Լրահոս
Կարևոր


Հարստացուցիչ ֆաբրիկան, որ հանքարդյունաբերական հսկայի բաբախող սիրտն է

Հասարակություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկայում ենք... Շրջում ենք բոլոր տեղամասերում, շփվում աշխատակիցների հետ, մասնագետների օգնությամբ ծանոթանում ոլորտի մեքենասարքավորումներին, որոնց մի մասն արդիական է ու տեղադրվել է նաև ընթացիկ տարում: Շրջում ենք՝ փորձելով ամբողջական պատկերացում կազմել ֆաբրիկայի մասին, որը, կարծեք, մի ինքնատիպ և ամբողջական ձեռնարկություն է հանքարդյունաբերական հսկայի կազմում, շրջում ենք՝ հիացմունք ապրելով, որ հանքանյութի  հարստացման առաջադեմ տեխնոլոգիաները, նորագույն աղացներն ու ֆլոտացիոն մեքենաներն արդեն հասանելի են ԶՊՄԿ ընկերությանը...

Մեզ ուղեկցում և արտադրական գործընթացի վերաբերյալ բացատրություններ է տալիս ֆաբրիկայի պետ Անդրանիկ Ավագյանը։

Շրջայցի վերջում ֆաբրիկայի պետի հետ զրույցով փորձեցինք ընդհանրացնել մեր տեսածն ու լսածը, նաև ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանը:

***

- Պարոն Ավագյան, նախ՝ շնորհակալություն հետաքրքիր շրջագայության և    հանգամանալից պարզաբանումների համար:

  Հիմա փորձենք մեր զրույցին մասնակից դարձնել ընթերցողին:

Ի՞նչ է իրենից ներկայացնում հարստացուցիչ ֆաբրիկան. սկսենք     տեխնոլոգիական գործընթացի սկզբից և հասնենք դրանց տրամաբանական ավարտին:

- Ինքնաթափ մեքենաներով հանքաքարը բացահանքից բերվում է հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամաս, լցվում հանքաքարի ընդունիչ զետեղարաններ: Ջարդումն  իրականացվում է խոշոր, միջին և մանր  կոնային ջարդիչներով:

Ջարդված հանքաքարի պահեստներից՝ թիթեղավոր սնուցիչների և փոխադրաժապավենների միջոցով տեղափոխվում է մանրացման տեղամասեր:

Մանրացված ապարախյուսը պոմպերով մղվում է  հիդրոցիկլոններ, որտեղ դասակարգումից հետո ավելի խոշոր մասնիկները, ավազներն ուղղվում են երկրորդ փուլի մանրացման, իսկ անհրաժեշտ չափսերով մասնիկները մղվում են պղինձ-մոլիբդենային կոլեկտիվ խտանյութի ֆլոտացման փուլ, որտեղ տրվում են համապատասխան ազդանյութեր և  հաջորդող պրոցեսներում արդեն կոլեկտիվ խտանյութից առանձնացվում են պղնձի և մոլիբդենի խտանյութերը:

Կարծում եմ  ընթերցողին հետաքրքիր չեն լինի տեխնոլոգիական գործընթացների բոլոր բարդ մանրամասները, միայն ասեմ, որ որոշ ֆլոտացիոն հարստացման փուլեր անցնելուց հետո պղնձի և մոլիբդենի պատրաստի խտանյութերն ուղղվում են ջրազրկման, որից հետո ֆիլտրվում են  և որպես ապրանքային խտանյութ առաքվում սպառողին։

- Ըստ երևույթին կարող ենք փաստել՝ ֆաբրիկան ոչ միայն կոմբինատի առանցքային արտադրական օղակն է, այլև բազմաթիվ տեխնոլոգիական գործընթացների համակցություն...

- Ճիշտ նկատեցիք՝ հանքանյութերի ֆիզիկաքիմիական հատկությունների տարբերությունների վրա հիմնված  տեխնոլոգիական  գործընթացների  փոխկապակցված մի ամբողջական համակարգ է  հարստացուցիչ ֆաբրիկան: Տասնյակից ավելի չափորոշիչներ կան, որոնք պետք է  վերահսկվեն և պահպանվեն...      

Սովորաբար, երբ խոսվում է կոմբինատին առնչվող տեխնիկական առաջադիմության մասին, բոլորը մտովի (ակամա) սևեռվում են ֆաբրիկայի վրա:

Հարստացուցիչ ֆաբրիկայի տեխնիկական հագեցվածության մասին կուզենայինք իմանալ, որքանո՞վ են արդիական գործածվող մեքենասարքավորումները:

- 2011 թվականին, երբ շահագործման հանձնվեց կիսաինքնամանրացման և գնդաղացների տեղամասը, տեղադրվեցին «FLSmidth» դանիական ընկերության սարքավորումներ. այդ ընկերությունը զբաղվում է գիտահետազոտական աշխատանքներով,  օգտակար հանածոների հարստացման բնագավառի մեքենասարքավորումների նախագծմամբ և արտադրությամբ, ներդրմամբ և մոդեռնիզացմամբ: Տվյալ ընկերությունը մասնաճյուղ ունի աշխարհի ավելի քան 60 երկրում:

Հիմա վերազինման գործընթաց է... Ինքնաղացման և գնդաղացների տեղամասում բավականին հին սարքավորումներ են մինչև այժմ օգտագործվում: Ներկայումս դրանք հերթականությամբ փոխելու և նորացնելու նախագիծ է իրականացվում: Եվ դա կատարվում է  այնպես, որ արտադրական գործընթացը չխափանվի: Այժմ միևնույն տեղամասում ընթանում են ավելի բարձր արտադրողականությամբ աղացամեքենայի մոնտաժման աշխատանքներ։  Հետևաբար՝ մոտ ապագայում մեկ սխեմա կհանվի և կփոխվի, որից հետո միայն հաջորդաբար կիրականացնենք մյուսների փոխարինումը նորերով: Եվ այդպես շարունակ...

Ֆաբրիկայի արտադրողականության բարձրացման և ընդլայնման ծրագրի շրջանակում՝ նախագծման փուլում են նաև նոր ֆլոտոմեքենաների ձեռքբերումն ու ներդնումն արտադրությունում:

Աշխատակիցների քանակով էլ, կարծեք, ընկերության ամենամեծ օղակն է հարստացուցիչ ֆաբրիկան:

- Այժմ հարստացուցիչ ֆաբրիկայում աշխատում է  637 մարդ։  Կազմակերպչական-կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել, և որոշ տեղամասերի ենթակայություն փոխվել է: Օրինակ, տեխնիկական կանոնակարգման կառավարչությունը և այլն:

Ֆաբրիկան, հիրավի, կոմբինատի ամենախոշոր արտադրամասն է, աշխատանքը շուրջօրյա է՝ առանց դադարի, շաբաթ-կիրակի և տոն օրեր չկան, ութժամյա գրաֆիկով, օրը երեք հերթափոխով: Ամիսը մեկ էլ ֆաբրիկան  կանգնեցվում է պլանային վերանորոգման:

- Դժվա՞ր է ֆաբրիկայում աշխատանքի ընդունվելը, արդյո՞ք նեղ մասնագետներ են միայն պահանջվում:

Ցանկալի է, որ մասնագիտական աշխատանք կատարող սկսնակներն ունենան համապատասխան կրթություն՝ հարստացման, մետալուրգիայի գծով: Իսկ սպասարկման կառավարչությունում աշխատակիցներ ընդունելիս կարևորվում են փորձը, մասնագիտական հմտությունները:

Որոշ մասնագետներ էլ պետք է ունենան համապատասխան վկայական, որից հետո տեղում փորձնական առաջադրանք են ստանում, և գործնական աշխատանքում լավագույն որակներ դրսևորած թեկնածուներին առաջնություն է տրվում:

Այդ ամենը կատարվում է նախնական հարցազրույցով անցած թեկնածուների հետ:

- Հարստացուցիչ ֆաբրիկայի ոչ դյուրին աշխատանքային տեղամասերում նաև կանանց տեսանք...

- Կանայք հիմնականում աշխատում են որպես խտացուցիչի ապարատավար, ռեագենտ լուծող, հանդերձապահ, գործավար, փաթեթավորող և այլն։ Ունենք նաև սնիչի մեքենավարներ, ովքեր ապահովում են ջարդման տեղամասից հանքաքարի մատակարարումն աղացամեքենաներին. դա բարդ աշխատանք է կանանց համար՝ ֆիզիկական ջանքեր պահանջող, բայց նրանք հաջողությամբ են իրականացնում իրենց պարտականությունները:

122 կին է աշխատում ֆաբրիկայում:

- Եվ, այդ բոլորով հանդերձ, ո՞վ է հարստացուցիչ ֆաբրիկայի գլխավոր դեմքը, առանցքային դերակատարը:

- Հարստացուցիչ ֆաբրիկայի յուրաքանչյուր աշխատակցի դերն էլ կարևոր է։

Տեխնոլոգիական հերթափոխերի անձնակազմը վերահսկում և կառավարում է պլանային ցուցանիշները, տեխնոլոգիական պարամետրերի իրականացումն ու բարելավումը։

Արտադրության սպասարկման անձնակազմն էլ ապահովում է տեխնոլոգիական սարքավորումների անընդհատ և անխափան աշխատանքային ռեժիմը, ժամանակին ու որակյալ վերանորոգման աշխատանքների իրականացումը և պարապուրդները նվազագույնի հասցնելուն միտված գործողությունները։

- Այդքան մեքենասարքավորումներ, տեխնոլոգիական պրոցեսներ... Աշխատանքի անվտանգության ապահովումը, կարծում ենք, առաջնահերթ խնդիր է:

- Լեռնահանքային արդյունաբերությունը, աշխատանքի անվտանգության տեսակետից, բազմաթիվ ռիսկեր է պարունակում։

Պատահական չէ, որ ամեն օր բոլորին կրկին անվտանգ, անփորձանք աշխատանք եմ մաղթում: Առաջինը՝ անվտանգություն, հետո՝ արտադրություն, այսինքն՝ հենց ինքը՝ անվտանգ արտադրություն: Ամեն անգամ հորդորում եմ՝ չշտապել, հարկ եղած դեպքում դիմել օգնության, հետևել անվտանգության կանոններին: Աշխատանքի անվտանգության հարցում երկրորդական հարցեր և մանրուքներ չկան ու չեն կարող լինել:

- Աշխարհում խառը ժամանակներ են, կարողանո՞ւմ է ընկերությունը ժամանակին տեղ հասցնել անհրաժեշտ ռեագենտները, չէ՞ որ անխուսափելի են լոգիստիկ դժվարությունները:

- Լոգիստիկան շատ կարևոր խնդիր է մեր օրերում, ուստի և (խելամիտ պլանավորման շնորհիվ) միանգամից մի քանի ամսվա կամ նույնիսկ մեկ տարվա պաշար ենք նախապես պատվիրում ու  ձեռք բերում, որ խնդիրների առաջ չկանգնենք: Նկատի ունեմ հատկապես ստրատեգիական նշանակության նյութերը՝ ռեագենտներ, գնդեր, պահեստամասեր...

- Շուրջօրյա աշխատանք՝ կապված հանքաքարի վերամշակման  հետ, փոշի, բայց... մաքրություն ամբողջ ֆաբրիկայում, ինչը չէր կարելի չնկատել: Օդափոխությունն էլ, կարծեք, պատշաճ մակարդակի վրա է...

- Տարածքի մաքրությունը կարևոր պայման է աշխատանքի անվտանգ կազմակերպման  և նորմալ աշխատանքային մթնոլորտ ապահովելու համար: Աշխատակիցները սովորել են, գիտեն, որ իրենց հերթափոխից հետո հաջորդ հերթափոխն է գալու, ուրեմն և ամեն ինչ մաքուր վիճակում պիտի լինի: Ասել է թե՝ յուրաքանչյուրն իր հերթափոխի ժամանակ իր տարածքը պետք է մաքուր պահի և այդպես էլ հանձնի:

Օդափոխության գործող համակարգերը նախագծվում է բարելավել, առաջնայինը ռեագենտային բաժինն է: Ավելի հզորացված, կատարելագործված համակարգ պետք է ներդրվի, ինչը նախագծման փուլում է:

***

Մեր շրջայցի ընթացքում,  աշխատակիցների հետ շփումներում, վերստին համոզվեցինք, թե որքան կարևոր է ֆաբրիկայի կառավարումը, մեքենասարքավորումների նորոգումը, վթարային իրավիճակների կանոնավոր վերացումը: Մի քանի տեղ ականատես եղանք վերանորոգման աշխատանքների, հանդիպեցինք նաև ֆաբրիկայի մեխանիկական կառավարչության ղեկավար Էրիկ Ավագյանին, ով պատասխանեց մեր ստեղծագործական խմբին հետաքրքրող հարցերին:

- Հարգելի Էրիկ, լինելով ֆաբրիկայի բոլոր տեղամասերում՝ տեսանք, զգացինք, թե որքան կարևորություն ունեն տեխնիկական սպասարկումը, վերանորոգումները, անսարքությունների վերացումը և մեքենասարքավորումների անխափան գործունեության ապահովումը:

- Ֆաբրիկայի տեխնիկական սպասարկումը և մեխանիկական վերանորոգումները կատարվում են մեխանիկական կառավարչության կողմից, որն ունի 195 աշխատակից: Մենք ունենք վերանորոգումների ժամանակացույց օրվա, ամսվա, տարվա կտրվածքով:

Աշխատանքների ծավալը շատ մեծ է, ընդ որում՝ աշխատանքները կատարվում են  և՛ հերթափոխով, և՛ ցերեկային վերանորոգող անձնակազմով: Հերթափոխով աշխատողների մեջ կա առանձին խումբ, որը վերանորոգում է աղացները, լուծում մյուս խնդիրները, որ առաջանում են 24 ժամվա ընթացքում: Ցերեկային խումբը վերանորոգումներն իրականացնում է ըստ ժամանակացույցի, ըստ առաջացած վթարային դեպքերի:

Վթարային դեպքերը, կարելի է ասել, վերջին տարիներին զգալիորեն պակասել են, և ամեն ինչ բավականին սահուն է ընթանում:

- Մենք տեսանք ժամանակակից և ավելի հզոր աղացամեքենաներ. ե՞րբ են ներդրվել:

- Ներդրվել են ընթացիկ տարում։  2022-ին շահագործման է հանձնվել երկու նոր աղաց, ևս մեկը նախապատրաստում ենք շահագործման:

Ձեռք բերման ու ներդրման փուլում են ևս վեց ժամանակակից ու հզոր աղաց:

- Նոր տեխնիկա, նոր լուծումներ... Արդյո՞ք դժվար չեն  դրանց տիրապետելը, առավել ևս ծագող խնդիրներն ու անսարքությունները վերացնելը:

- Ֆաբրիկայի տեխնիկական վերազինումն անընդհատ իրականացվող գործընթաց է: Եվ ուրեմն՝ ձգտում ենք զուգահեռաբար տիրապետել նոր տեխնիկային ու տեխնոլոգիաներին: Դրա համար, իհարկե, և՛ վերապատրաստումներ են իրականացվում, և՛ փորձի փոխանակումներ, և՛ տեսական գիտելիքների յուրացում...

- Ներդրվող տեխնիկան հավանաբար նաև համապատասխան պահեստամասերի ձեռքբերման խնդրի առաջ է Ձեզ կանգնեցնում, չէ՞ որ խոսքը տվյալ տեխնիկայի կանոնավոր գործունեության ապահովման, վերանորոգման մասին է, որով պայմանավորված է ամբողջ ընկերության ներդաշնակ աշխատանքը:

- Տվյալ տեխնիկան տրամադրող գործարանը և՛ երաշխիքային ժամկետներ ունի, և՛ շահագործման թույլտվության ժամկետ: Այսինքն՝ մինչև վերանորոգման հասնելը որոշակի ժամանակով պատասխանատվություն է կրում արտադրող ձեռնարկությունը:

Պահեստամասերն էլ նրանց միջոցով ենք ձեռք բերում՝ մեր համապատասխան մասնագետների հետ քննարկելուց հետո:

- Արդյո՞ք հարստացուցիչ ֆաբրիկայի մեխանիկական կառավարչության բոլոր աշխատակիցները մասնագետներ են, թե՞ ստիպված եք լինում սովորեցնել:

- Մեխանիկական ծառայությունում, օրինակ, չի կարող աշխատել ոչ մասնագետը:

Ինքս 15 տարի է՝ աշխատում եմ ԶՊՄԿ-ում, յոթերորդ տարին է՝ աշխատում եմ հարստացուցիչ ֆաբրիկայում, իսկ ֆաբրիկայի գլխավոր մեխանիկի պարտականությունները կատարում եմ վերջին երկու տարում: Ասելս այն է, որ մեխանիկական սպասարկման թիմում ընդգրկվելու համար պետք է լավագույնս տիրապետել ֆաբրիկայի ամբողջ գործընթացին:

 

***

Կեսօրը վաղուց էր թեքվել դեպի երեկո, երբ բաժանվեցինք ֆաբրիկայի աշխատակիցներից: Ժամերի ընթացքում հասցրել էինք լինել գրեթե բոլոր տեղամասերում և ընդհանուր առմամբ ծանոթանալ տեխնոլոգիական գործընթացներին՝ հանքաքարի ջարդումից-մանրացումից մինչև պղնձի և մոլիբդենի ապրանքային խտանյութի ստացոում:

Հեռացանք տպավորված. ֆաբրիկան, առանց չափազանցության, հանքարդյունաբերական այդ ընկերության բաբախող սիրտն է, ավելին՝ այնտեղ են միմյանց հաղորդակցվում-փոխկապակցվում արտադրության բոլոր արյունատար անոթները, ինչի շնորհիվ էլ ստացվում են պղնձի և մոլիբդենի բարձորակ խտանյութեր:

Տպավորված էինք կոլեկտիվի և բազմաճյուղ գործընթացների հստակ աշխատանքով ու կազմակերպական մակարդակով:

Տպավորված էինք մասնագետների վարպետությամբ, նորագույն մեքենասարքավորումները կառավարելու-շահագործելու նրանց արհեստավարժությամբ:

Այդ ամենը գուցե և հիանալու զգացմունքներ չառաջացներ մեզանում, եթե վերջնարդյունքով՝ մեծակշիռ չափով (հատկապես վերջին շրջանում) չհամալրվեր մեր պետական գանձարանը, եթե դրանով չապահովվեր հազարավոր սյունեցիների բարեկեցությունը...

Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Բաց դռների մոտեցումը Ընկերության որդեգրած թափանցիկության քաղաքականության մաս է կազմում և ԶՊՄԿ ՓԲԸ-ն ակտիվացնելու է Ընկերության գործունեությանը ծանոթանալ ցանկացողների հետ շփումը Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը «Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 360-ի