Լրահոս
Կարևոր


Արտակարգ իրավիճակ Պեմզաշենում. ինչ է տեղի ունեցել

Հասարակություն

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 20-ին, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները կանխել են Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի վրա հարձակման փորձը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները նշված տան տարածքում ուժեղացված ծառայություն կատարելիս են եղել, երբ ժամը 19։30-ի սահմաններում նկատել են որ մի քանի կանայք մոտեցել են նշված տանը, որոնցից մեկը մետաղյա ձողով կոտրել է նշված տան պատուհանի ապակին։ Սակայն ոստիկաններին հաջողվել է կանանց կողմից հետագա գործողությունները կանխել։ Ոստիկանները 5 կանանց տեղափոխել են ոստիկանության Արթիկի բաժին։

Կայքի տեղեկություններով՝ նրանցից մեկի մոտ եղել է 1 լիտր տարողությամբ շիշ, որում լցված է եղել բենզին, և նա ցանկացել է այն օգտագործելով, վառել այդ տունը; Տունը պատկանում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան քրեակատարողական հիմնարկում պահվող, նոյեմբերի 14-ից կալանավորված, Պեմզաշեն գյուղի բնակիչ Վրույր Բարսեղյանին։ Վերջինս հանրությանը հայտնի դարձավ այն բանից հետո, երբ պարզվեց, որ ճիվաղը մեկ այլ ճիվաղի հետ առանձնակի դաժանությամբ սպանել էին Պեմզաշեն գյուղի բնակիչներ՝ մորն ու նրա 2 անչափահաս երեխաներին։ Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նոյեմբերի 14-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ 32-ամյա Վրույր Բ-ի նկատմամբ։

Դատավոր Տիգրան Ոսկանյանը մի քանի ժամ դռնփակ դատական նիստն անցկացնելոււց հետո գնացել է խորհրդակցական սենյակ և այսօր՝ ժամը 05։30-ին վերադառնալով խորհրդակցական սենյակից, բավարարել է քննչական վարչության միջնորդությունը և Վրույր Բ․-ն, ով կասկածվում է Պեմզաշեն գյուղում մեկ այլ անձի հետ առանձնակի դաժանությամբ Պեմզաշեն գյուղի բնակիչներ՝ 31-ամյա Զարինե Մ․-ին, նրա 8-ամյա որդուն՝ Սարգիս Մ․-ին և 12-ամյա դստերը՝ Կարինե Մ․-ին սպանելու մեջ, կալանավովել է և դատարանի դահլիճից տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համապատասխան վայր։

Կայքի տեղեկություներով՝ դատավորը մանրակրկիտ ծանոթացել է ներկա պահին քրեական գործում առկա նյութերին, որից հետո որոշում է կայացրել։ Իսկ նշված զարհուրելի հանցագործությունը բացահայտվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի, ոստիկանության Արթիկի և Անիի բաժինների քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, նույն ծառայության Շիրակի մարզի ազգային անվտանգության ծառայության վարչության ծառայողների, նույն վարչության Արթիկի բաժանմունքի ծառայողների համագործակցված, մեծ ու հսկայածավալ աշխատանքների շնորհիվ։ Մեծ ու հսկայածավալ և բավականին կարևորագույն աշխատանքներ են կատարել նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության, ոստիկանության Շիրակի մարզային վարչության փարձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները, ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի դատագենետիկական, դատաբժշկական և դատակենսաբանական փորձաքննությունների բաժինների աշխատակիցները, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության փորձառու ու իրենց աշխատանքում հարուստ փորձ ունեցած քննիչների խումբը կատարել են բազմակողմանի աշխատանք, ինչը նրանք արել են բավականին մանրակրկիտ ու ֆիքսել են ամեն մի մանրուք։ Երեկ պետք է տեղի ունեանար նաև մյուս կասկածյալի՝ Ա․Բ․-ի խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, սակայն դատական նիստը տեղի չի ունեցել, քանի որ նրա փաստաբանը, ով նախկինում աշխատել է Հատուկ քննչական ծառայությունում, չի եկել դատական նիստին և այն հետաձգվել է ու տեղի է ունենալու այսօր։

Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անդամները ակցիա են իրականացնում Ազատության պողոտայումՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըՀաջորդ եռամսյակում մեր վճարած հարկերը մի քանի անգամ կգերազանցեն առաջին եռամսյակի հարկերը. ԶՊՄԿՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան