Լրահոս
Կարևոր


Քաղաքային բնակչությունը գերազանցում է գյուղին. Արդիականացման հրամայականը՝ ըստ Չալաբյանի

Քաղաքականություն

Այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 միլիոն 970 հազար։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով քաղաքային բնակչության թիվը կազմում է 1 միլիոն 895 հազար, իսկ գյուղական բնակչության թիվը՝ 1 միլիոն 75 հազար։

Ավելին, միայն Երևանում առկա մշտական բնակչության թիվը ավելին է, քան ամբողջ գյուղական բնակչության թիվը՝ 1 միլիոն 96 հազար։ Այս հանգամանքը վկայում է, որ Հայաստանը տարիներ շարունակ վերածվել է ահռելի գլխով փոքրամարմին մի էակի, որը նման պայմաններում կորցնում է զարգանալու և ավելի հզորանալու հնարավորությունը։

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը դեռևս ամիսներ առաջ բանտից գրած իր հոդվածներում արձանագրել էր քաղաքային բնակչության թվի մեծացման վտանգները, փաստել, թե Հայաստանում արդիականացման համար կարևորագույն խնդիր է լինելու բնակչության առկա տարածքային բաշխումը փոխելը։

Նշելով, որ Հայաստանի բնակչության 30 տոկոսն ապրում է գյուղերում, իսկ 20 տոկոսը քաղաքային կարգավիճակ ունեցող ավաններում, որոնք ընդամենը մեծ գյուղեր են, Ավետիք Չալաբյանը փաստել էր, որ բնակչության այսպիսի կառուցվածքը ձևավորվել է պատմականորեն, նաև անկախության շրջանում տեղի ունեցած դեինդուստրիալիզացիայի արդյունքում, բայց 21–րդ դարում ակնհայտորեն օպտիմալ չէ։ Իրավիճակը բարդացնում է այն, որ գյուղական բնակավայրերի զգալի մասը փոքր են և չունեն բավարար մասշտաբ՝ նվազագույն սոցիալական կառուցվածք ապահովելու։

Ավետիք Չալաբյանը ընդգծում է, որքան էլ դժվար հնարավոր ելքը Հայաստանում բնակչության համար կենտրոնացումն է, ավելի փոքր թվով, բայց խոշոր բարեկարգ և բարեկեցիկ բնակավայրերում, որտեղ առկա է ժամանակակից կյանքի համար սոցիալական ենթակառուցվածքը, տեղում կամ որակյալ կրթական հնարավորություններ, իսկ աշխատուժի համակենտրոնացումը և ենթակառուցվածքի առկայությունը ավելի դրանք գրավիչ են դարձնում ներդրումների համար։

Իսկապես, բարդ է մեղադրել գյուղացուն, որ փորձում է լքել նվազագույն կենսապահովման միջոցների զուրկ իր գյուղը, տեղափոխվում քաղաքներ, կամ էլ , ինչն ավելի վատ է, հեռանում արտերկիր՝ դրսում աշխատելու և ընտանիքը պահելու։ Հայաստանի իշխանությունները տասնամյակներ ոչինչ չեն ձեռնարկել այս վտանգը կանխելու համար։

Իսկ այսօր, երբ մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները չափազանց մեծ են, գործող իշխանությունները պարտավոր են լրջագույն միջոցներ ձեռնարկել գյուղական բնակչության թվի նվազումը կանխելու և բոլոր քաղաքացիների համար հնարավորինս հավասար զարգացման հնարավորություններ ստեղծելու համար։ 

Լինա Արամյան

Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումTeam-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքովԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում