շրջապատված թշնամու զորակայաններով և դիտակետներով, Հայաստանին կապող ընդամենը մի ճանապարհով, որը կարող է խզվել ամեն պահի, ռուս խաղաղապահների փխրուն պաշտպանությամբ, որն ամեն պահի ևս կարող է վերանալ, Հայաստանի իշխանություններից եկող հակասական ուղերձներով, որոնք հուսահատությունից ու ցավից բացի ուրիշ ոչ մի բան չեն կարող առաջացնել այս հողի վրա ապրող մարդկանց համար:
 
Դրանով հանդերձ, մեզ հանդիպած մարդիկ այստեղ վճռական էին՝ շարունակելու ազատ ապրելու իրավունքի համար իրենց դարավոր պայքարը: Այս օրերին շատերը Ստեփանակերտում պատրաստվում էին միասնական հանրահավաքին, աշխարհին ցույց տալու իրենց հավաքական կամքը, և տեր կանգնելու սեփական պետությանը: Ստեփանակերտում և այլուր նաև այժմ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, որոնց նպատակն է նոր իրականության պայմաններում վերականգնել և նոր շունչ տալ տնտեսությանը, կրթական և մշակույթային նոր հնարավորություններ տրամադրել երիտասարդությանը, ավելի անվտանգ և պաշտպանված դարձնել արցախահայության ամենօրյա կյանքը: Որքան խորն է վերքը, այնքան էլ ուժեղ է ոտքի կանգնելու, ցավը թոթափելու, և առաջ գնալու ցանկությունը:
 
Վերադառնալով Արցախից, ես իմ հետ եմ բերել ոչ միայն նրա ցավը, այլև այդ ցավը հաղթահարելու, ոտքի կանգնելու, և նոր հաղթանակներ կերտելու ամուր վճռականությունը: Այն մեզնից անվերջ նվիրում, իմաստություն, համառ աշխատանք և հետևողականություն է պահանջելու, բայց սա մի նպատակ է, որը նաև անվերջ ոգեշնչում է պարգևում: Առաջիկա օրերին, ամիսներին, տարիներին և տասնամյակներին յուրաքանչյուրս մեծ գործ ունի անելու՝ ուժեղացնելու մեր պետությունը, նրա նոր ուժով տեր կանգնելու մեր բոլորի Արցախին, և վերականգնելու մեր միասնական հայրենիքը: Ուժ ու զորություն եմ ցանկանում չվհատվող և աննկուն յուրաքանչյուր ոգուն, և Աստված զորավիգ մեր հայրենիքին:

 
Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024 թ. հունվար-մարտ ժամանակահատվածում ԶՊՄԿ-ն վճարել է 15.626.783 դրամ հարկՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ